«Ժողովուրդ». Որն է հանդիպման թեման
Հայկական Մամուլ«Ժողովուրդ» թերթը գրում է․
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այսօր` 11:00-ին, կառավարության անդամները` վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, Ազգային ժողովում հանդիպելու են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին:
Հանդիպումը տեղի է ունենալու վարչապետի նախաձեռնությամբ, սակայն թե ինչ է քննարկվելու հանդիպման ժամանակ, պարզ չէ: Նշենք, որ պատգամավորները նույնպես տեղյակ չեն հանդիպման օրակարգից: Ենթադրվում է՝ հիմնականում խոսքը գնալու է կառավարության ծրագրի մասին, որն ԱԺ-ն կքննարկի փետրվարի 12-ին: «Իմ իմանալով` խմբակցության նիստ է լինելու: Որեւէ մեկս օրակարգից տեղյակ չենք: Կարծում եմ` խմբակցության ղեկավարն ու քարտուղարը նույնպես»,-մեզ հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը: Իսկ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ու քարտուղար Հակոբ Սիմիդյանը համառորեն չէին պատասխանում մեր հեռախոսազանգերին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում