ՊՆ-ն հայտարարություն է տարածել
ՀասարակությունՀայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրությունը ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների կողմից դիվերսիոն գործողության փորձի մասին: «Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրությունը ապրիլի 23-ի երեկոյան ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների կողմից դիվերսիոն գործողությունների, մասնավորապես` հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածք մուտք գործելու փորձի վերաբերյալ, որևէ կապ չունի իրականության հետ»,- նշված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ: