Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարները Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետ Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներին ՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբ «Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբ Միրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ» 

Արծվի մոտիվը՝ Ռաֆայել Իսրայելյանի ստեղծագործություններում

Գիտություն և Մշակույթ

Ստորև ձեզ ենք ներկայացնում Արամ Ղանալանյանի «Արծվի մոտիվը Ռաֆայել Իսրայելյանի ստեղծագործություններում» հոդվածը:

Հոդվածում դիտարկվում են ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի ճարտարապետական ստեղծագործությունների հորինվածքների դեկորատիվ տարրերը։ Հեղինակի աշխատանքներին բնորոշ բազմատեսակ դեկորատիվ տարրերից հատուկ ուշադրության է արժանի արծվի խորհրդանիշը։

Ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի ստեղծագործություններում առանձնահատուկ տեղ են գրավում դեկորատիվ արվեստի տարրերը։ Դրանք բոլորն իմաստավորված են և գալիս են հայկական մշակույթի հնագույն ավանդույթներից՝ հիմնականում կապվելով հնագույն պաշտամունքների և ժողովրդական հավատալիքների հետ։ Սա պատահական չէ, քանի որ նա մշտապես ուսումնասիրել է ժողովրդական բանահյուսությունը, հնագիտությունը, միջնադարյան գրականությունն ու արվեստը։ Այսպիսով, Իսրայելյանը իր աշխատանքներում հաճախ է օգտագործել բուսական, կենդանական զարդամոտիվներ և առասպելական էակներ։ Սրա փայլուն օրինակներից են վիշապները, դիցաբանական հերոսները (Վահագն Վիշապաքաղ) և այլն։ Թերևս նրա ստեղծագործություններում ամենից հաճախ հանդիպում է արծվի մոտիվը։

Հնագույն ժամանակներից ի վեր ինչպես հայերն, այնպես էլ բազմաթիվ այլ ժողովուրդներ արծվին խորհրդանշական տարբեր իմաստներ են տվել։ Նրան վերագրվել են հզորության, կրակի և անմահության գաղափարները։ Արծիվը համարվել է աստվածների պատգամաբեր և աստվածության վերափոխված կերպար։ Միջագետքում արծիվը համարվել է ռազմի աստծո՝ Նունուրտի խորհրդանիշը, Հունաստանում՝ Զևսի, Հռոմում՝ Յուպիտերի և այլն։ Հայոց հավատալիքներում արծիվը հանդիսանում է նաև մարդկանց հովանավորը, ինչպես Սանասարին կամ նրա եղբորը հովանի անող արծիվը։ Ի դեպ Արծիվը հայկական նշանավոր նախարարական Արծրունյաց տոհմի նախնին էր։ Հայկական ժողովրդական պատկերացումներում արծիվը մարդուն (հերոսին) մի աշխարհից (անդրաշխարհից) տեղափոխում է մյուսը։

Արծվի մոտիվը Իսրայելյանի ճարտարապետական աշխատանքներում տարբեր ձևերով է արտահայտվում՝ որպես հարթաքանդակ, ինքնուրույն հուշարձան, դեկորի տարր։ Վերջինի լավագույն օրինակներից են Էջմիածնի Մայր տաճարի Ավագ սեղանի եռամաս պատվանդանի անկյունների երկու արծիվների բարձրաքանդակները։ Ինչպես նշում է ճարտարտարապետ Վարազդատ Հարութույնյանը. «Էջմիածնի ավագ խորանի նոր, երկաթ–բետոնե հատակը կառուցելուն զուգընթաց Վեհափառ հայրապետի պատվերով ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը մշակում է Ավագ սեղանի նախագիծը։ Ներկայացված բազմաթիվ էսքիզներից հավանության արժանացածը, ըստ հեղինակի մտահաղացման, եռամաս է` բաղկացած պատվանդանից, բուն սեղանից և ուղղաձիգ վերնամասից։ Հատակագծում մոտավորապես սեղանակերպ պատվանդանի արևմտահայաց ճակատի միջին մասը մշակված է կամարակերտ 13 դեկորատիվ խորշերով, իսկ անկյունները` թևերը խոնարհած արծիվների բարձրաքանդակներով»։ Քանդակներն իրականացրել է Կարապետ Մեծատուրյանը։

Թվարկելով արծվի մոտիվներով ստեղծագործություններն ըստ տարեթվերի՝ ներկայացնենք ճարտարապետական կառույցները և դեկորատիվ արվեստի նմուշները։

