Սուր լիմֆոբլաստային լեյկեմիա․ որո՞նք են քաղցկեղի այս տեսակի հիմնական ախտանշանները Անսովոր սննդակարգի պատճառով 24 տարեկանում մաhшgել է հայտնի ֆուդ բլոգերը Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներ Ինչով է վտանգավոր «սրտի արագ բաբախյունը» Մոսկվայի բիզնես կենտրոնից մարդկանց են տարհանել Շաքարի չափից դուրս օգտագործումը մշտական հոգնածություն է առաջացնում Խորթ դստերը փոխանակել է կապիկի հետ․ դատապարտվել է Ռուբինյանը նոր նշանակում է արել Բաքվից նոր հայտարարություն՝ Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ Դրոնները հարվածել են մարդատար գնացքին Ուկրաինայում. Կան տուժածներ Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու Անցնող տարիները պարզաջրեցին իրավիճակը. Պետրոսյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին (տեսանյութ) 

Փանոս Թերլեմեզյանի համար այդ Պառնասը վերածվում էր մի Գողգոթայի

Գիտություն և Մշակույթ

Ականավոր քանդակագործ Արա Սարգսյանի «Հոդվածներ, ելույթներ, հուշեր» գրքում հատուկ արժեք են ներկայացնում վարպետի հուշագրությունները, որոնցում, գրական ակնբախ ձիրքով, պատկերավոր, երբեմն նուրբ հումորով համեմված, նա պատմում է իր ապրած կյանքի ու մտերիմների արվեստի մասին՝ մեզ պատկերելով նրանց կենդանի դիմանկարը:

Ստորև ձեզ ենք ներկայացնում այդ գրքում տեղ գտած «Կտակը» (տես նաև` «Թերլեմեզ թուրքերեն նշանակում է «չքրտնող». Փանոս Թերլեմեզյանի մասին», «Թերլեմեզյանն առաջնակարգ սնայպեր էր») հոդվածից մեկ փոքրիկ հատված:

Բացվեց 1941-ի գարունը։

Այդ գարնանը լրացավ Թերլեմեզյանի ծննդյան 75-ամյակը։ Մեր կառավարությունը որոշեց շուքով տոնել վարպետի ծննդյան պատկառելի տարեթիվը։ Կազմվեց հոբելյանական հատուկ հանձնաժողով։ Ինձ նշանակել էին հանձնաժողովի նախագահ:

Մեր առաջին գործը եղավ նախապատրաստել բազմավաստակ նկարչի ստեղծագործությունների անհատական մեծ ցուցահանդեսը։ Մենք հավաքել էինք այն ամենը, ինչ կար նրա արվեստանոցում, թանգարանում, մասնավոր հավաքածուներում։ Հոբելյանական ցուցահանդեսը, որը դժբախտաբար եղավ մեր ձեռնարկումներից առաջինն ու վերջինը, բացվեց նկարչի տան դահլիճներում, ապրիլի սկզբին:

Բարձր գնահատանքի ջերմագին խոսքերից, ողջույններից ու շնորհավորանքներից հետո, ձայնը տրվեց հոբելյարին։ Թերլեմեզյանը, ինչպես միշտ, պատասխանեց սրտի խորքից բխող պարզ ու անկեղծ խոսքերով։ Այդ խոսքերը հայրենասիրական զգացումների մի մարգարտաշար էր, որը հագեցած էր ժողովրդի նկատմամբ ունեցած մեծագույն սիրով, երախտագիտությամբ, հարգանքով, նրա ապագայի հանդեպ հաստատուն համոզմունքով։ Այժմ` դժվար է ճշտորեն վերհիշել այդ խոսքերը, մանավանդ, որ ոչ ոք դրանք գրի չէր առնում, սակայն մի թևավոր նախադասություն հիշում եմ շատ լավ, այն երբեք չի մոռացվի։ Նա ասաց՝ «Ես եկել եմ իմ ճակատի քրտինքը խառնելու հայ շինականի քրտինքին, որպեսզի մեր երկիրը՝ իմ Հայաստանը, վերաշինենք»:

Խոսելիս նա հենվել էր գավազանին, և այնքան զգալի չէր ձեռների դողոցը, բայց երբ բարձրացրեց գավազանը և իր վերջին բառն ասաց, հուզմունքից թե հրճվանքից ձեռները սկսեցին ավելի ուժգին դողալ:

