Պուտինն Instagram-ում և Facebook-ում գովազդի արգելքի մասին օրենք է ստորագրել
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որն արգելում է գովազդն օտարերկրյա կամ միջազգային կազմակերպությունների տեղեկատվական ռեսուրսների վրա, որոնց գործունեությունը Ռուսաստանում ճանաչվում է որպես անցանկալի, ինչպես նաև այն ընկերությունների ռեսուրսների վրա, որոնց գործունեությունը երկրում ճանաչվում է ծայրահեղական և արգելված։ Այս մասին հայտնում է РБК-ն։
Այս արգելքը վերաբերում է Instagram-ին և Facebook-ին, քանի որ երկու կայքերն էլ Meta կորպորացիայի մաս են, որը ՌԴ-ում ճանաչված է որպես ծայրահեղական և արգելված:
Պետդուման երկրորդ և երրորդ ընթերցմամբ անմիջապես ընդունել է համապատասխան օրինագիծը, իսկ Դաշնության խորհուրդը հաստատել է այն ապրիլի 2-ին։
Արգելքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի սեպտեմբերի 1-ից։
