Հայաստանը ներքին խնդիրներ ունի, մենք հետևում ենք գործընթացին․ Բայրամով «Չայնիի» ոլորաններում վթարված «Lamborghini»-ից համարանիշները հանել էին մինչև պարեկների ժամանումը Տիգրան Մեծի պողոտայում թալանել են «Հայփոստ»-ի մասնաճյուղը․ գողացել են հանգանակությունների արկղը #ՈՒՂԻՂ․ ՀԱՍԵ ճգնաժամն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստ Հայ բռնցքամարտիկները Թուրքիայից կվերադառնան երկու մեդալով ՏԻՄ ընտրությունների արդյունքները. Եվրոպայի ցնցումներն ու Ուկրաինայի ճակատագիրը ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 54 տեղեկատվություն ՏԻՄ ընտրությունների արդյունքները. Եվրոպայի ցնցումներն ու Ուկրաինայի ճակատագիրը Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երկու երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, մեկի կյանքը փրկել չի հաջողվել Ոստիկանը դեպքի վայր է հասել 10 րոպեից քիչ ժամանակում․ նախարարը՝ ադրբեջանցու հարձակման մասին Մոլորվելու հետևանքով ՀՀ-ում հայտնված Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է. ԱԱԾ Ընտանեկան բռնության դեմ պայքարի փաթեթի համար լրացուցիչ փորձաքննության կարիք չկա․ կառավարություն 

«Ազգ». «Արմավիան» դեռ կարելի է փրկել

Հայկական Մամուլ

Թեպետ սնանկ հայտարարված նախկին ազգային փոխադրող «Արմավիան» խոստացել էր, որ ոչ միայն իր աշխատակիցների մի քանի ամիս չվճարած պարտքերն է վերադարձնելու, այլեւ քաղաքացիների գնած տոմսերի փողերը, լուրջ առաջընթաց այս հարցում դեռեւս չկա: Մեզ հետ հանդիպած բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր «Արմավիա»-ի տոմս են գնել, դեռ չեն կարողանում տոմսի գումարը հետ ստանալ:

Երեկ «Արմավիա»-ի շուրջը ստեղծված բարդ իրավիճակի եւ հայկական քաղավիացիայի ապագայի եւ հեռանկարների վերաբերյալ քննարկում էր կազմակերպել Հանրային խորհուրդը: Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի գնահատմամբՙ նման իրավիճակն անսպասելի չէր: «Վերջին տարիներին մարդիկ «Արմավիա»-ին չէին վստահում, եւ գործընթացը գնում էր հենց այս ուղղությամբ: Մանուկյանը հիշում է, որ հարցի վերաբերյալ բազմիցս քննարկումներ է կազմակերպել, ներկա են եղել թե՛ «Արմենիա» միջազգային օդանավակայան» ՓԲԸ, թե՛ ազգային փոխադրողի ներկայացուցիչները: Մեղադրանքները երկուստեք էին: Օդանավակայանից մեղադրում էին, որ ավիափոխադրողը վատ մենեջմենթ ունի եւ չի կարողանում ճիշտ կառավարել: «Դրան ես համաձայն եմ, եթե լիներ անթերի մենեջմենթ, նման բան չէր լինի», ասում է Մանուկյանը:

Ավիաընկերությունն էլ մեղադրում է օդանավակայանին, որ շատ բարձր գներ է սահմանել, աշխարհի որեւէ օդանավակայանում նման գին չկա: «Արմավիան» դժգոհ է «Զվարթնոց»-ի վերաբերմունքից: «Ազգային փոխադրողի հանդեպ ոչ մի հարգանք, զեղչ ու վերապահում չկա», հիշում է Մանուկյանըՙ հավելելով, որ ներկայիս իրավիճակի մեղավորը ե՛ւ «Արմավիան» էՙ իր սխալ մենեջմենթով, ե՛ւ օդանավակայանըՙ բարձր գներով, ե՛ւ կառավարությունը, որ տեղյակ լինելով գործընթացներինՙ ոչինչ չձեռնարկեց:

