Հայաստանը ներքին խնդիրներ ունի, մենք հետևում ենք գործընթացին․ Բայրամով «Չայնիի» ոլորաններում վթարված «Lamborghini»-ից համարանիշները հանել էին մինչև պարեկների ժամանումը Տիգրան Մեծի պողոտայում թալանել են «Հայփոստ»-ի մասնաճյուղը․ գողացել են հանգանակությունների արկղը #ՈՒՂԻՂ․ ՀԱՍԵ ճգնաժամն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստ Հայ բռնցքամարտիկները Թուրքիայից կվերադառնան երկու մեդալով ՏԻՄ ընտրությունների արդյունքները. Եվրոպայի ցնցումներն ու Ուկրաինայի ճակատագիրը ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 54 տեղեկատվություն ՏԻՄ ընտրությունների արդյունքները. Եվրոպայի ցնցումներն ու Ուկրաինայի ճակատագիրը Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երկու երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, մեկի կյանքը փրկել չի հաջողվել Ոստիկանը դեպքի վայր է հասել 10 րոպեից քիչ ժամանակում․ նախարարը՝ ադրբեջանցու հարձակման մասին Մոլորվելու հետևանքով ՀՀ-ում հայտնված Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է. ԱԱԾ Ընտանեկան բռնության դեմ պայքարի փաթեթի համար լրացուցիչ փորձաքննության կարիք չկա․ կառավարություն 

«Ազգ». Ի՞նչն է խոչընդոտում զբոսաշրջության զարգացմանը

Հայկական Մամուլ

Պրահա-Երեւան չվերթը 200 դոլարով ավելի թանկ է, քան Պրահա-Թբիլիսին

«Ոչ միայն տուրիզմի ոլորտի ծառայությունները, այլեւ ավիատոմսերի գներն են շատ թանկ Հայաստանում»: Դիտարկումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնինն է: Նա առաջարկում է զբոսաշրջային փաթեթ կազմելիս հաշվի առնել, թե զբոսաշրջիկը քանի ժամ է սպասում այս կամ այն օդանավակայանում: 15 ժամ որեւէ երկրի օդանավակայանում սպասող զբոսաշրջիկը չի ցանկանա Հայաստան այցելել: Այս առումով քաղավիացիայի ոլորտում անհրաժեշտ են դրական տեղաշարժեր: Հեֆերնը համոզված էՙ քաղավիացիայի ոլորտի ազատականացումը կբերի գների նվազմանը, ինչն էլ իր հերթին կխթանի զբոսաշրջության զարգացումը: Ոլորտը զարգացնելու համար դեսպանն առաջարկում է ստեղծել նոր աշխատատեղեր հանրապետության ամբողջ տարածքում եւ ներկայացնել պատմամշակութային ժառանգությունը: Հայաստանում աշխատելու 18 ամսվա ընթացքում բացահայտել է մի նոր երկիր. «Ես ու կինս սիրահարված ենք Հայաստանին: Սակայն որքան էլ Հայաստանը գեղեցիկ լինի, եթե ավիատոմսերն ու հյուրանոցների գները թանկ լինեն, ոչ մի զբոսաշրջիկ Հայաստան չի այցելի: Օդանավակայանը սահմաններից մեկն է, որ վերահսկվում է Հայաստանի կողմից: Սակայն պետք է բացել բոլոր ճանապարհները, որպեսզի լինի մրցակցություն, տուրիզմի զարգացման համար առկա ծրագրերը հաջողության հասնեն: Մրցակցության բացակայությունը ավիացիոն ոլորտում խոչընդոտում է, որ Հայաստանը դառնա տարանցիկ երկիր»:

Դեսպանի բնութագրմանը, որ Հայաստանում հյուրանոցները թանկ են, համաձայն չէ Էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնակատար Արա Պետրոսյանը : Նա շեշտում է, որ իրենք հետազոտություն են կատարել, պարզվել է, որ Հայաստանի հյուրանոցները 10-15 տոկոսով ավելի էժան են, քան նույն կարգի հյուրանոցների գները Վրաստանում: Ըստ Պետրոսյանիՙ հայերը նախընտրում են Վրաստանում անցկացնել իրենց հանգիստը, որովհետեւ այնտեղ է Սեւ ծովը, որը ցածրադիր գոտում է, ի տարբերություն Սեւանա լճի եւ բարձրադիր կուրորտի, որն առաջարկում է Հայաստանը: «Դրանք տուրիստական երկու տարբեր առաջարկներ են»:

Արա Պետրոսյանի խոսքերովՙ ազգային ավիափոխադրողի սնանկությունը զբոսաշրջության տեսանկյունից որեւէ կերպ չի ազդել Հայաստան կատարվող այցելությունների վրա: «Իրավիճակը հսկում է կառավարությունը: Մշտական կապի մեջ ենք մասնավոր հատվածի հետ, ովքեր կազմակերպում են տուրիստական այցելություններ Հայաստան: Այս պահի դրությամբ տուրիստական հոսքերի կրճատման կամ չեղյալ հայտարարագրված ամրագրումների վերաբերյալ բողոքներ չենք ստացել: Դա նշանակում է, որ թռիչքների հաճախականությունն ավելացնելու հնարավորություն ստացած ավիաընկերությունները փակեցին այն ամբողջ շուկան, որը նախկինում ինչ-որ ձեւով տիրապետում էր «Արմավիան»:

Փոխնախարարի պաշտոնակատարի խոսքերովՙ «Արմավիան» վերջին շրջանում դուրս էր շատ շուկաներից, եւ ձեւավորվել էր իրավիճակ, որ նրա դուրս գալը մեծ էքսցեսներ չպետք է առաջացներ:

Փոխնախարարի պաշտոնակատարի հայտարարություններին համաձայն չեն տուրիստական գործակալությունների ղեկավարները

«Ազգ»-ի հետ զրույցում «Ամիստադ տուր» տուրիստական ընկերության հիմնադիր տնօրեն, Ներգնա տուրօպերատորների ասոցիացիայի նախագահության անդամ Արմինե Ադամյանը վստահ է, որ ուղիղ չվերթերն ու տոմսերի էժան գները դրական կանդրադառնան տուրիստական ոլորտի զարգացման վրա: Նա առաջնահերթ է համարում լուծել ավիաուղիների հարցը, անցկացնել ուսումնասիրությունՙ պարզելու, թե ինչու է նույն ավիաընկերության տոմսի արժեքը Վրաստանում ավելի էժան, քան Հայաստանում: Նա օրինակ է բերում Պրահա-Երեւան եւ Պրահա-Թբիլիսի չվերթերի տոմսի արժեքների տարբերությունը: Պրահա-Երեւան չվերթը 200 դոլարով թանկ է Պրահա-Թբիլիսի չվերթից:

Ըստ Ադամյանիՙ «Արմավիայի» սնանկացումից հետո տոմսերի գները կտրուկ բարձրանում են եւ հաճախ տատանվում: Եթե այս իրավիճակը երկար շարունակվի, ապա բացասաբար կանդրադառնա զբոսաշրջության զարգացման վրա, եւ զբոսաշրջիկների թիվը կկարճատվի: Ադամյանն առաջարկում է չմոռանալ, որ շուտով կսկսվի զբոսաշրջության ամենաթեժ սեզոնը, ու եթե ավիաուղիների հարցը չկարգավորվի, պետությունը զբոսաշրջիկների շատ սակավաթիվ զանգվածի կընդունի:

Նա հավաստիացնում է, որ հյուրանոցների կառուցմամբ զբոսաշրջության զարգացումն առաջխաղացում է ապրում: Հայաստան եկող զբոսաշրջիկների մեծ մասն այցելում է Արցախ եւ հիացած վերադառնում:

«Հայաստանում ամեն ինչն էլ թանկ է», ասում է «Եվրազիա ինթերնեյշնլ թրավել» տուրիստական գործակալության գործադիր տնօրեն Գագիկ Մկրտչյանըՙ հավելելով, որ Հայաստանում թե՚ ավիատոմսերն են թանկ, թե՚ ծառայությունների գները: Բացի դրանից, առկա է զբոսաշրջիկի հանդեպ «յուրահատուկ» վերաբերմունք: Մկրտչյանը հիշում է, որ մի անգամ տաքսին զբոսաշրջիկներին «Մոնումենտից» Հանրապետության հրապարակ հասցնելու համար պահանջել էր 4000 դրամՙ պատճառաբանությամբ, որ մեքենայի մեջ 4 հոգի են նստած, մինչդեռ Երեւանում տաքսիների վճարը ոչ թե ըստ ուղեւորների քանակի է, այլ ըստ կիլոմետրի: «Ընդամենը մի քիչ ցանկություն եւ աշխատանք ու Հայաստանը կկարողանա տարեկան մեկ միլիոն տուրիստ ընդունել: Մեր երկիրը ոչ միայն ունի պոտենցիալ եւ ռեսուրսներ, այլեւ եղանակային պայմաններն այնպիսին են, որ տարվա չորս եղանակներին էլ հնարավոր է զարգացնել զբոսաշրջությունը: Սակայն որպեսզի զբոսաշրջիկների թիվը շատանա, նրանք պետք է Հայաստանից գոհ վերադառնան, քանի որ նրանք կենդանի գովազդ են», ասում է Մկրտչյանըՙ հավելելով, որ դեռ ահագին աշխատանք կա կատարելու:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանը ներքին խնդիրներ ունի, մենք հետևում ենք գործընթացին․ Բայրամով«Չայնիի» ոլորաններում վթարված «Lamborghini»-ից համարանիշները հանել էին մինչև պարեկների ժամանումըԻրանի պատերազմի պատճառով ԵՄ-ից արտաքսման 5500 չվերթներ են խափանվելՏիգրան Մեծի պողոտայում թալանել են «Հայփոստ»-ի մասնաճյուղը․ գողացել են հանգանակությունների արկղըՀութիները պնդում են, որ հարձակվել են Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքների վրա#ՈՒՂԻՂ․ ՀԱՍԵ ճգնաժամն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստՀայ բռնցքամարտիկները Թուրքիայից կվերադառնան երկու մեդալովԶելենսկին Ռադային է ներկայացրել ռազմական դրության և զորահավաքի երկարաձգման մասին օրենքներՏԻՄ ընտրությունների արդյունքները. Եվրոպայի ցնցումներն ու Ուկրաինայի ճակատագիրըՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 54 տեղեկատվությունՄահացել է Ճապոնիայի նախկին վարչապետ Յասուո ՖուկուդանՏԻՄ ընտրությունների արդյունքները. Եվրոպայի ցնցումներն ու Ուկրաինայի ճակատագիրըԵրևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երկու երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, մեկի կյանքը փրկել չի հաջողվելՈստիկանը դեպքի վայր է հասել 10 րոպեից քիչ ժամանակում․ նախարարը՝ ադրբեջանցու հարձակման մասինՄոլորվելու հետևանքով ՀՀ-ում հայտնված Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է. ԱԱԾԸնտանեկան բռնության դեմ պայքարի փաթեթի համար լրացուցիչ փորձաքննության կարիք չկա․ կառավարություն Ինչու են կենսաչափական անձնագրերը 29 անգամ ավելի թանկ. հարց՝ նախարարինՍաղաթելյան․ ՀՅԴ-ն շարունակելու է պայքարը՝ իշխող ուժին իշխանազրկելու ուղղությամբԼուլա դա Սիլվան նախագահական ընտրություններում ձայների քանակով գերազանցում է իր սեփական ռեկորդը