ԱՄՆ-ն շարունակում է հետևել վիզա ստացած անձանց․ խախտումների դեպքում վիզաները չեղարկվում են Ալեն Սիմոնյանն ընդունել է Կիպրոսի դեսպանին․ քննարկվել են տարածաշրջանային զարգացումները Բռնությունը յուրաքանչյուր հաստատության համար առանձին օրենքո՞վ պետք է կարգավորել. Ղազարյան Ղահրամանյան․ Պետք է չշտապել օրենսդրական փոփոխությունների հարցում Սլավիկ Գալստյանն ու Կարեն Ասլանյանը հաղթանակով մեկնարկեցին ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Այո', Աննա Հակոբյանի արշավի շրջանակում է մշակվել ընտանեկան բռնության մասին նոր օրենքը. ՆԳ նախարար Հոկտեմբերի 27-ից Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցով Շիրակի քրեական ոստիկանները մոտ 1 կգ մարիխուանա են հայտնաբերել Մբապեի դուբլը հաղթանակ պարգևեց «Ռեալին»․ մադրիդցիները 2։1 հաշվով հաղթեցին «Բարսելոնային» Էլ Կլասիկոյում COP17-ի կանաչ գոտում քննարկվել է պահպանվող տարածքներում կապի ապահովման հարցը Կասեցվել է Հնաբերդում գործող գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը Սաուդյան Արաբիայի, Պակիստանի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները կայցելեն Իրան 

«Ազգ». Քաղաքական շահերն ու բարոյականությունը

Հայկական Մամուլ

«Ցեղասպանության իրողությունը քննարկման ենթակա չէ եւ քննարկման կարիք չունի: Ճանաչեք Հայոց ցեղասպանությունը, եւ դրանից հետո կքննարկենք բոլոր մյուս հարցերը: Իսկ Հայոց ցեղասպանությունը ներկայումս այնպես է փաստագրված, որ քննարկման ենթակա խնդիր չի մնացել: Եվ թուրքերի ցանկացած առաջարկ, ասենքՙ պատմաբանների հանձնաժողով ստեղծելու, հարցերը քննարկելու վերաբերյալ, պարզապես որոգայթ ու ծուղակ է' խնդիրը երկարացնելու, աշխարհին ցույց տալու, որ իրենք հայերի հետ խոսում են: Այդ ծուղակի մեջ չի կարելի մտնել: Իսկ միջազգային ատյաններում բազմիցս համոզվել ենք' քաղաքական շահերին այսօր էլ ստորակայվում է բարոյականությունը:

Մենք ունենք բոլոր հիմքերը' որեւէ միջազգային դատարանով Հայոց ցեղասպանությունը ճանաչել տալու համար բոլոր նրանց, ովքեր ոչ մի կերպ չեն ուզում ճանաչել: Մինչեւ հիմա մերոնք չեն դիմելՙ հավանաբար մտածելով, որ դիմելով ինքներս ենք գուցե վիճարկում այդ հարցը». այս կարծիքին է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Երեւանի պետական համալսարանի դասախոս Աշոտ Հայրունին: Նա ասում է, թե վերջին շրջանում Եվրոպայում, ԱՄՆ-ում համաեվրոպական կամ արեւմտյան հիշողության մշակույթ ձեւավորելու միտում կա' մարդկության դեմ ուղղված ոճրագործությունների կանխարգելման առումով: Բայց այն հիշողության համակարգը, որը Եվրոպական միությունը փորձում է ստեղծել գլոբալ իմաստով, առանցքում ունի հրեական Հոլոքոսթը: Բոլոր մյուս ողբերգություններն ու ոճրագործությունները, որոնք տեղի են ունեցել, մղվում են հետնաբեմ: Անգամ ստալինյան բռնություններն ու ԳՈՒԼԱԳ-ն ավելի մոտ են այդ առանցքին, իսկ Հայոց ցեղասպանությունն էլ ներկայացնել են փորձում Եվրոպայում տեղի ունեցած էթնիկական զտումների համատեքստում: Գիտնականի կարծիքով' սա խոցելի մոտեցում է, քանի որ այս տեսությունը ստեղծող մարդիկ հազվադեպ են իրենց պատուհաններից դուրս նայել. «Այս հարցում հայերս անելիք ունենք, որը ռազմավարական կարեւոր նշանակություն ունի մեզ համար: Երկրորդ աշխարհամարտի արդյունք Եվրոպան ի վերջո Առաջին աշխարհամարտի հետեւանք է, երբ ազգային պետություններն իրենց ձեւավորման գագաթնակետում էին, ինչն իրագործում էին էթնիկական ժողովուրդների եւ խմբերի բնաջնջման միջոցով (ինչպես Թուրքիան): Այսօրվա Եվրոպայի ցեղասպանական փորձառությունների առանցքում պետք է դրվի ոչ թե Հոլոքոսթը, այլՙ Հայոց ցեղասպանությունը, մենք պետք է ապացուցենք եվրոպական ցեղասպանագիտությանը, որ հիշողության համակարգը կամ մշակույթը միակենտրոն լինել չի կարող, իսկ դա հիմնավորելու բոլոր հիմքերն ունենք: Ու անգամ միակ կենտրոոնը, որի շուրջը խմբվում են բոլոր ոճրագործությունները, Հայոց ցեղասպանությունն է: Հայոց ցեղասպանության ճանաչման ռազմավարական մոտեցումը պետք է հենվի այս կարեւոր ուղղության վրա: Դրա համար մենք ունենք լիովին փաստագրված Հայոց ցեղասպանությունը եւ Սփյուռք, որը կարող է կրել այս մոտեցումը»:

Սա համազգային խնդիր է, այստեղ խնդիր ունեն ե՛ւ գիտնականները, ե՛ւ քաղաքագետները, ե՛ւ կազմակերպությունները, նաեւ պետությունը պետք է կարողանա որոշակի կարգավորիչ, համակարգող դեր խաղալ այս հարցում: Օրինակ' ցեղասպանության 100-ամյակի պետական հաննձնաժողովը կարող է գիտակցել այս խնդրի նշանակությունն ու քայլեր նախաձեռնել այս ուղղությամբ:

Աշոտ Հայրունին, իր ուսումնասիրությունների համատեքստում դիտարկելով Հայոց ցեղասպանությունը Առաջին համաշխարհային պատերազմում գերմանա-թուրքական դաշինքի համատեքստում, մի շարք հետաքրքրական բացահայտումներ է արել: Գերմանիայի ունեցած դերակատարման մասին Հայոց ցեղասպանության համատեքստում հնարավոր եղավ ավելի լավ պատկերացնել վերջին շրջանում հրապարակված բազմաթիվ դիվանագիտական փաստաթղթերի հրապարակմամբ: Փաստավավերագրական մեծ նյութը թույլ է տվել Աշոտ Հայրունուն հետեւություններ անել, որ Գերմանիան պաշտոնապես արդարանալու տեղ չունի, քանի որ իր մասով կարող էր կանխել Հայոց ցեղասպանությունը եւ դա անելու փորձ անգամ չի արել' իր առաջ մեկ խնդիր դրած լինելով' հաղթել պատերազմում:

1915-ից ի վեր, կապկելով թուրքական քարոզչությանը, գերմանական պաշտոնական քարոզչությունը նույնպես իր չմիջամտելը Հայոց ցեղասպանությունը կանխելու առումով հիմնավորում էր նրանով, որ եթե Թուրքիայի հետ փորձեր կոշտ լեզվով խոսել, դաշնակից Թուրքիայի հետ դաշինքը կխզվեր, Թուրքիան կարող էր անցնել Անտանտի, անգլիացիների կողմը, ինչը Գերմանիայի շահից չէր բխում: Եվ այս տեսակետն արտահայտվում էր ամենաբարձր մակարդակներով եւ պաշտոնական լրատվությամբ: Երբ դոկտոր Յոհաննես Լեփսիուսը 1915 թվականի օգոստոսի վերջին Թուրքիայից վերադարձավ Բեռլին եւ պետքարտուղարից ու նրա տեղակալից պահանջեց անհապաղ ճնշում գործադրել Թուրքայի վրա' հայոց տեղահանությունն արգելելու համար, ստացավ պատասխան, թե դաշինքը գտնվում է «Էնվերի, Թալեաթի եւ Խալիլի մեծ ձեռքերում», եթե այդ երեքը խելքի չեն գալիս, մնում է դաշինքը խզել, իսկ դա Գերմանիան չի կարող անել: Պետքարտուղարը այդ պատճառաբաննությունը նաեւ Ռայխսթագում էր ներկայացրել:

Սակայն այժմ առկա եւ երեք ժողովածուով հրատարակված գերմանական դիվանագիտակաան փաստաթղթերը այլ օրինակներ են մատուցում' միանշանակորեն փաստերով գերմանական այս պաշտոնական տեսակետի լիարժեք սնանկությունը: Ա. Հայրունին բերում է հետեւյալ օրինակներն իր այդպիսի հետեւության համար: Զմյուռնիայում հայերը չտեղահանվեցին, չտեղահանվեցին նաեւ Կոստանդնուպոլսում, Մոսուլում (այնտեղ բերված Բաղդադի հայերը նույնպես): Սա հայտնի փաստ է, սակայն հայտնի չէր այն սկզբնապատճառը, որն այդ հնարավորությունն է տվել. Զմյուռնիայի հայերի տեղահանությունն ու աքսորը դեպի անապատներ տեղի չեն ունեցել ընդամենը մի գերմանացի բարձրաստիճան զինվորականի ինքնակամ արգելքով: Օսմանյան պետությունում գերմանական ռազմական առաքելության ղեկավարը գեներալ Լիման ֆոն Սանդերսն էր: Երբ Էնվերից հրաման է ստացվում' կազմակեպել Զմյուռնիայի հայերի տեղահանությունը, տվյալ պաշտոնյան ուղղակի արգելք է դնում այդ գործողության վրա, առանց Բեռլինին հարցնելու: Երբ Էնվերը կրկին պահանջ է դնում' իրագործել իր հրամանը, Սանդերսը տեղյակ է պահում, որ ինքը զենքի ուժով, իր հրամանատարության տակ գտնվող գերմանական եւ թուրքական զորքի միջոցով կարգելի այդ հրամանի իրագործումը:

Էնվերը ստիպված է լինում իր հրամանը չեղյալ համարել:

Մեկ ուրիշ օրինակ.1915 թվականի նոյեմբերին նույն սխեմայով Էնվերը հրամայում է տեղահանել եւ աքսորել Մոսուլի հայերին այնտեղ կուտակված Բաղդադի հայերի հետ:

Այնտեղ էր գեներալ Կոլմար ֆոն դեր Հոլցը, որը թուրքացած գերմանացու եւ թուրքական ընչաքաղցությունից գերմանական շահերը պաշտպանել չկարողացողի համբավ ուներ: Նույնիսկ այս մարդը չմարած խղճի կայծով արգելք է դնում այդ նույն հրամանի վրա: Գործողությունը նույն կերպ է զարգանում, ինչ Զմյուռնիայում, մինչեւ անգամ հրամանի կրկնության ժամանակ ֆոն դեր Հոլցը գրավոր հրաժարական է տալիս, որը սենսացիոն էր բնույթով ու կարող էր անկանխատեսելի հետեւանքներ ունենալ գերմանա-թուրքական դաշինքի համար: Այնպես որ սկանդալից խուսափելու համար Էնվերը կրկին իր հրամանը չեղյալ է համարում, թեեւ փնթփնթում է, թե Հոլցի' տարածաշրջանային բարձր հրամանատար լինելը նրան իրավունք չի տալիս խառնվել Թուրքիայի ներքին գործերին: Ռազմաստրատեգիական տեսակետից հայերի տեղահանությունը եւ աքսորը պատերազմի ժամանակի իրադրության առումով անթույլատրելի էին, եւ երկու բարձաստիճասն զինվորականներն օգտվեցին այդ փաստից:

Հետեւությունն այն է, որ Գերմանիան կարող էր հեշտությամբ կասեցնել կամ եթե արդեն սկսվել էր' ընթացքում կանխել Հայոց ցեղասպանությունն առանց Թուրքիայի հետ դաշինքի խզման: Եթե երկու զինվորական կարող էին նման բան անել, ապա գերմանական կառավարության սկզբունքային դիրքորոշումն այս հարցում որքա՜ն բան կարող էր անել:

Այս եւ համանման փաստերը հայերս պետք է կարողանանք ճիշտ օգտագործել' ե՛ւ Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացի ծավալման, ե՛ւ համաեվրոպական հիշողության մշակույթում ներդրման առումով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կորեան և Միացյալ Նահանգները համատեղ ռազմաօդային զորավարժություններ են անցկացնում ԱՄՆ-ն շարունակում է հետևել վիզա ստացած անձանց․ խախտումների դեպքում վիզաները չեղարկվում ենՄասկը մաղթել է այրվել դժողքում նրանց, ովքեր հրահրել են Ուկրաինայում հակամարտությունը Ալեն Սիմոնյանն ընդունել է Կիպրոսի դեսպանին․ քննարկվել են տարածաշրջանային զարգացումներըԲռնությունը յուրաքանչյուր հաստատության համար առանձին օրենքո՞վ պետք է կարգավորել. Ղազարյան Ղահրամանյան․ Պետք է չշտապել օրենսդրական փոփոխությունների հարցումԱրաղչին Եվրոպայում տեղի ունեցող բողոքի ցույցերը կապել է էներգետիկ շուկաներում անկայունության հետևանքների հետ WSJ. ԱՄՆ-ը Օրբանին համարում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար հարմար թեկնածու Սլավիկ Գալստյանն ու Կարեն Ասլանյանը հաղթանակով մեկնարկեցին ըմբշամարտի աշխարհի առաջնությունումԱյո', Աննա Հակոբյանի արշավի շրջանակում է մշակվել ընտանեկան բռնության մասին նոր օրենքը. ՆԳ նախարարՀոկտեմբերի 27-ից Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցովՇիրակի քրեական ոստիկանները մոտ 1 կգ մարիխուանա են հայտնաբերելԱրաբական կոալիցիան ոչնչացրել է հութիների պահեստներն ու արձակման կայանքները Մբապեի դուբլը հաղթանակ պարգևեց «Ռեալին»․ մադրիդցիները 2։1 հաշվով հաղթեցին «Բարսելոնային» Էլ ԿլասիկոյումCOP17-ի կանաչ գոտում քննարկվել է պահպանվող տարածքներում կապի ապահովման հարցըՖլավիո Բոլսոնարոն մերժել է Բրազիլիայի նախագահական ընտրությունների արդյունքները Կասեցվել է Հնաբերդում գործող գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունըՍաուդյան Արաբիայի, Պակիստանի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները կայցելեն ԻրանԼուլա դա Սիլվան չորրորդ անգամ դարձել է Բրազիլիայի նախագահ Ավինյանը հանձնարարել է մետրոյում ստուգումներ անցկացնելՓաշինյանն ու Աննա Հակոբյանը ներկա են եղել ընտանեկան բռնության դեմ պայքարին նվիրված ցուցադրության բացմանըԱվինյանը հանձնարարել է ուժեղացնել տոմսային համակարգի վերահսկողությունն ու կարգապահությունը վարորդների շրջանումԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները#ՈՒՂԻՂ․ ԱԺ-ում Աննա Հակոբյանի նախագիծն են քննարկումՀոկտեմբերի 26-27-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակՈւշակով․ Նոյեմբերին Ուկրաինայի հարցով եռակողմ հանդիպումը վճռորոշ չի լինի«Միամտություն կլինի կարծել, որ Ադրբեջանն ու Թուրքիան առանձին են գործում Հայաստանի հետ իրենց ծրագրերում». Վարուժան ԳեղամյանՔննիչ հանձնաժողովը կքննի Հայ Առաքելական եկեղեցում ճգնաժամի պատճառներն ու հետևանքներըՆեթանյահուն կրկին սպառնացել է Իրանին․ «Մի՛ փորձեք մեզ»«ՄԵԳԱՄՈԼ»-ի տարածքում գտնվող նախկին շուկայի բաժնեմասը վաճառվել է գնահատված արժեքից շուրջ 146 մլն դրամով էժան․ հարուցվել է քրեական վարույթԱնդրանիկի նկարը չի ապամոնտաժվել, այլ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով. ԿԳՄՍՆԸնտանիքներ են մտնում, սպառնում, շանտաժի ենթարկում, կալանավորում․ սա դեռ ընտրությո՞ւն է». Տիգրան ԱբրահամյանՀայտնի են Վարդենիս համայնքում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներըNaré-ն վերադարձավ հայրենիք՝ իր հետ բերելով հաղթական մրցանակըՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԷլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում եւ մարզերում. հասցեներ«Գործարար»՝ 5504, «Քաղաքացիական պայմանագիր»՝ 4681 ձայն. Ստեփանավան համայնքի նախնական արդյունքներըԲժիշկը զգուշացրել է ծնողներին երեխայի մրսածության ժամանակ ի հայտ եկող անհանգստացնող նշանների մասին Բժիշկը զգուշացրել է աշնանը սթրեսով պայմանավորված հազի նոպաների հաճախացման մասին Starlink-ը գործարկվել է, հետախուզությունը վերականգնվել է 100%-ով․ Զելենսկին ամփոփել է Օսլոյում բանակցությունների արդյունքները Վայքում ՔՊ-ն ստանում է ձայների 96.12%-ը. Նոր տվյալներ են հրապարակվել Գերմանիայում Audi-ի ղեկավարի՝ «ավտոկրատ» Թրամփի հետ նախընտրական հանրահավաքում հայտնվելը «խայտառակություն» են անվանել Սկանդալ ընտրություններից առաջ․ ԶԼՄ-ները բացահայտել են «Մոսադի արքայազնի» հետ Նեթանյահուի գաղտնի հանդիպման մանրամասները Գավառում «Համերաշխություն» դաշինքը Գուրգեն Մարտիրոսյանի գլխավորությամբ ստանում է քվեների 81.3%-ը ՔՊ-ն ամենաքիչ քվեները ստացել է Եղեգնաձորում, ամենաշատը` Վայքում ու Արմավիրում. արդյունքները ըստ ՏԿԵ նախարարի Մեղրիում, Քաղաքացիական պայմանագիրը ստացավ 70% վստահություն՝ Սերգո Գալստյանի գլխավորությամբ. ՔՊ Միգրացիայից մինչև ինքնիշխանություն․ Մարին Լը Պենը ներկայացրել է «Ֆրանսիայի վերածննդի» ծրագիրը «Քարի լիճ» տանող ավտոճանապարհին արգելափակված ավտոբուսի 49 ուղևորները տեղափոխվել են Ամբերդ բնակավայր Այս պահին Եղեգնաձորում ՔՊ-ն պարտվում է«Նրանք նմանակում են Բերիային». Մասկը պատասխանել է իր ձերբակալությունը պահանջող քննադատներին
Ամենադիտված