Վիեննայի փառատոնի շուրջ սկանդալից հետո WOFA-ն նոր հրավեր կուղարկի Արցախի համույթներին BBC-ի փորձագետները քննարկել են «Ոսկե գնդակի» հավակնորդներին․ գլխավոր անունների թվում է Յամալը Բնակարանային գողությունների թիվը նվազել է՝ հանցավոր խմբերի բացահայտման արդյունքում. Սարգսյան Գյումրիում բնակելի տուն է այրվել․ քաղաքացուն տեղում բուժօգնություն է ցուցաբերվել Սևանից դուրս են բերվել ապօրինի խեցգետնորսիչներ ՀԵՑ-ը այս տարվա երրորդ եռամսյակի ավարտին երկու անգամ ավել հարկ է վճարել պետբյուջե․ Ռոմանոս Պետրոսյան «Քլիվլենդ Բրաունսը» հաղթանակով վերադարձել է AFC North-ի առաջատարի դիրք Եկամուտների հայտարարագրերի լրացման գործընթացը պարզեցվել է, վերջնաժամկետը նոյեմբերի 1-ն է․ ՊԵԿ Արարատում ապօրինի ընդերքօգտագործման պատճառած 50 մլն դրամի վնասը վերականգնվել է Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 7 և 10-ամյա քույրերը վերակենդանացման բաժանմունքում են Փաշինյանն ու Կուպմանը անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընթացիկ փուլին Արման Ծառուկյանը նվեր է ստացել «Բարսելոնայի» նախագահի կողմից 

«Առավոտ». Ինչպես ոգևորել ժողովրդին

Հայկական Մամուլ

Արամ Աբրահամյանն «Առավոտի» այսօրվա խմբագրականում գրել է.

«Ձեր նպատակն է ժողովրդի մեջ ներարկել այն միտքը, որ պետք է համակերպվել այս ռեժիմի հետ, որ այս ռեժիմը անպարտելի է: Դուք ապատիա և հիասթափություն եք սերմանում ժողովրդի մեջ»: Մոտավորապես այս խոսքերով են ինձ մշտապես կշտամբում արմատական տրամադրություններ ունեցող ընթերցողները:

Բանն այն է, սակայն, որ նման ձևակերպումներում կա երկու բառ, որի իմաստը ինձ համար մինչև վերջ հասկանալի չէ` «ժողովուրդ» և «ռեժիմ»: Եթե ժողովուրդը այն մարդիկ են, հիմնականում տարեց, որոնք 20 տարի է` հավաքվում են Ազատության հրապարակում, ամեն տեսակի ընդդիմադիր հանրահավաքների ժամանակ, ապա ես չեմ կարող նրանց հիասթափեցնել, նրանք հիացած էին և շարունակում են հիանալ բոլոր ընդդիմադիր հռետորներով` Արշակ Սադոյանից սկսած և Նիկոլ Փաշինյանով վերջացրած: Եթե ժողովուրդը Հայաստանի ամբողջ, ենթադրենք, երկու միլիոնանոց բնակչությունն է, ապա ես նման լսարան չունեմ, իմ ընթերցողների բանակը լավագույն դեպքում մի քանի հազար մարդ է: Պետք է հաշվի առնել նաև, որ կան բազմաթիվ խիզախ և սկզբունքային հեղինակներ, որոնք, ի տարբերություն ինձ, փոքրատառով են գրում ՀՀ նախագահի, նրան շրջահատող պաշտոնյաների և օլիգարխների անունները՝ դրանով իսկ ցույց տալով, թե ինչպես է պետք պայքարել ռեժիմի դեմ: Այնպես որ իմ չոգևորելը լիովին փոխհատուցվում է նրանց ոգևորելով: Հիմա դառնանք ռեժիմին: Ռեժիմը, ինչպես հասկանում եմ, վատ բան է, քանի որ մենք չենք ասում` Օբամայի կամ, ասենք, Օլանդի ռեժիմ: Այսինքն՝ եթե ասում ենք «ռեժիմ», հասկանում ենք, հավանաբար, դեմոկրատիայի ցածր և կոոուպցիայի բարձր մակարդակ: Ըստ այդմ, հիմա Սերժ Սարգսյանի ռեժիմն է: Իսկ դրանից առաջ` նախորդ նախագահների ժամանակ ռեժի՞մ էր, թե՞ ռեժիմ չէր: Այն ժամանակվա ընդդիմադիրները, համենայնդեպս, պնդում էին, որ ոեժիմ էր, վարչախումբ: Ընդ որում, այդ բառերը նրանք կիրառում էին նաև Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության նկատմամբ, չնայած ոչ ոքի մոտ լուրջ կասկած չկար, որ առաջին նախագահը 91 թվականին իր պաշտոնն է զբաղեցրել արդար ընտրությունների արդյունքում: Լավ, իսկ անկախությունից առաջ` կոմունիստական տարիներին նո՞ւյնպես ռեժիմ էր: Կարծես թե, այո: Այդ ռեժիմի դեմ նույնպես պայքարողներ կային, չնայած չեմ հիշում, որ մարդիկ հնարավորություն ունեին հավաքվելու որևէ հրապարակում և վանկարկելու, ասենք, «Բրեժնև, հեռացի՛ր, Պոդգորնի, նախագահ»:

Այդպիսով՝ ինձ համար հստակություն չկա «ժողովուրդ» և «ռեժիմ» հասկացությունների մեջ: Նրանք, ովքեր հաճախ են օգտագործում այդ բառերը, ըստ երևույթին, նկատի ունեն, որ ռեժիմը մի խումբ չարագործներ են, որոնք զավթել են իշխանությունը, իսկ ժողովուրդը բարի և բարձր բարոյական հատկանիշներով օժտված մի զանգված է, որը ցանկանում է այդ չարագործներից ազատվել: Ենթադրենք, դա այդպես է: Միայն թե պարզ չէ, թե ինչ կապ ունի ոգևորել-չոգևորելը: Եթե դրանք իրար հետ կապ չունեցող, առանձին «բարի» և «չար» սուբստանցիաներ են, ապա մեկին մյուսի դեմ տրամադրելն այնքան էլ իմաստալից չէ: Ինձ թվում է՝ «ոգևորելու տեսության» կողմնակիցներն անում են նույն մեթոդաբանական սխալը, որն անում է նաև Սերժ Սարգսյանը: Վերջինս, ինչպես հայտնի է, գտնում էր, որ երկրում ստեղծված «գաղջ մթնոլորտի» համար պատասխանատու են նաև լրատվամիջոցները: Իսկ այս մարդիկ կարծում են, որ ռեժիմը չի տապալվում, որովհետև որոշ լրագրողներ ժողովրդին չեն ոգևորում»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ֆրանսիայում շաբաթավերջին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 1400 մարդՎիեննայի փառատոնի շուրջ սկանդալից հետո WOFA-ն նոր հրավեր կուղարկի Արցախի համույթներինBBC-ի փորձագետները քննարկել են «Ոսկե գնդակի» հավակնորդներին․ գլխավոր անունների թվում է ՅամալըԲնակարանային գողությունների թիվը նվազել է՝ հանցավոր խմբերի բացահայտման արդյունքում. ՍարգսյանՖրանսիան կշարունակի պարետային ժամ սահմանել խոշոր քաղաքներումԳյումրիում բնակելի տուն է այրվել․ քաղաքացուն տեղում բուժօգնություն է ցուցաբերվելՍևանից դուրս են բերվել ապօրինի խեցգետնորսիչներՀԵՑ-ը այս տարվա երրորդ եռամսյակի ավարտին երկու անգամ ավել հարկ է վճարել պետբյուջե․ Ռոմանոս ՊետրոսյանԶելենսկին հայտարարություն է արել Ռուսաստանի հետ տարածքների փոխանակման մասին«Քլիվլենդ Բրաունսը» հաղթանակով վերադարձել է AFC North-ի առաջատարի դիրքԵկամուտների հայտարարագրերի լրացման գործընթացը պարզեցվել է, վերջնաժամկետը նոյեմբերի 1-ն է․ ՊԵԿTasnim. Իրանի նախագահը կմեկնի Ռուսաստան՝ գազ արտահանողների գագաթնաժողովին մասնակցելու համարԱրարատում ապօրինի ընդերքօգտագործման պատճառած 50 մլն դրամի վնասը վերականգնվել էԼեհաստանը F-16-ի օդաչուների պակաս ունիԵրևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 7 և 10-ամյա քույրերը վերակենդանացման բաժանմունքում ենՓաշինյանն ու Կուպմանը անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընթացիկ փուլինՇվեյցարիան պատրաստ է միջնորդել Ուկրաինայի հարցով խաղաղության երկխոսությունըԱրման Ծառուկյանը նվեր է ստացել «Բարսելոնայի» նախագահի կողմիցՀայաստան կժամանի Նիդերլանդների արտաքին գործերի նախարարըԸնտրակաշառքի դեպք է արձանագրվել, այն դեռ պետք է ստուգվի․ Արփինե ՍարգսյանԱՄՆ-ը կարող է սկսել Մերձավոր Արևելքում գտնվող դիվանագիտական ​​առաքելությունների տարհանումըԵկեղեցու ճգնաժամն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողովը գործելու է մինչև 1,5 տարի«Պարմա» և «Տիտան» սուպերմարկետներում իրավախախտումներ են հայտնաբերվել. ՀԿՊԾԻշխանությունները այնպիսի ընդդիմություն են ուզում, որը պատրաստ է ամեն ինչ զիջել Ադրբեջանին․ԱբրահամյանՓհուքեթում ջրհեղեղը վնասել է տներՀայաստանը ներքին խնդիրներ ունի, մենք հետևում ենք գործընթացին․ Բայրամով«Չայնիի» ոլորաններում վթարված «Lamborghini»-ից համարանիշները հանել էին մինչև պարեկների ժամանումըԻրանի պատերազմի պատճառով ԵՄ-ից արտաքսման 5500 չվերթներ են խափանվելՏիգրան Մեծի պողոտայում թալանել են «Հայփոստ»-ի մասնաճյուղը․ գողացել են հանգանակությունների արկղըՀութիները պնդում են, որ հարձակվել են Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքների վրա#ՈՒՂԻՂ․ ՀԱՍԵ ճգնաժամն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստՀայ բռնցքամարտիկները Թուրքիայից կվերադառնան երկու մեդալովԶելենսկին Ռադային է ներկայացրել ռազմական դրության և զորահավաքի երկարաձգման մասին օրենքներՏԻՄ ընտրությունների արդյունքները. Եվրոպայի ցնցումներն ու Ուկրաինայի ճակատագիրըՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 54 տեղեկատվությունՄահացել է Ճապոնիայի նախկին վարչապետ Յասուո ՖուկուդանՏԻՄ ընտրությունների արդյունքները. Եվրոպայի ցնցումներն ու Ուկրաինայի ճակատագիրըԵրևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երկու երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, մեկի կյանքը փրկել չի հաջողվելՈստիկանը դեպքի վայր է հասել 10 րոպեից քիչ ժամանակում․ նախարարը՝ ադրբեջանցու հարձակման մասինՄոլորվելու հետևանքով ՀՀ-ում հայտնված Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է. ԱԱԾԸնտանեկան բռնության դեմ պայքարի փաթեթի համար լրացուցիչ փորձաքննության կարիք չկա․ կառավարություն Ինչու են կենսաչափական անձնագրերը 29 անգամ ավելի թանկ. հարց՝ նախարարինՍաղաթելյան․ ՀՅԴ-ն շարունակելու է պայքարը՝ իշխող ուժին իշխանազրկելու ուղղությամբԼուլա դա Սիլվան նախագահական ընտրություններում ձայների քանակով գերազանցում է իր սեփական ռեկորդը Արփինե Սարգսյան․ Նույն վարորդը Հայաստանում և Հայաստանից դուրս տարբեր վարքագիծ է դրսևորումՄոդին շնորհավորել է Լուլա դա Սիլվային նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ Արփինե Սարգսյան․ Տուգանքները պետք է խստացնել, որպեսզի անձը երկու-երեք անգամ մտածի՝ արժե՞ խուսափել պարտավորությունիցԿորեան և Միացյալ Նահանգները համատեղ ռազմաօդային զորավարժություններ են անցկացնում ԱՄՆ-ն շարունակում է հետևել վիզա ստացած անձանց․ խախտումների դեպքում վիզաները չեղարկվում ենՄասկը մաղթել է այրվել դժողքում նրանց, ովքեր հրահրել են Ուկրաինայում հակամարտությունը
Ամենադիտված