Արփինե Սարգսյան․ Նույն վարորդը Հայաստանում և Հայաստանից դուրս տարբեր վարքագիծ է դրսևորումՄոդին շնորհավորել է Լուլա դա Սիլվային նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ Արփինե Սարգսյան․ Տուգանքները պետք է խստացնել, որպեսզի անձը երկու-երեք անգամ մտածի՝ արժե՞ խուսափել պարտավորությունիցԿորեան և Միացյալ Նահանգները համատեղ ռազմաօդային զորավարժություններ են անցկացնում ԱՄՆ-ն շարունակում է հետևել վիզա ստացած անձանց․ խախտումների դեպքում վիզաները չեղարկվում ենՄասկը մաղթել է այրվել դժողքում նրանց, ովքեր հրահրել են Ուկրաինայում հակամարտությունը Ալեն Սիմոնյանն ընդունել է Կիպրոսի դեսպանին․ քննարկվել են տարածաշրջանային զարգացումներըԲռնությունը յուրաքանչյուր հաստատության համար առանձին օրենքո՞վ պետք է կարգավորել. Ղազարյան Ղահրամանյան․ Պետք է չշտապել օրենսդրական փոփոխությունների հարցումԱրաղչին Եվրոպայում տեղի ունեցող բողոքի ցույցերը կապել է էներգետիկ շուկաներում անկայունության հետևանքների հետ WSJ. ԱՄՆ-ը Օրբանին համարում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար հարմար թեկնածու Սլավիկ Գալստյանն ու Կարեն Ասլանյանը հաղթանակով մեկնարկեցին ըմբշամարտի աշխարհի առաջնությունումԱյո', Աննա Հակոբյանի արշավի շրջանակում է մշակվել ընտանեկան բռնության մասին նոր օրենքը. ՆԳ նախարարՀոկտեմբերի 27-ից Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցովՇիրակի քրեական ոստիկանները մոտ 1 կգ մարիխուանա են հայտնաբերելԱրաբական կոալիցիան ոչնչացրել է հութիների պահեստներն ու արձակման կայանքները Մբապեի դուբլը հաղթանակ պարգևեց «Ռեալին»․ մադրիդցիները 2։1 հաշվով հաղթեցին «Բարսելոնային» Էլ ԿլասիկոյումCOP17-ի կանաչ գոտում քննարկվել է պահպանվող տարածքներում կապի ապահովման հարցըՖլավիո Բոլսոնարոն մերժել է Բրազիլիայի նախագահական ընտրությունների արդյունքները Կասեցվել է Հնաբերդում գործող գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունըՍաուդյան Արաբիայի, Պակիստանի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները կայցելեն ԻրանԼուլա դա Սիլվան չորրորդ անգամ դարձել է Բրազիլիայի նախագահ Ավինյանը հանձնարարել է մետրոյում ստուգումներ անցկացնելՓաշինյանն ու Աննա Հակոբյանը ներկա են եղել ընտանեկան բռնության դեմ պայքարին նվիրված ցուցադրության բացմանըԱվինյանը հանձնարարել է ուժեղացնել տոմսային համակարգի վերահսկողությունն ու կարգապահությունը վարորդների շրջանումԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները#ՈՒՂԻՂ․ ԱԺ-ում Աննա Հակոբյանի նախագիծն են քննարկումՀոկտեմբերի 26-27-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակՈւշակով․ Նոյեմբերին Ուկրաինայի հարցով եռակողմ հանդիպումը վճռորոշ չի լինի«Միամտություն կլինի կարծել, որ Ադրբեջանն ու Թուրքիան առանձին են գործում Հայաստանի հետ իրենց ծրագրերում». Վարուժան ԳեղամյանՔննիչ հանձնաժողովը կքննի Հայ Առաքելական եկեղեցում ճգնաժամի պատճառներն ու հետևանքները
Ամենադիտված