Քաղավիացիայի վարչության պետ Արտյոմ Մովսիսյանի խոսքերովՙ կառավարությունում շարունակվում են քննարկումները, եւ որեւէ որոշում դեռ չի կայացվել: Մովսիսյանի խոսքերովՙ խնդրից դուրս գալու երեք տարբերակ կաՙ ստեղծել ավիաընկերություն, որն ամբողջությամբ կամ մասնակի պատկանում է պետությանը, ավիաընկերություն, որն ամբողջությամբ պատկանում է մասնավորին, կամ վարել լիցենզավորված բաց երկնքի քաղաքականություն եւ օդային տարածք տրամադրել բազմաթիվ կազմակերպությունների: Թե սրանցից որ մեկը կընտրի կառավարությունըՙ հստակ չէ, սակայն, ըստ Մովսիսյանի, պետք է որոշում կայացնելուց առաջ առաջնահերթ ուշադրություն դարձնել տնտեսական եւ աշխարհաքաղաքական իրավիճակին, որը մեր երկրի պարագայում շատ բարդ է:

«Ո՞վ է մեղավոր, որ «Արմավիան» սնանկացավ» հարցին ավիաընկերության տնօրեն Նորայր Բերլումյանը մեկ պատասխան ունի. «Մենք, մեղավորը մենեջմենթն էր»: Նա հիշեցնում էր որ 2008-2009-ին ընկերությունն աշխատում էր նույն մենեջմենթով եւ ուղղվածությամբ, եւ աշխատում էր «ժամացույցի պես»: «Ոչ մի դժգոհություն չկար, եւ կազմակերպությունը ծաղկում էր ապրում:

Բայց հետո ինչ-որ բան փոխվեց, եւ եղավ այն ինչ եղավ: Այսօր շատերն են տեղի-անտեղի խոսում տնտեսական ճգնաժամի մասին, մեր ընկերության պարագայում դա, իրոք, լուրջ ազդեցություն թողեց եւ խնդիրները շատացան: Սակայն պետք է նշեմ, որ «Արմավիան» կանխում էր գների կտրուկ թանկացումը: Հիմա «Արմավիա»-ն չկա, գները շատ կտրուկ են բարձրացել»:

Բերլումյանը նշում է, որ Հայաստանին ազգային փոխադրող անհրաժեշտ է, սակայն բաժնետոսմերի 50+1 տոկոսը պետք է լինի կառավարության ձեռքում: «Արմավիան դեռ կարելի է փրկել, անգամ այս վիճակով, որովհետեւ նա որպես բրենդ կայացել է»:

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեի խոսքերովՙ իրենք վերջին 5-6 տարվա ընթացքում միշտ հաշվի են առել, որ «Արմավիա»-ն ազգային փոխադրող է, եւ հատուկ զեղչեր են սահմանել: «Մի կողմից իհարկե լավ է, որ երկիրն ունի ազգային փոխադրող, սակայն, մյուս կողմից, պետք է հաշվի առնել, թե կառավարությունը որքան գումար է կորցնում դրա համար»:

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանն էլ շարունակում է, որ 2002-ին, երբ իրենք նոր էին ստանձնել օդանավակայանի կառավարումը, ուղեւորների թիվը 700.000 էր, նախորդ տարի ուղեւորների թիվը եղել է 1.700.000: «Եթե, իրոք, օդանավակայանը այդչափ բարձր գներ է սահմանում, որ աշխարհի ոչ մի երկրում չկա, ապա այլ ավիաընկերությունները ինչպե՞ս են կարողացել վճարել այդ հարկերն ու ընդլայնել իրենց չվերթերի թիվը»:

Մարսելո Վենդենն էլ ասում է, որ շուտով սկսվելու է ամենաթեժ սեզոնը, իսկ նոր ազգային փոխադրող ունենալու համար շատ երկար ժամանակ է հարկավորՙ ամենաքիչը 6 ամիս: «Ի՞նչ է լինելու այս վեց ամսվա ընթացքում: Ավիատոմսերի գներն անընդհատ բարձրանում են: Կարծում եմՙ ճիշտ կլինի ժամանակավոր լիցենզավորված բաց երկնքի քաղաքականություն վարել եւ այս ծանրաբեռնված շրջանում կորուստներ չկրել»:

Օդաչու Գրիգոր Կարապետյանը համաձայն չէ, որ պետությունը վարի բաց երկնքի քաղաքականություն: Նա հիշեցնում է, որ 1988-89-ին, երբ Բաքվի ու Սումգայիթի ջարդերն էին, օդանավեր չէին թռչում, որովհետեւ չկար ազգային փոխադրող: Նա հիշեցնում է, որ երկիրը պատերազմական վիճակում է, եւ ազգային փոխադրող ունենալը ոչ թե պատվի, այլ ազգային անվտանգության հարց է:

«Արդյունաբերողների միության նախագահ» Արսեն Ղազարյանը հիշեցնում է, որ անկախ ամեն ինչից ավիափոխադրումը նախ եւ առաջ բիզնես է: Նա սխալ է համարում, որ պետությունը սուբսիդավորի նաեւ այս ոլորտը:

«Երկու եղանակ կաՙ կամ պետք է տալ որեւէ մասնավոր կազմակերպության, սակայն մենեջմենթի հարցում դիմել միջազգային փորձին եւ արտերկրից մասնագետներ բերել, քանի որ մենք նման փորձ չունենք եւ դեռ սովորում ենք, կամ էլ բաց երկնքի քաղաքականություն վարել: Ինչ վերաբերում է նրան, որ մեր օդանավակայանը թանկ է, այո, թանկ է, բայց լավն է: Ես վստահ եմ, որ օդանավակայանը որոշակի զեղչեր սահմանել է «Արմավիա»-ի համար, սակայն գոյություն ունի բիզնես կանոն, եթե կարողանում եսՙ աշխատում ես, չես կարողանումՙ հեռանում ես»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանը ներքին խնդիրներ ունի, մենք հետևում ենք գործընթացին․ Բայրամով«Չայնիի» ոլորաններում վթարված «Lamborghini»-ից համարանիշները հանել էին մինչև պարեկների ժամանումըԻրանի պատերազմի պատճառով ԵՄ-ից արտաքսման 5500 չվերթներ են խափանվելՏիգրան Մեծի պողոտայում թալանել են «Հայփոստ»-ի մասնաճյուղը․ գողացել են հանգանակությունների արկղըՀութիները պնդում են, որ հարձակվել են Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքների վրա#ՈՒՂԻՂ․ ՀԱՍԵ ճգնաժամն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստՀայ բռնցքամարտիկները Թուրքիայից կվերադառնան երկու մեդալովԶելենսկին Ռադային է ներկայացրել ռազմական դրության և զորահավաքի երկարաձգման մասին օրենքներՏԻՄ ընտրությունների արդյունքները. Եվրոպայի ցնցումներն ու Ուկրաինայի ճակատագիրըՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 54 տեղեկատվությունՄահացել է Ճապոնիայի նախկին վարչապետ Յասուո ՖուկուդանՏԻՄ ընտրությունների արդյունքները. Եվրոպայի ցնցումներն ու Ուկրաինայի ճակատագիրըԵրևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երկու երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, մեկի կյանքը փրկել չի հաջողվելՈստիկանը դեպքի վայր է հասել 10 րոպեից քիչ ժամանակում․ նախարարը՝ ադրբեջանցու հարձակման մասինՄոլորվելու հետևանքով ՀՀ-ում հայտնված Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է. ԱԱԾԸնտանեկան բռնության դեմ պայքարի փաթեթի համար լրացուցիչ փորձաքննության կարիք չկա․ կառավարություն Ինչու են կենսաչափական անձնագրերը 29 անգամ ավելի թանկ. հարց՝ նախարարինՍաղաթելյան․ ՀՅԴ-ն շարունակելու է պայքարը՝ իշխող ուժին իշխանազրկելու ուղղությամբԼուլա դա Սիլվան նախագահական ընտրություններում ձայների քանակով գերազանցում է իր սեփական ռեկորդը Արփինե Սարգսյան․ Նույն վարորդը Հայաստանում և Հայաստանից դուրս տարբեր վարքագիծ է դրսևորումՄոդին շնորհավորել է Լուլա դա Սիլվային նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ Արփինե Սարգսյան․ Տուգանքները պետք է խստացնել, որպեսզի անձը երկու-երեք անգամ մտածի՝ արժե՞ խուսափել պարտավորությունիցԿորեան և Միացյալ Նահանգները համատեղ ռազմաօդային զորավարժություններ են անցկացնում ԱՄՆ-ն շարունակում է հետևել վիզա ստացած անձանց․ խախտումների դեպքում վիզաները չեղարկվում ենՄասկը մաղթել է այրվել դժողքում նրանց, ովքեր հրահրել են Ուկրաինայում հակամարտությունը Ալեն Սիմոնյանն ընդունել է Կիպրոսի դեսպանին․ քննարկվել են տարածաշրջանային զարգացումներըԲռնությունը յուրաքանչյուր հաստատության համար առանձին օրենքո՞վ պետք է կարգավորել. Ղազարյան Ղահրամանյան․ Պետք է չշտապել օրենսդրական փոփոխությունների հարցումԱրաղչին Եվրոպայում տեղի ունեցող բողոքի ցույցերը կապել է էներգետիկ շուկաներում անկայունության հետևանքների հետ WSJ. ԱՄՆ-ը Օրբանին համարում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար հարմար թեկնածու Սլավիկ Գալստյանն ու Կարեն Ասլանյանը հաղթանակով մեկնարկեցին ըմբշամարտի աշխարհի առաջնությունումԱյո', Աննա Հակոբյանի արշավի շրջանակում է մշակվել ընտանեկան բռնության մասին նոր օրենքը. ՆԳ նախարարՀոկտեմբերի 27-ից Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցովՇիրակի քրեական ոստիկանները մոտ 1 կգ մարիխուանա են հայտնաբերելԱրաբական կոալիցիան ոչնչացրել է հութիների պահեստներն ու արձակման կայանքները Մբապեի դուբլը հաղթանակ պարգևեց «Ռեալին»․ մադրիդցիները 2։1 հաշվով հաղթեցին «Բարսելոնային» Էլ ԿլասիկոյումCOP17-ի կանաչ գոտում քննարկվել է պահպանվող տարածքներում կապի ապահովման հարցըՖլավիո Բոլսոնարոն մերժել է Բրազիլիայի նախագահական ընտրությունների արդյունքները Կասեցվել է Հնաբերդում գործող գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունըՍաուդյան Արաբիայի, Պակիստանի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները կայցելեն ԻրանԼուլա դա Սիլվան չորրորդ անգամ դարձել է Բրազիլիայի նախագահ Ավինյանը հանձնարարել է մետրոյում ստուգումներ անցկացնելՓաշինյանն ու Աննա Հակոբյանը ներկա են եղել ընտանեկան բռնության դեմ պայքարին նվիրված ցուցադրության բացմանըԱվինյանը հանձնարարել է ուժեղացնել տոմսային համակարգի վերահսկողությունն ու կարգապահությունը վարորդների շրջանումԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները#ՈՒՂԻՂ․ ԱԺ-ում Աննա Հակոբյանի նախագիծն են քննարկումՀոկտեմբերի 26-27-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակՈւշակով․ Նոյեմբերին Ուկրաինայի հարցով եռակողմ հանդիպումը վճռորոշ չի լինի«Միամտություն կլինի կարծել, որ Ադրբեջանն ու Թուրքիան առանձին են գործում Հայաստանի հետ իրենց ծրագրերում». Վարուժան ԳեղամյանՔննիչ հանձնաժողովը կքննի Հայ Առաքելական եկեղեցում ճգնաժամի պատճառներն ու հետևանքները
Ամենադիտված