Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարները Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետ Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներին ՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբ «Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբ Միրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ» 

«Ձեր պատերազմը ձեր քաղաքակրթության ծնած հրեշն է». Վիլյամ Սարոյան

Գիտություն և Մշակույթ

Ստորև ձեզ ենք ներկայացնում Հրանտ Մաթևոսյանի՝ Վիլյամ Սարոյանին նվիրված «Աննկուն, հրաշալի Սարոյան» /տես նաև` «Նա գահաժառանգ էր ծնվել. Հրանտ Մաթևոսյանը՝ Մինաս Ավետիսյանի մասին», «Վիկտոր Համբարձումյանը գիտությունը հայացրեց», «Մհեր Մկրտչյանը կոչված էր այս երկրի՝ Աստծու այս թատրոնի մեծ բնակիչներից մեկը լինել», «Հաղթահարելով գեղեցիկ բառի խարդավանքը՝ նա հասավ ճշգրիտ բառի գեղեցկությանը. Մաթևոսյանը՝ Բակունցի մասին»/ դիմանկար-հոդվածը, որը տպագրվել է 1978թ (06.12) «Հայրենիքի ձայն»- ում:

Ամեն անգամ, երբ Երկրի 4 000 000 000 զավակների հզոր մակընթացության մեջ այս հին արեգակի տակ մի հայորդու գլուխ է երևում, հայերիս մեր այս հին տանը հրճվանքի առաջին բռնկումն անգամ անտագնապ չի լինում։ Երևացող-երևելի մեր զավակների համար անխառն հրճվանք հայերիս մեր այս հին տանը, ոչ, չի շողում. գտնելու ժպիտը և կորցնելու տագնապը մեր դեմքին հյուսվում են միաժամանակ, միասին. մեր մահերը, ձախողումները, կորուստները այնքան շատ են, որ տագնապում ենք, թե լեզվական ու պետական ինչ նոր զրահի մեջ էլ լինեն նրանք, եթե նրանց մեջ կա հայի մի փոքրիկ թրթիռ, ձախողումն անպայման կկապի վերելքի նրանց ուղին։

Բայց ինչո՞ւ տագնապենք և ինչո՞ւ ուրախանանք այլ մշակույթների մեջ երևակվող հայորդիների համար. մերը, ի վերջո, այս փոքրիկ հողակտորն է, այս մի բուռ ժողովուրդը և ցամաքող գաղութների հետ ակունք առ ակունք նվազող հայերենի այս գետակը. չէ՞ որ, ի վերջո, գաղութներում ազգային գոյության միակ ձևը ազգային լեզուն է, իսկ մնացյալը անճար սրտի մխիթարություն է միայն։

Այդ այդպես է և միայն այդպես է, բայց եթե հայոց ճակատագրի մասին խոսելու մշտական ցանկությունն իմ մեջ երբևէ ուռճանա, թատրոնն ինձ թվա արտահայտման լավագույն ձև և մեր պատմության ամենահայերը կիսաբոլորեն և բեմից խոսեն իրենց զայրույթները, հույսերը, դատապարտումները, հաշտվածությունը, ընդվզումները, ապա ի թիվս այդ ամենահայերի լինելու է նաև ամերիկացի գրող Վիլյամ Սարոյանը։ Այո, մենք մեր սերերը մեր շահերի վրա չենք կառուցում, մենք սիրում ենք, որովհետև սիրում ենք, և իրականության նեղվածքի մեջ մեր էություն է ներծծվում այն չապացուցվողը, թե լեզվափոխությունը հայ որակի հարատևումն է այլ կեղևի տակ։ Եվ այստեղից էլ՝ ուրախության ու տագնապի այդ միահյուսումը, երբ ժողովուրդների համաշխարհային մակընթացությունը որևէ հայորդու հասակ է բարձրացնում։

Սարոյանի երևալու հետ միայն մեր ուրախությունը անխառն եղավ։ Քառասուն տարիներե ի վեր իր հեռվից նա իր հայրերի մեր հին տանը ուրախություն ու միայն ուրախություն է ստեղծում։ Նա այն զավակն է, ում մասին հայրը ասում է ժպիտով ու հպարտությունից տնքալով. «Նա կապրի, ես նրա մասին հոգս չունեմ»։

Գեղջկական մեր փառասիրությունը հիմա մի քիչ նեղվում է այն բանից, որ մեր պայծառ զավակը այնքան էլ լավ չի «ապրում», այսինքն՝ ինքը իր հռչակից մեծ է և հռչակված ուրիշներից էլ մեծ է, իր հռչակը իրենից փոքր է, այսինքն՝ ժամանակը սարոյանական չէ։ Բայց նա միշտ էլ ժամանակի համար չի աշխատել, այլ ջանացել է ժամանակը սարոյանականացնել։ Նրան գրչակից ու կրտսեր ժամանակակից մի բանաստեղծ ամերիկացի ասում է ինքն իրեն.

... սիրտը ցնծում է անելիք գործից.
բոլոր մրցանակները արդեն շահել է,
պետք է աշխատի հիմա ի՛ր համար։

Սարոյանը հենց սկզբից է աշխատել «ինքն իր համար»։ Մրցանակային ոսկին նա ժխտել է ժանրի ստանդարտի հետ և պաշտոնական ու պաշտոնականին հակադրվող գաղափարաբանությունների ստանդարտների հետ։ Օգտակար գործողության մոտավորապես 100 գործակցով նրանց գաղափարախոսությունների կողքին՝ օգտակար գործողության Սարոյանի գործակիցը կլոր զրո է կամ գրեթե զրո, նրանց մեջի իդեալ-կերպարի կողքին՝ Սարոյանինը թափթփուկներ են - ոտքները Գիլգամեշի ժամանակներում խանձված ասորիներ, իբր թե սևեռուն դերվիշներ, եղեռնից ուշքի չեկած հայեր, ժամում հազար մղոն արագությամբ սլացող Ամերիկայի մրցուղիներից դուրս նետվածներ... ժանրային նրանց ինժեներական ճշգրիտ կոնստրուկցիաների մոտ նրա գործերը հումքի տպավորություն են անում։ Նա առաջադրել է Սարոյանի իր ստանդարտը և միտում է թերևս միայն Սարոյան մրցանակի։

Նրա համար՝ իրենից առաջ գրականություն չի եղել, նա գրականությունից չի գալիս։ Նա գալիս է ինքը իրենից, «ձեր պատերազմը ձեր քաղաքակրթության ծնած հրեշն է, ձեր քաղաքակրթությունը ձեր պատերազմից ինքներդ պաշտպանեցեք», ինքը ստեղծում է իր քաղաքակրթությունը, և ինքն ու իր գրականությունը թերևս շատ են նման ասորահայկական արևելքի քրիստոնյա առաջին համայնքների ժողովականներին ու նրանց զրույցին. նրանք՝ այդ առաջին համայնականները, փտախտով հիվանդ Հռոմում էին, բայց Հռոմը նրանց մեջ չէր, նրանք ականջ էին դնում իրենց մեջ ուրիշ շշուկների, և նրանց զրույցները դեռ չէին դարձել քարոզ, նրանց խոկումները դեռ չէին դարձել պատվիրան և պատվիրանները սրի ծայրով դեռ չէին անցըվում մարդու կողերից ներս։

Սարոյանը իրեն չի պարտադրում աշխարհին՝ այս մեծ Հռոմին։ Չի էլ առաջարկում։ Անտակ ախորժակների այս ժամանակներում բացարձակ խղճի նրա սկուտեղը պարտադրելու կամ առաջարկելու համար շատ է աննյութեղ։ Անհնար է պարտադրել կամ առաջարկել այն, ինչի գոնե մոտավոր պահանջարկը չկա։ Ամուլ այս հողը նրա նռնենիների կարիքը չի զգում, և որբ, պետական ու ազգային բոլոր տեսակի հովանավորություններից զուրկ Սարոյանը մի քիչ շփոթված մրմնջում է, թե դուք լավն եք, ինչ որ անում եք՝ անելու էիք, ինչ որ լինելու է՝ կլինի, բայց ահա այս էլ կա։

Ի՞նչը կա։ Մարդկային գութը։ Ո՞ւր է այդ գութը։ Որտե՞ղ է այդ գութը դարձել պաշտոնական կրոն և ստեղծել իր հասարակարգը։ Դրա պատասխանը Սարոյանը չունի, և ստեղծում է իրավիճակներ ու մարդիկ, որոնց միասնական անունը խոտ, մթնշաղի մեջ կթվելու կամ մորթվելու սպասող կով, խճուղուց մի քիչ հեռու հովտում կանգնած ձի կամ Ջոն է, որոնք այնքան են բարի, որ իրենց բարության չափը իրենք էլ չգիտեն, քանի որ չգիտեն իրականության մյուս չափումները։ Նրանց բոլորի միասնական անունը Վիլյամ Սարոյան է, նրանք կարողանում են խաբել, թե բնակիչներն են Ամերիկայի Միացյալ Նահանգների կամ աշխարհի որևէ անկյան, բայց աշխարհի բոլոր անկյուններն էլ նրանց համար դժվար բնակատեղի կլինեին, նրանք բնակիչներն են Վիլյամ Սարոյան աշխարհի։

Թբիլիսցի ուսանողները ամերիկացի վիպասան Ջոն Չիվերին հարցրել էին, թե նա գրողներից ո՞ւմ է սիրում։ Ամերիկացին պատասխանել էր՝ Լև Տոլստոյին։ Իսկ ինչո՞ւ ոչ Դոստոևսկուն, ասել էին թբիլիսցի ուսանողները։ Ամերիկացին ասել էր. բացատրելը դժվար է, բայց ինձ թվում է, թե Դոստոևսկու հերոսները հիմա-հիմա սպանելու են Տոլստոյի իմ սիրած հերոսներին։ Չիվերի պատասխանի մեջ մեծ ճշմարտություն կա, բայց ուսանողները կարողանում են առարկել ամեն ինչի. ասել էին. «Եթե այդպես է, Տոլստոյի Դորոխովը հիմա կգնա ու կսպանի Դոստոևսկու իշխան Միշկինին»։

Ոչ թե Դորոխովն ու Դևերը, Սարոյան աշխարհի բնակիչներին կարող են ոչնչացնել համաշխարհային գրականության անգամ ամենաքրիստոնյա կերպարները, բացառությամբ, իհարկե, Ավետարանի Սիմոն հնձվորի, որ երեկոյի մեջ հոգնած գալիս էր հանդից, ետ դարձրին, ուրիշի խաչը կռնակը տվեցին ու հրեցին դեպի Գողգոթա։

Մի մեծ գերմանացի գրել է. «Դյուրաթեք մեր գերմաներենը թարգմանությունների համար այնպիսի մի գերազանց լեզվանյութ է, որ այլալեզու ուզածդ գրքի գերմաներեն տեքստը կարդալիս մենք կարողանում ենք մեզ, այնուամենայնիվ, զգալ լեզվամիջավայրում այն լեզվի, որից թարգմանությունն է արված»։

Փրկություն է հենվել Թոմաս Մանի այս պնդման վրա և մտածել, թե Սարոյանի անգլերենի մեջ տրոփում է Սարոյանի հայերենը՝ հավելելով մի ուրիշ մեծ հեղինակության, իրեն՝ Սարոյանի թևավոր դարձած պարզաբանումը. «Պատկերածս միջավայրը ամերիկյան է, լեզուս՝ անգլերենը, և ինձ գրել ստիպողը՝ հայի ոգին»։ Հաճելի է զգալ, որ մեծերը բացառություններ են, իրենք են ստեղծում իրենց օրենքները և հայի ոգին Սարոյանով մտել է կեցության նոր ոլորտ։

Նյութը վերցված է Հրանտ Մաթևոսյանի կայքից

Նյութը պատրաստեց` Ք. Ա.-ն

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջով
Ամենադիտված