Զվարթնոցի 7-րդ դարի տաճարը տանող ճանապարհին 1957 թ. կառուցվեց, Արծիվ ուղենիշ-կոթողը, որը գտնվում է Երևան-Էջմիածին մայրուղու այն հատվածում, որից ճանապարհը տանում է դեպի Զվարթնոց։ Արծվի տեղադրումն այստեղ բոլորովին պատահական չէ, քանի որ արծիվներ են քանդակված Զվարթնոցի տաճարի սյուների խոյակներին։ Հորինվածքը բաղկացած է քարակերտ պատվանդանից, որի վրա փորագրված է «Զվարթնոց», և նրա վրա տեղադրված մետաղակոփ արծվի ֆիգուրից։ Արծվի գլխի թեքվածությունը, արծվային հայացքը, փետուրների կանոնավոր դասավորությունը, հզոր, ընդգծված ճանկերը հավելյալ արտահայտչականություն են հաղորդում առանց այդ էլ խրոխտ կերպարին։ «Այստեղ Իսրայելյանը գտել է արծվի մարմնի և պատվանդանի օրգանական միասնությունը, դրանց համաչափությունների նուրբ համադրումը, որն իր պարզության մեջ նշանակալի է։ Քարե նստարանի վայելչագեղ կորացող գիծն ավարտուն տեսք է տալիս ողջ հորինվածքին... Իսրայելյանի արծիվը համեմատելի է Զվարթնոցի տաճարի խոյակների արծիվներին, որոնց համահունչ է իր գաղափարա-կերպարային իմաստով»: Այժմ նստարանը, դժբախտաբար, քանդված է և հուշարձանի ամբողջությունը, փաստորեն, խաթարված` կարոտ վերանորոգման։

1960 թվականին կառուցվեց Երևան քաղաքի հարավային մուտքը՝ «Արծիվ շինարար» կոչվող կոթողը։ Օդանավակայանից դեպի քաղաք եկողների առջև բացվում է այս յուրահատուկ հորինվածքով հուշարձանը։ Երեք մեծ, զուգահեռ դասավորված, հատված գագաթներով (Ա.Ղ.) եռանկյուն ուրվագծերով և կամարներով մույթերը միացած են արծվի բրոնզե պատկերաքանդակով։ Արծիվն այստեղ մարմնավորում է հայերի շինարար ոգին։ Թևատարած արծիվը բռնել է որմնադիրի մուրճ և ուղղալար։ Իզուր չէ, որ Երևանի ճարտարապետության և շինարարության համալսարանի զինանշանին ևս պատկերված է արծիվ։

1965թ., երբ աշխարհում նշվում էր Մեծ Եղեռնի 50-ամյակը, 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնելու նպատակով կառուցվեց Նահատակաց հուշարձանը Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի բակում։ Սա բազալտե ասիմետրիկ դասավորությամբ խաչքարերից կազմված հորինվածք ունի և, ինչպես ընդունված է եղել հնում, խաչքարերն ուղղված են դեպի արևմուտք։ Խաչքարերով հուշարձանը եզրափակվում է ահեղ արծվի կերպարով` կոչված խորհրդանշելու ազգային խոր վշտից վեր հառնող ազգային ոգու անպարտելիությունը։ Հուշարձանի հարավային պատին փորագրված է. «Խաչքար աղօթքի եւ ուխտի, ի յիշատակ 1915 թուի ապրիլյան Եղեռնի հայ նահատակների, կառուցված 1965 թուին» արձանագրությունը, իսկ հյուսիսային ճակատին՝ «Վան, Մուսա Լեռ, Զեյթուն, Եդեսիա, Հաճըն, Մարաշ, Շապին Գարահիսար, Սարդարա-պատ, Սասուն» նվիրված վերոհիշյալ վայրերում տեղի ունեցած հերոսամարտերի հիշատակին։

Հավերժությունը խորհրդանշող վարդակով զարդարված հպարտ կեցվածքով արծվի քանդակ ունի Երևան քաղաքի Նուբարաշենի և Գաջագործների 1-ին փողոցների հատման կետում կառուցված աղբյուր-հուշարձանը` նույնպես նվիրված 1915 թվականի Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին։

1968 թ. լրացավ Սարդարապատի հերոսամարտում հայ ժողովրդի հաղթանակի 50-ամյակը։ Սարդարապատի հերոսական ճակատամարտը հավերժացնելու նպատակով կառուցվեց հուշահամալիր։ Վճռական ճակատամարտի տարածքում կառուցվեց հերոսամարտին նվիրված ճարտարապետական համալիր՝ կազմված տարբեր հուշակոթողներից (ցուլեր, զանգակատուն, կոր պատ) և շինություններից (սեղանատուն, թանգարան)։ Համալրի հորինվածքում կարևորագույն դեր է զբաղեցնում արծիվների ռիթմիկ դասավորված քանդակներով ճանապարհը։ Նրա աջ կողմում, ինչպես նշում է ինքը՝ հեղինակը, հաղթանակի տենդը, հզորությունը մարմնավորելու նպատակով կանգնեցրել է արծիվներ, որոնք հաղթանակ բերող ռազմիկներն են, նրանց ոգիները` դարձած դեպի ժողովուրդը, ցույց տալով, որ իրենք կան, ժողովրդի մեջ են և ժողովրդի հետ։ Սարդարապատի հուշահամալիրի մուտքի էսքիզներում ցուլերի փոխարեն կան արծիվներով տարբերակներ, որտեղ, ի դեպ, զանգակատան փոխարեն հորինվածքի հիմնական առանցքն էր կազմում հսկայական թուրը` ազգի պաշտպանության խորհրդանիշը։ Կենդանիների կրկնվող քանդակների գաղափարը մեզ հանդիպում է դեռևս հին Եգիպտոսում, բայց ի տարբերություն եգիպտական անալոգին, Սարդարապատի Արծիվների ծառուղին իր ռիթմիկ համաչափություններով ստեղծում է վստահության և հզորության զգացողություն։ Եգիպտական հուշարձաններում նպատակն է ազդել մարդու վրա իրենց ահռելի, ճնշող ծավալներով։ «Արծիվների» շարքն ավարտվում է մեծ հրապարակով։ Ապա կանգնած է կիսակոր 7 մետր բարձրություն ունեցող, 55 երկարությամբ պարսպաձև պատ, որի վրա քանդակված են հաղթանակը արտահայտող ձիեր և այլ պատկերներ, իսկ պատի կենտրոնում` կամարի վերնամասում, արծվի բարձրաքանդակն է՝ մեջքին արև։ Արծիվ է քանդակված Ազգագրության թանգարանի կենտրոնական սրահի կամարի մեջտեղում (1978 թ.), ինչպես նաև գլխավոր մուտքի վերնամասում, որը կարծես զինանշան լինի՝ կենտրոնում ջահով և երկու կողմերից՝ թրերով։

1920թ. Կիլիկիայի Հաճն քաղաքի հերոսական ինքնապաշտպանությանը նվիրված տուֆակերտ հուշարձանը՝ կառուցված 1974 թվականին Կոտայքի մարզի Նոր Հաճն ավանում, ունի բարդ ծավալատարածական և զարդաքանդակային լուծում։ Այստեղ համադրված են բազմաթիվ սիմվոլներ՝ ակնհայտ է հորինվածքում բերդապարիսպի մոտիվը որը խորհրդանշում է Կիլիկիայի բերդաքաղաք Հաճնը, հորինվածքում առկա են նաև խաղող, արևի սիմվոլը կրող զարդաքանդակ, վեր հառնած խաղողի ոստ, որը պատսպարվում է արծվի թևի տակ։ Այս ամենը, ինչպես և գրված է հուշարձանի վրա, կրում է Հաճընի հերոսական ինքնապաշտպանության և Նոր Հաճնի Մայր Հողի վրա վերածննդի հայրենասիրական իմաստը։

1915 թվականին Մուսա լեռում տեղի ունեցած հերոսամարտին նվիրված հուշարձան-թանգարանի կառուցումն ավարտվել է 1976թ.։ Այս հուշարձանի ողջ հորինվածքն ամբողջապես հսկայածավալ տուֆակերտ արծիվ։ Արտակարգ ներդաշնակ և բնական է կառույցի տեղադրումը բարձունքի վրա, որը ժայռին բազմած արծվի տպավորություն է թողնում` մի կողմից նայող Արարատին, մյուս կողմից` Արագած լեռանը։

Հայ ժողովրդի պատմության կարևորագույն դրվագներից երեքին՝ 1915 թ., 1918 թ., 1945թ. նվիրված հուշարձանը բաղկացած երեք հիմնական մասից, ունի մի քանի խորհրդանշական դեկորատիվ տարրեր, որոնցից կենտրոնականը՝ նվիրված Բաշ-Ապարանի 1918 թվականի հերոսամարտին, ունի արծվի բարձրաքանդակ, որը կրկին խորհրդանշում է հայ ժողովրդի կամքն ու ոգու ուժը։ Հուշարձանը կառուցվել է հեղինակի մահվանից հետո՝ 1979 թվականին։ Այն իրականացրել է Վարպետի որդին՝ ճարտարապետ Արեգ Իսրայելյանը։

Արծվի զարդամոտիվի տարբեր ոճավորումներով Իսրայելյանն իմաստավորել է ճարտարա-պետական մոնումենտալ շինությունների և հուշակոթողների բուն էությունը։

Նյութը վերցված է Ռաֆայել Իսրայելյանի կայքից

Նյութը պատրաստեց՝ Ք. Ա.-ն

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջով
Ամենադիտված