Օսմանյան բանակի հայ սպայի թոռը դարձել է Թուրքիայի քաղաքացի
Աշխարհ
Օսմանյան բանակի հայ սպա Միհրան Մեսրոպյանի թոռը՝ ամերիկահայ փաստաբան Գլեն Ֆրեդերիկ Մաթեսոնը, դարձել է Թուրքիայի Հանրապետության քաղաքացի, այս մասին գրում է Ermenihaber.am-ը։
Մաթեսոնի պապը ծառայել է Գալիպոլիի, Սիրիայի, Պաղեստինի և Արևելյան ռազմաճակատներում։
Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության Գազիանթեփի պատգամավոր Ալի Շահինը կիսվել է Գլենի պատմությամբ՝ նշելով. «Հպարտ եմ, որ դեր եմ խաղացել նրա թուրքական քաղաքացիություն ստանալու ճանապարհին»։ Գլենը, ով ընտրել է «Մուրադ» անունը՝ ի պատիվ Սուլթան Մուրադի, արտահայտել է իր երջանկությունը՝ ասելով. «Սա իմ կյանքի ամենաերջանիկ պահն է»։