Այդ հիվանդությունը նա ստացել էր վաղուց, շատ տարիներ առաջ։ Հիվանդության ընթացքը գնալով սաստկանում էր և Փանոսին տանում էր դեպի ֆիզիկական, առավել ևս հոգեկան հյուծումն ու քայքայումը։ Ճակատագրական ինչպիսի հարված էր նկարչի համար կորցնել ձեռների ամրությունը, աշխատունակությունը, ամեն ինչ իր կամքին ենթարկելու ունակությունը։ Չնայած դրան, Փանոսը, իր երկաթյա հաստատակամությամբ, այնուամենայնիվ նկարում էր և նկարեց մինչև իր կյանքի վերջին օրերը։ Մենք բոլորս զարմացած էինք, թե առողջական այդ վիճակով ինչպես էր նա վրձինը վերցնում ու նկարում:

Մի անգամ ես նրան այցելեցի այն ժամին, երբ արվեստանոցում աշխատում էր նոր կտավի վրա։ Ես սպասում էի և ուզում էի տեսնել, թե ինչպես է նա վրձնում կտավը:

Ձախ ձեռքով բռնել էր բարակ, բավական երկար և ողորկ մի ձող, վերջինիս ծայրը հպած էր կտավին, իսկ աջ ձեռքը հենած էր պահում ձողին և սպասում այնքան ժամանակ, մինչև գտներ այն ակնթարթը, երբ աջ ձեռքի դողոցների արանքում ինչ-որ դադար էր առաջանում։ Եվ ահա այդ պահին նա խիստ ճարպկորեն վրձնով հարվածում էր կտավին։ Եվ այսպես, ամեն անգամ, որսալով այդ ակնթարթը, Փանոսը մեծ տանջանքով ու տառապանքով ստեղծում էր նկարը։ Դա մի ողբերգություն էր…

Եթե ստեղծագործության սրբազան պահը բանաստեղծները համարում են հաճելի մի երկունք, երբ մուսան նրանց առաջնորդում է դեպի Պառնասի բարձունքները, ապա Թերլեմեզյանի համար այդ Պառնասը վերածվում էր մի Գողգոթայի, ուր խաչափայտի փոխարեն նկարակալը ուսին, Փանոսը բարձրանում էր լեռն ի վեր…

Սակայն Թերլեմեզյանը երիտասարդական տարիներին եղել էր առողջ, կայտառ, մեծացել էր սարերում, նրա ձեռքը երբեք թշնամու հանդեպ չէր դողացել, նրա գնդակը երբեք իր նպատակակետից չէր վրիպել: 1915-ին, Վանի հերոսական ինքնապաշտպանության օրերին, Փանոսին տանում էին մի պաշտպանակետից մի այլ պաշտպանակետ և հանձնարարում, իր դիպուկ կրակով ոչնչացնել թշնամու հրամանատարներին ու աստիճանավորներին:

