ԵԽ կոշտ արձագանքը՝ Հայաստան-Արցախ նոր ավտոճանապարհի շինարարության կապակցությամբ
ՀայաստանԵվրախորհրդարանի պատգամավորները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ նոր ճանապարհի կառուցման կապակցությամբ: Պատվիրակության նախագահ Մարինա Կալյուրանդի, Հայաստանի մասով ԵԽ-ի մշտական զեկուցող Տրայան Բեսեսկուի, Ադրբեջանի մասով ԵԽ-ի մշտական զեկուցող Ժելյանա Զովկոյի համատեղ հայտարարությունն ընդունվել է հունիսի 10-ին.
«Լեռնային Ղարաբաղը Հադրութի և Կապանի միջոցով Հայաստանին կապող նոր` երրորդ ճանապարհը անցնելու է օկուպացված Քուբաթլիի և Ջաբրայիլի շրջաններով։ Մենք խրախուսում ենք ռեգիոնալ համագործակցությանը ուղղված ծրագրերը, բայց ճանապարհի կառուցման որոշումը ընդունվել է առանց Ադրբեջանի ղեկավարության հետ համաձայնեցման։ Դա միջազգային նորմերի խախտում է։ Այս նախագիծը կարող է առիթ հանդիսանալ վերը նշված տարածքների հարակից շրջանների օկուպացման։ Սա խոչընդոտում է տարածաշրջանում վստահության ու խաղաղության թնոլորտի ստեղծմանը։ Այս համատեքստում մենք առաջարկում ենք Հայաստանին և Ադրբեջանին պահպանել միջազգայնորեն ճանաչված սահմանները առկա խնդրի խաղաղ կարգավորման համար»։
Հիշեցնենք, որ վերջերս հայտարարվեց Հայաստանը Արցախին Կապանի և Հադրութի միջոցով կապող երրորդ ճանապարհի շինարարության մեկնարկի մասին։