«Մերժում են ստացել». ԵՄ-ն թիկունքից հարված է հասցրել Լիտվային և Էստոնիային
Աշխարհ
Եվրամիությունը հրաժարվել է ֆինանսավորել Լիտվայի և Էստոնիայի նախագիծը՝ անօդաչու սարքերի օգնությամբ «պաշտպանելու» իրենց սահմանները, հայտնում է LRT լիտվական հեռուստաալիքը՝ հղում անելով հանրապետության ՆԳՆ-ին։
«Էստոնիայի և Լիտվայի սահմանապահները համատեղ հայտ են ներկայացրել ԵՄ ֆինանսավորման համար՝ սահմանի երկայնքով այսպես կոչված «անօդաչու թռչող սարքի պատ» ստեղծելու համար, սակայն նախագիծը ֆինանսավորում չի ստացել»,- ասվում է զեկույցում։