Նյութը` Ք. Ա-ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սուր լիմֆոբլաստային լեյկեմիա․ որո՞նք են քաղցկեղի այս տեսակի հիմնական ախտանշանները Անսովոր սննդակարգի պատճառով 24 տարեկանում մաhшgել է հայտնի ֆուդ բլոգերը Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներ Ինչով է վտանգավոր «սրտի արագ բաբախյունը» Մոսկվայի բիզնես կենտրոնից մարդկանց են տարհանել Շաքարի չափից դուրս օգտագործումը մշտական հոգնածություն է առաջացնում Խորթ դստերը փոխանակել է կապիկի հետ․ դատապարտվել է Ռուբինյանը նոր նշանակում է արելԲաքվից նոր հայտարարություն՝ Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ Դրոնները հարվածել են մարդատար գնացքին Ուկրաինայում. Կան տուժածներԲազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելուԱնցնող տարիները պարզաջրեցին իրավիճակը. Պետրոսյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին (տեսանյութ) 1 ժամվա ընթացքում երկու երկրաշարժ է գրանցվել Վրաստանում Ինչո՞ւ է վտանգավոր արագ երաժշտություն լսել մեքենա վարելիս․ նյարդաբանի պարզաբանումըԵրևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելԼավրովը՝ Եվրոպային․ Ռուսաստանի հետ պատերազմը շատ կարճ կլինի Փոքր Մասրիկում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Volkswagen Tiguan»-ը․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ են ԵՄ-ն մինչև 2030թ լուծարվելու է․ գլոբալիստները պարտվում են ԵՄ առանցքային երկրներում․Նահապետյան (տեսանյութ) Ո՞ր մթերքներն են օգնում պայքարել աշնանային տրամադրության անկման դեմ․ մասնագետը ներկայացրել է ցանկըՀԱՐՑՈՒՄ․ Միանշանակ ԵԱՏՄ․քաղաքացիները՝ ԵՄ ինտեգրման մասին (Տեսանյութ) Որքա՞ն ժամանակ կարելի է խորովածը պահել սենյակային ջերմաստիճանում․ մասնագետը նշել է վտանգավոր սահմանըԹրամփը ցույց է տվել «մեծ ԱՄՆ-ի» քարտեզը․ որ երկրներն են հայտնվել ամերիկյան դրոշի տակ Խաղի ժամանակ կոտրվել է քիթը Կաթողիկոսը բուրգի գագաթն է․ նրա խաթարումը վտանգավոր է ամբողջ եկեղեցու համար․ Խաչատրյան (տեսանյութ) Կենդանակերպի այս նշանները մինչև սեպտեմբերի կեսերը փող պակաս չեն ունենա. ի՞նչ պետք է անեն հետո Ռուբեն Վարդանյանի կինը պատրաստ է Ալեն Սիմոնյանի հետ մեկնել Բաքու Ոսկե գնդակ-2026․ հայտնի են լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի 10 հավակնորդներըՏնական գինու վրա առաջացած թաղանթը կարող է վտանգավոր լինել․ բժիշկը զգուշացրել էՌուսաստանը պատրաստ է կատարել Հնդկաստանին սպառազինություն մատակարարելու պարտավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսով Բյուրեղավանից աղիքային վարակով տեղափոխված պացիենտների առողջական վիճակում դրական դինամիկա կա. նախարար Արեգնազ Մանուկյանից իրավապահները փորձում էին կեղծ ցուցմունքներ ստանալ․ Գեղամ Մանուկյան 68-ամյա տղամարդը փորձել է փոխանակել կեղծ 100 դոլարանոցներ. նա ձերբակալվել է Պեսկովը ներկայացրել է Պուտինի աշխատանքային օրակարգըՊուտինը և Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել. զրույցը տևել է մեկ ժամ Կրեմլում Գերմանիայի՝ Ռուսաստանի նկատմամբ դիրքորոշումն «անբացատրելի և ոչ ռացիոնալ» են անվանելՈ՞ր ապրանքները խորհուրդ չի տրվում գնել առցանց հարթակներից․ փորձագետը զգուշացրել էՀայաստանը բողոքել է ՌԴ-ի սահմանափակումների դեմ. ԱՄՆ-ն Դոնբասի հարցում ճնշո՞ւմ է Կիևին (տեսանյութ) Զելենսկու անսպասելի հայտարարությունը․ Կիևը պատրաստ է ՌԴ-ի հետ փոխզիջման գնալ Թաշա Հարիսը նշանակվել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի նոր փոխդեսպան ԱՄՆ-ը ցանկանում է հասանելիություն ստանալ Վենեսուելայի ոսկու և այլ օգտակար հանածոների պաշարներին․ ReutersԿինս մանկապարտեզի տնօրենի մրցույթի միակ մասնակիցն էր․ Մալաթիա-Սեբաստիայի վարչական շրջանի ղեկավար Քոչարյանի հետ կապվող բրենդային խանութում 9,46 մլրդ դրամի թաքցված շրջանառություն է բացահայտվել․ ՊԵԿԻնչո՞ւ արհեստական բանականությունը չի կարող ամբողջությամբ «սովորել» մաթեմատիկան․ գիտնականը բացատրել էՏիգրան Մեծի պողոտայում սեպտեմբերի 8-ից երթևեկության սահմանափակումներ կլինենՌուս նավապետը Ֆինլանդիայի դատարանում հերքել է ստորջրյա մալուխները վնասելու մեղադրանքներըՌուս գիտնականները լազերի միջոցով ուղեղի արյան մատակարարումը կարգավորելու մեթոդ են մշակելԶելենսկին անսպասելի հայտարարություն է արել․ Ուկրաինան պատրաստ է փոխզիջումների գնալ Մոսկվայի հետԵվրոն էժանացել է․ տարադրամի փոխարժեքն այսօրԱյդ փակ նիստերին ներկա եմ եղել, չեմ հիշում, որ պետական գաղտնիքներ են հրապարակվել. Ագնեսա Խամոյան
Ամենադիտված