«Ուժեղ Հայաստան»–ում ներքին խմորումներ են. Սամվել Կարապետյանն ասել է՝ չշտապեն ՔՊ-ն սադրիչ պլան ունի Անհետ կորածների հարազատները դեմ են Ալեն Սիմոնյանի մասնակցությանը Մինչև ե՞րբ պետք է սպասենք ողբերգության, որ պետությունը զբաղվի հոգեկան առողջության խնդիրներով Կառավարությունում կադրային ջարդ է սպասվում Փաշինյանի կինը՝ ընդդեմ Փաշինյանի թիմի՞. Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ում Կանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացել Արմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորությունները Խուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր Հայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներին Մոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումից 

Ճանապարհորդություն Հայաստան. Ուկրաինացի լրագրողի տպավորությունները

Համաշխարհային Մամուլ

Ուկրաինական «Korrespondent ամսագրի կյանքը» սյունակաշարի լրագրողուհի Կարոլինա Տիմկիվը «Նամակ…ից N12» սյունաշակարում անդրադարձել է Երևանից և հայերից ստացած իր տպավորություններին: Լրագրողուհու տպավորությունները թարգմանաբար ներկայացնում ենք ստորև:

«Երևանը կախարդում է զբոսաշրջիկներին տեղաբնակների անշահախնդիր հյուրասիրությամբ: Ովքեր դիմակայում են Երևանի հմայքին, նրանց «կոտրում է» երևանցիների սերը ժամանակակից արվեստի, «Արարատ» կոնյակի և հայկական խոհանոցի մսային կերակրատեսակների նկատմամբ:

Երևանում կորել գործնականում անհնարին է: Երբ մենք դեռ նոր ժամանել էինք քաղաք, և մեզ դիմավորող անձնավորությանը դեռևս չէինք գտել, օդանավակայանի աշխատակիցը, նկատելով մեր շփոթվածությունը, առաջարկեց իր օգնությունը: Բառացիորեն մի քանի րոպե անց նա գտավ այն մարդուն, ով մեզ դիմավորելու էր եկել և ժպիտով ուղեկցեց մեզ դեպի մեքենան: Բնականաբար, թեյավճարի մասին ոչ մի խոսք չէր գնում, և ես վստահ եմ, որ կվիրավորեի նման առաջարկով այդ հաճելի երիտասարդին: Հայաստանի բնակիչների բարեհամբույր վերաբերմունքի մեջ ես բազմիցս համոզվեցի: Ճանապարհը ցույց տալ, տանել հասցնել անհրաժեշտ վայրը կամ նույնիսկ մեքենայով անվճար որևէ տեղ տանելը այդ երկրի բնակիչների համար պատվի հարց է:

Սակայն միայն հյուրընկալությունը չէ Երևանի ուժեղ կողմը, քաղաք, որտեղ բնակվում է 1.5 մլն մարդ՝ Հայաստանի բնակչության ուղիղ կեսը: Այս երկրի տուրիստական հրապույրների երկրորդ տեղում նրանց տեղական խոհանոցն է՝ լավ պատրաստվող մսեղեն կերակրատեսակներով, հատկապես՝ բաստուրման, ղավուրման, դոլման, համեղագույն լավաշը, իշխանը, որ բռնում են բարձրադիր լեռների լճերից: Եվ եթե այս ամենը համտեսելուց հետո դուք ռիսկի դիմեք և աղանդեր պատվիրեք, ապա ձեզ կբերեն փախլավա և այլ հայկական քաղցրավենիքներ՝ ընկույզով և մրգերով համեմված:

Այստեղ գինիները հիանալի են, սակայն դժվար թե որևէ մեկը վիճի, թե հայկական ալկոհոլային շուկայի միանշանակ առաջնորդը «Արարատ» կոնյակն է: Ընդ որում, Երևանի Արարատ կոնյակի գործարանի բաժնեմասերն արդեն վաղուց երևանցիներին չեն պատկանում: Դրանց 90%-ը ֆրանսիական Pernod Ricard ընկերության սեփականությունն է: Այցելել Երևան և չճաշակել «Արարատ» կոնյակ, չանցնել այդ գործարանի նկուղներով, հնարավոր չէ: Այդ կապակցությամբ երևանցիները սիրում են մեջբերել ռուս դասական Մաքսիմ Գորկու խոսքերը, թե ավելի հեշտ է բարձրանալ Արարատի գագաթը, քան դուրս գալ «Արարատի» նկուղներից:

Սակայն հայերը պահպանում են ոչ միայն իրենց հնագույն արժեքները, այլև բաց են նորի առջև: Երևանում ծաղկում է սթրիթ արտը և ժամանակակից արվեստի այլ ձևերը, ուստի՝ քաղաքով մեկ առկա են մետաղի ջարդոնից և անգամ մեքենայի անվադողերից պատրաստված ամենատարբեր արձաններ:

Քաղաքի ամենակենտրոնում է գտնվում Գաֆեսճյան մշակույթի կենտրոնը, որը հիմնադրել է 10 տարի առաջ հայագգի ամերիկաբնակ մեկենաս Ջերարդ-Լևոն Գաֆեսճյանը: Արտաքինից կենտրոնը նման է քառահարկ աստիճանի, ուտի տեղացիներն այն անվանում են Կասկադ:
Իսկ ահա հնագույն երևանյան ճարտարապետական հուշարձաններ քաղաքում այնքան էլ շատ չեն: Դրա պատճառներից մեկն են թուրքերի և իրանցիների միջև երկարատև պատերազմական գործողությունները, որոնք մղվել են այս տարածաշրջանում: Եվ կողմերից յուրաքանչյուրն իր պարտքն է համարել քանդել այն, ինչ կառուցվել է դարերի ընթացքում:

Հայկական եկեղեցիներն ապշեցնում են իրենց պարզությամբ: Այստեղ չես գտնի ո՛չ սրբապատկերներ, ո՛չ ոսկյա զարդեր: Հիմնական զարդը դրանցում գտնվող խաչքարերն են, որոնցից յուրաքանչյուրի վրա փորագրված խաչի տեսքով զարդաքանդակը ուրույն արվեստի գործ է»,-իր տպավորություններն է կիսում հոդվածագիրը:

Երևանով կախարդված լրագրողն անդրադարձել է նաև հայկական ռեստորաններին՝ նշելով նրանց ապշեցուցիչ մատչելիությունը գնային առումով և դրա դիմաց մեծ չափաբաժիններով մատուցվող կերակրատեսակները:

Հոդվածը հրապարակվել է Korrespondent ամսագրի N 12 մարտի 29-ին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Ուժեղ Հայաստան»–ում ներքին խմորումներ են. Սամվել Կարապետյանն ասել է՝ չշտապենՔՊ-ն սադրիչ պլան ունիԱնհետ կորածների հարազատները դեմ են Ալեն Սիմոնյանի մասնակցությանըՄինչև ե՞րբ պետք է սպասենք ողբերգության, որ պետությունը զբաղվի հոգեկան առողջության խնդիրներովԿառավարությունում կադրային ջարդ է սպասվումՓաշինյանի կինը՝ ընդդեմ Փաշինյանի թիմի՞. Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ումԿանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացելԱրմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորություններըԽուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՀայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներինՄոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումիցԹրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղությանԱդրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումըԲենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվելԹրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքումԵվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներինՔննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերՌուսական հարձակումից հետո Հունգարիան դադարեցնում է Ուկրաինայի հետ երկաթուղային հաղորդակցությունըՈւիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքներըՀունգարիան դադարեցրել է երկաթուղային հաղորդակցությունը Ուկրաինայի հետԼիտվան և Լատվիան կարող են հետևել Էստոնիային․ Ռուսաստանի հետ սահմանին նոր լարվածությունԹրամփը նոր արգելք է պատրաստում Չինաստանի դեմ․ տեխնոհսկաները դեմ ենAxios. Եվրոպան և Ուկրաինան անհանգստությամբ սպասում են Ռուսաստանի, Չինաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների հանդիպմանըՌուսաստանի հետախուզությունը Եվրամիությանը մեղադրել է Սերբիայի ընտրություններին միջամտելու փորձի մեջԼը Պենը պատրաստ է կտրել Ուկրաինային Ֆրանսիայի ֆինանսական օգնությունը՝ ընտրվելու դեպքումԿիևի մի մասը անցել է պահեստային ջեռուցման համակարգի՝ էլեկտրական ցանցում տեղի ունեցած վթարից հետոԱրցախի թեման ՀՀԿ-ի համար մնում է քաղաքական օրակարգի հիմնական ուղղություններից մեկը․ ԱբրահամյանԹուրքիան Ուկրաինայի խաղաղության համար առաջարկում է վերափոխել Եվրոպայի անվտանգության համակարգըՎլադիմիր Պուտինը ժամանել է ՇենժենԹրամփը հայտարարել է, որ Պուտինը կարող էր ավելի կոշտ գործել Ուկրաինայում․ Կրեմլն արձագանքել է10-ամյա երեխայի մահից հետո սպանության գործ է հարուցվել ՊետերբուրգումՀրդեհ բարձրահարկում․ Օմսկում փրկել են չորս բնակչի, այդ թվում՝ երկու երեխայիԲելգորոդի մարզում անօդաչուի հարվածից կին է զոհվել․ ամուսինը վիրավոր էԿուբան օգնություն է խնդրել Ռուսաստանից․ Հավանան ահազանգում է ԱՄՆ-ի ճնշումների մասինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ ԱզիզյանըԵվրահանձնաժողովը կանխատեսում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կշարունակվի առնվազն մինչև 2028 թվականի վերջըՄիացյալ Նահանգների գաղտնի միջուկային ծրագրի նոր մանրամասներ․ բացահայտվել է B94 անվանումըԲայդենը խոստովանել է, որ Ռուսաստանի բացառումը G8-ից բարդացրել է երկխոսությունըՀայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջևՊայթյուն Կորսիկայում․ թիրախում պետական ծառայությունների շենքն էՉինաստանն ու Կանադան նոր գործարք են կնքել․ Վաշինգտոնի հետ լարվածության ֆոնինԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Թրամփը հայտարարել է ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովում Պուտինի հետ առանձին հանդիպելու իր պատրաստակամության մասին«Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով առաջին հանդիպումն է կայացել. ՏԿԵՆՄոսկվայի պայթյունի գործով կնոջը մեղադրանք է առաջադրվելՄիկրոավտոբուսն ընկել է 20 մետր բարձրությունից․ 14 տուժած ՆեպալումՀՖՖ-ն չի ցանկանում Ինֆանտինոյին տեսնել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում Խոշոր հրդեհ Բելգիայում․ ծխի պատճառով բնակիչներին զգուշացրել ենԴուք ստեղծել եք քաոս, վաղը դրա զոհը հենց դուք եք դառնալու․ Դերզյան
Ամենադիտված