Սեպտեմբերից կարիերայի նշանակալի հեռանկարներ. կենդանակերպի այս նշանները աշունը սկսում են մեծ հաջողությամբ Նախկին նախարարը ցանկանում է դառնալ քաղաքապետ Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձի մեջ Բժիշկը զգուշացրել է պատրաստի սնունդ ուտելու վտանգների մասին Հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու՝ սեպտեմբերի 2-ին, 3-ին, 4-ին, 7-ին 8-ին, 9-ին ԱՄՆ–ն հարված է հասցրել Իրանի հարավում գտնվող Սիրիկ շրջանին, որտեղ այդ պահին հարսանիք է եղել Ճամբարակ տանող ճանապարհի սողանքային հատվածներում վերականգնման աշխատանքներ են իրականացվում «Մեր առաջին սեպտեմբերի 1-ը»․ Գուրգեն Դաբաղյանի դուստրը՝ առաջին դասարան Էլեկտրակայանի մոտ պայթուցիկ սարքեր են հայտնաբերվել Բացահայտվել է՝ ով է կազմակերպել Թուփաք Շաքուրի սպանությունը Մուրճով ջարդել է պատմական ապակիները․ Օհայոյի բնակիչն ընդունել է ԱՄՆ փոխնախագահի տան վրա հարձակման մեղքը Քրիստինե Մարգարյանն առաջին անգամ ամուսնու հետ լուսանկար է հրապարակել 

«Ազգ». Ինչո՞ւ էր սպասելի Տիգրան Սարգսյանի վարչապետ վերանշանակումը

Հայկական Մամուլ

Ինչպես Տիգրան Սարգսյանի վարչապետության 5 տարիների ընթացքում, այնպես էլ վարչապետի պաշտոնակատար լինելու այս օրերին չդադարեցին նրա պաշտոնանկության մասին քաղաքական շրջանակների կողմից պարբերաբար տարածվող տեղեկությունները: Բնական է, որ այդ «պայծառատեսությունները» չիրականացան, քանի որ սպասելի եւ տրամաբանական էր Տիգրան Սարգսյանի առաջադրումը վարչապետի պաշտոնում: Այդ մասին, առանց երկիմաստության, իր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը:

Թեեւ 90-ականներին երկրի տնտեսության փլուզման հիմնական պատասխանատու վարչապետը չի հասկացել, թե ինչո՞ւ են կրկին Տիգրան Սարգսյանին նշանակելու վարչապետ, այնուամենայնիվ, նման քայլի համար հիմքերն առավել բավարար են: Ներկայացնենք անցած 5 տարիներին Տիգրան Սարգսյանի ղեկավարած կառավարության կողմից իրականացված առավել նշանակալի քայլերը երկրի տնտեսության, գործարար միջավայրի բարելավման եւ հանրային ծառայությունների հեշտացման ուղղությամբ:

2008-2009-ի համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը հարվածեց մեր տնտեսությանը եւ խանգարեց կառավարության քաղաքականության իրականացմանը: Այդ տարիներին կառավարությունը հարկադրված էր լուծել օպերատիվ խնդիրներ, ինչպես նաեւ ակտիվ քայլեր ձեռնարկել տնտեսության դիվերսիֆիկացման համար' այդ նպատակով աջակցության ծրագրերը հասցնելով ընդուպ պետության կողմից իրատեսական բիզնես ծրագրեր ներկայացրած մասնավոր ընկերություններին ֆինանսավորելուն: Հետագայում տնտեսության դիվերսֆիկացման եւ մեկ ճյուղից կախվածության վերացման ուղղությամբ ձեռնարկվեցին նաեւ այլ, դարձյալ աննախադեպ քայլեր: Մասնավորապես, 300 մլն դրամից ավելի ներդրում կատարած եւ սարքավորումներ ներմուծած արդյունաբերական ընկերությունների համար կառավարության որոշումներով հետաձգվեցին ավելացված արժեքի հարկի վճարումները: Շուրջ 3 տասնյակ ներդրումային այդպիսի ծրագրեր հաստատվեցին կառավարության կողմից եւ ավելի քան 1,5 մլրդ դրամի ներդրումներ կատարվեցին արդյունաբերության ոլորտում:

Սակայն տնտեսության իրական հատվածում ամենանշանակալի քայլը արտահանման վրա հիմնված արդյունաբերության զարգացման ռազմավարության ընդունումն էր 2011-ին: Արդյունաբերության զարգացման նման համալիր ծրագիր Հայաստանի անկախության նախորդ 20 տարիներին չէր ընդունվել: Այս ծրագրով առանձնացվեցին արդյունաբերության 11 ճյուղեր' կոնյակագործություն, գինեգործություն, պահածոների, հյութերի, ջրերի արտադրությունները, ադամանդագործություն, ոսկերչություն, ժամացույցների արտադրություն, ճշգրիտ ճարտարագիտություն, դեղարտադրություն, տեքստիլ արտադրություն, որոնց զարգացման համար պետական աջակցության ծրագրեր են իրականացվելու' այդ ճյուղերը ներկայացնող ընկերությունների մասնակցությամբ:

Տնտեսության դիվերսիֆիկացման եւ արդյունաբերության զարգացման ուղղությամբ վերոնշյալ երկու ծրագրային միջացառումների արդյունքում է նաեւ, որ արդյունաբերությունը վերջին երկու տարիներին երկնիշ աճ է արձանագրում:

Իրական հատվածի մյուս ճյուղին' գյուղատնտեսության աջակցության ծրագրերն ավելի ընդգրկուն են եղել: Հիշատակենք հիմնականները' բանկերի տրամադրած գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների 4-6 տոկոսի տրամադրումը պետության կողմից, որից օգտվել են շուրջ 42 հազար գյուղացիական տնտեսություններ: Պետությունը վերջին երկու տարիներին նաեւ իր վրա է վերցրել գյուղացիներին տրամադրվող վառելիքի եւ պարարտանյութերի ծախսի մի մասը:

Գործարար միջավայրի բարելավման ցուցանիշները' գործարարների հարցումների հիման վրա ամփոփում եւ հրապարակում է Համաշխարհային բանկը' Doing Business կոչվող զեկույցում: Համաձայն այդ զեկույցի, որը բնութագրում է, թե տվյալ երկիրը որքանո՞վ է բարենպաստ պայմաններ ապահովում բիզնեսով զբաղվելու համար, Հայաստանը վերջին 3 տարիներին կտրուկ աճ է ունեցել: Doing Business 2011-ին 184 երկրների մեջ 61-րդ տեղի փոխարեն, Doing Business 2013-ում Հայաստանն արդեն 32-րդն էր: Այս ցուցանիշով մեր երկիրը հայտնվել է Արեւմտյան Եվրոպայի երկրների շարքում' առաջ անցնելով Բելգիայից եւ զիջելով Նիդեռլանդներին: Հատկապես մեծ առաջընթաց արձանագրվել ներդրողների պաշտպանանության, հարկերի հավաքման, Էլեկտրականության հասանելիության ցուցանիշներով:

Այս ոլորտում արժե հիշատակել նաեւ ձեռնարկություն բացելու գործընթացի հեշտացումը, որը հնարավոր է կատարել էլեկտրոնային եղանակով 15 րոպեի ընթացքում, հարկային վարչարարության պարզեցումները, բազմաթիվ հաշվետվությունների վերացումը եւ կրճատումը, ռիսկի վրա հիմնված ստուգումների ներդրումը եւ այլն:

Ինչ վերաբերում է հանրային ծառայություններում կատարված բարեփոխումներին, որոնք անմիջականորեն առնչվում են բնակչության ամենօրյա գործունեությանը, ապա դրանք մեր կյանքի հենց այն փոփոխություններն են, որոնց մասին սովորաբար սիրում են խոսել քաղաքական ուժերն ու գործիչները:

Ավտոմեքենաների տեխզննման, վարորդական իրավունքի տրամադրման ընթացակարգերի պարզեցում, ԱՊՊԱ համակարգի ներդրում, մանկապարտեզներում, դպրոցներում եւ բուհերում բժշկական տեղեկանքների ներկայացման գործընթացի պարզեցում եւ որոշ տեղերում նման տեղեկանքների պահանջի վերացում, կադաստրում անշարժ գույքի առուվաճառքի եւ վարձակալության ժամանակ գործընթացների պարզեցում, «մեկ պատուհանի» եւ էլեկտրոնային գրանցումների համակարգերի ներդրում պետական բազմաթիվ հաստատություններում:

Սոցիալական քաղաքականության առումով պետական համակարգի 150 հազար աշխատողների համար սոցիալական փաթեթի տրամադրումը նույնպես հատկանշական է եւ նորարարական քայլ: Հավելենք նաեւ սոցիալական բնակարանների կառուցման, երիտասարդ ընտանիքների համար հիփոթեքային վարկերի տոկոսների մի մասի սուբսիդավորման, լավագույն բուհերում սովորող ուսանողների ուսման վարձի պետության կողմից ստանձնելու, անապահով երեխաների համար ուսման վարձը պետության կողմից տրամադրելու եւ այլ քայլերը:

Կառավարության վերջին 5 տարիներին իրականացրած միջոցառումներից մեր նշածները բավարար են հասկանալու, թե ինչու էր սպասելի Տիգրան Սարգսյանի վարչապետ նշանակվելը: Առաջիկա 5 տարիներին պետք է ակնկալել, որ այս ուղղությամբ նոր քայլեր պետք է կատարվեն: Արդյունաբերությունից եւ գյուղատնտեսությունից բացիՙ անհրաժեշտ է խթանել 2000-ականներին երկնիշ տնտեսական աճ եւ հազարավոր աշխատատեղեր ապահովող շինարարությունը, մեղմել եկամուտների բեւեռացումն ու կրճատել աղքատությունը, շարունակել գործարար միջավայրի բարելավումը, պարզեցնել այն պետական ծառայությունները, որտեղ պահպանվում են քաշքշուկները, ամենակոռումպացված' դատական եւ դատախազական համակարգում իրականացնել արմատական բարեփոխումներ: Սա փոփոխությունների այն ոչ ամբողջական ցանկն է, որ մեր երկրի բնակչությունը սպասում է հին-նոր վարչապետից եւ կառավարությունից:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սեպտեմբերից կարիերայի նշանակալի հեռանկարներ. կենդանակերպի այս նշանները աշունը սկսում են մեծ հաջողությամբ Նախկին նախարարը ցանկանում է դառնալ քաղաքապետ Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձի մեջ Բժիշկը զգուշացրել է պատրաստի սնունդ ուտելու վտանգների մասին Հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու՝ սեպտեմբերի 2-ին, 3-ին, 4-ին, 7-ին 8-ին, 9-ինԱՄՆ–ն հարված է հասցրել Իրանի հարավում գտնվող Սիրիկ շրջանին, որտեղ այդ պահին հարսանիք է եղելՃամբարակ տանող ճանապարհի սողանքային հատվածներում վերականգնման աշխատանքներ են իրականացվում «Մեր առաջին սեպտեմբերի 1-ը»․ Գուրգեն Դաբաղյանի դուստրը՝ առաջին դասարան Էլեկտրակայանի մոտ պայթուցիկ սարքեր են հայտնաբերվել Բացահայտվել է՝ ով է կազմակերպել Թուփաք Շաքուրի սպանությունը Մուրճով ջարդել է պատմական ապակիները․ Օհայոյի բնակիչն ընդունել է ԱՄՆ փոխնախագահի տան վրա հարձակման մեղքը Քրիստինե Մարգարյանն առաջին անգամ ամուսնու հետ լուսանկար է հրապարակել Վրաստանի Չալաադի սառցադաշտի մոտ գտնվող գետում հայտնաբերվել է 20-ամյա զբոսաշրջիկի մարմինըՌուսաստանը, Չինաստանն ու Մոնղոլիան համատեղ սահմանային զորավարժություններ կանցկացնենԿալանավորվել է Ճամբարակի զորամասի շտաբի պետը Ուջանի կամրջի մոտ մեքենաներ են բախվել․ տուժածը հոսպիտալացվել է Շատ լավ հանդիպում ունեցա Վլադիմիր Պուտինի հետ. Փաշինյանն առաջիկայում կմեկնի Մոսկվա Ինչ պայմաններ է Պուտինը ներկայացրել Փաշինյանին ՔՊ-ականները թող մանդատները դնեն, ես ինչո՞ւ դնեմ. իմ թիմակիցները ինձ չեն ճնշել (տեսանյութ) Գագիկ Խաչատրյանին կրկին պատգարակով են դատարան տեղափոխել․ փաստաբանը՝ նրա վիճակի վատթարացման մասին «Ինձ դա տարօրինակ թվաց»․ Պուտինի օգնականը՝ Փաշինյանի հայերեն ելույթի մասին Փաշինյանն ու Պուտինը քննարկումը կշարունակեն փակ դռների հետևում․ ինչով ավարտվեց հանդիպման բաց հատվածը Ռուս գիտնականներին հաջողվել է ութ անգամ բարձրացնել «գազային մարտկոցների» հզորությունըՓաշինյանը Պուտինին հայտնել է, որ Հայաստանը հրաժարվել է ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ հանրաքվեից Ադրբեջանը խոսում է ոչ թե խաղաղության, այլև Հայաստանի կապիտուլյացիայի մասին․ Հրաչյա Արզումանյան (տեսանյութ) Ով է Ռուսաստան տեղափոխվող հայ ֆուտբոլիստը Օնլայն «կոնֆերանս հավաքներ», «օրենքով գողեր»․ ինչով է զբաղվել տնային կալանքում գտնվող վանաձորցին Լեհաստանում հայտնաբերվել է «վամպիրի» եզակի գերեզման՝ մանգաղով և կողպեքովԴիլիջանում բախվել են «Ֆորդն»-ն ու «Լադա»-ն․ կան վիրավորներ Եվրահանձնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցում դիմել է գործընկերներինԲիշքեկում մեկնարկել է Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպումը (տեսանյութ) Այս կենդանակերպի նշանները կարող են փոխել աշխատանքը սեպտեմբերին ՆԳՆ ոստիկանությունը դպրոցներում և հարակից տարածքներում անցել է ուժեղացված ծառայության 2026թ-ի Փաշինյանը չի խաբում․ չգնայի՛ք, չընտրեի՛ք իրեն․ Զոհրաբյան (տեսանյութ) Զախարովան արձագանքել է Լեհաստանին Օլիմպիական խաղերից հնարավոր հեռացնելու մասին տեղեկություններինՓաշինյան-Պուտին հանդիպում․ ի՞նչ է քննարկվելու. Էրդողանի կոշտ ուղերձը․ տարածաշրջանը գին է վճարում (տեսանյութ) ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանն ազատվել է տնային կալանքից. «Հրապարակ» Պապանձվել եմ… էլ դիմանալու չի․ Նիկոլայ Եղիազարյանը՝ Հովհաննես Գրիգորյանի մահվան մասին (Լուսանկարներ) Երևանում մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել 4 հոգու, հայտնաբերվել է բեյսբոլի մահակՈւֆայից մեկնած և Կայսերիում արտակարգ վայրէջք կատարած ինքնաթիռը ուղևորներին հասցրել է Անթալիա Ռուսաստանում արձագանքել են Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբի վերաբերյալ Տուսկի հայտարարությանըՊուտինը շնորհակալություն է հայտնել Ռահմոնին Տաջիկստանում ռուսաց լեզվին աջակցելու համարԱյսօր իմ աշխատանքային վերջին օրն է փոխնախարարի պաշտոնում․ Արթուր Մարտիրոսյան 25-ամյա բնակիչը տնային կալանքի տակ գտնվելիս զբաղվել է հանցավոր գործունեությամբ․ ինչ է բացահայտվել Գագիկ Խաչատրյանը ենթարկվում է անմարդկային վերաբերմունքի և խոշտանգմшն. փաստաբանական խումբ (տեսանյութ)Նոր մեկնարկ՝ մեծ նպատակներով Գիտելիքի օրը՝ Պլեխանովի անվան ՌՏՀ-ի Երևանի մասնաճյուղում (լուսանկարներ) Մադուրոն կփորձի հասնել ԱՄՆ-ում իր դեմ քրեական գործի կարճմանըՈւկրաինացիներին կոչ են արել սննդի և ջրի պաշար կուտակել Փորձագետը մեկնաբանել է Զելենսկու՝ սեպտեմբերին հնարավոր «մեծ փոփոխությունների» մասին հայտարարությունըՈսկու գինը առաջին անգամ օգոստոսի 19-ից ի վեր իջել է 4,4 հազար դոլարից ցածր
Ամենադիտված