Audi-ն դադարեցնում է ավտոմեքենաների մատակարարումն ԱՄՆ
Աշխարհ
Գերմանական Audi ընկերությունը դադարեցնում է իր ավտոմեքենաների մատակարարումն ԱՄՆ՝ ամերիկյան մաքսատուրքերի պատճառով. հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նշվում է, որ ընկերությունն արդեն կապ է հաստատել ԱՄՆ-ի դիլերների հետ: Վերջիններիս նախազգուշացրել են ապրիլի 2-ից հետո մատակարարումների դադարեցման մասին, ինչպես նաև խորհուրդ տվել ուշադրությունը կենտրոնացնել պահեստային պաշարների կրճատման վրա։
Միևնույն ժամանակ, ընկերության ներկայացուցիչը հավելել է, որ ներկայումս ԱՄՆ-ում Audi-ի պահեստներում կա ավելի քան 37 հազար մեքենա, որոնց վրա նոր մաքսատուրքերը չեն տարածվում, ուստի դրանք կարող են վաճառվել: Դա կտեւի մոտ երկու ամիս:
