Ֆրանցիսկոս պապը փետրվարի 14-ից հետո առաջին անգամ ներկայացել է Վատիկանի Սուրբ Պետրոս հրապարակում «Վանը» երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Գանձասարի» դարպասը Ադրբեջանի ՊՆ ղեկավարը խորհրդակցություն է անցկացրել․ տրվել են մի շարք հանձնարարականներ ԱԺ են այցելել ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ․ քննարկվել է կրթական ոլորտում խնդիրները Գարնանացան-աշնանացանի աշխատանքների կազմակերպման համար Կառավարությունն աջակցություն է տրամադրում Իրանում Հայաստանի դեսպանը ներկա է եղել Նոուրուզին նվիրված պաշտոնական միջոցառմանը Կրասնոդարի գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է փոխարինել Սպերցյանին Մենք պատրաստ ենք ցանկացած պատերազմի, բայց ոչ մի պատերազմ չենք նախաձեռնի. Իրանի ԻՀՊԿ հրամանատար Վրաստանում հայտնաբերվել է «Արթմեդ» ԲԿ-ից փախուստի դիմած «Ալավերդյանցի Կոկոն» Մեծամորի միջնաբերդից հայտնաբերված՝ կքանստած կնոջ արձանիկը Իրանի զինված ուժերը մարտական բարձր պատրաստության վիճակի են բերվել․ Reuters Ի՞նչ է ստացվում՝ որպես պետություն ԼՂՀ-ն չենք ճանաչել, բայց ԼՂՀ նախագահի ստորագրած հրամանագիրը ճանաչո՞ւմ ենք․ Մարուքյան 

Երբեք չէր խոսում իր մասին, իր գործերի մասին. Մուրացան

Գիտություն և Մշակույթ

Իմ ժամանակվա պատանիների համար` 1890-1895 թվականներին, մեծահռչակ Րաֆֆիից հետո ամենասիրելի արձակագիր հեղինակը Մուրացանն էր: Անշուշտ, շատ էինք սիրում նրաև Շիրվանզադեին և Նար-Դոսին:

Խանդավառված էինք նրա «Ռուզան» հայրենասիրական պիեսով: Սիրով հետևում էինք նրա լույս տեսած մեծ և փոքր գործին: Կարդացել էինք «Խորհրդավոր միանձնուհին», «Իմ կաթոլիկ հարսնացուն» և մյուս պատմվածքները:

Մուրացանի լեզուն, նրա ճշգրիտ հայերենը` գեղեցիկ բառերի ընտրությամբ, պատկերավոր ոճով մեզ համար ուսանելի դպրոց էր: Նա արդեն բավական ժողովրդականություն ուներ: Հիշում եմ մի դեպք: 1897 թվականին Բագրան գյուղումն եմ, Բագրատունիների հնագույն մայրաքաղաքում: Բագրանը հռչակավոր ուխտատեղի էր այն ժամանակ: սուրբ Գևորգ զորավարի ուխտը, որ տոնում էին սեպտեմբերին: Միջնաբերդի հինավուրց մատուռում գտնվում էր սուրբ Գևորգի գերեզմանը: Ուխտավորներ էին գալիս Շիրակից, Կարսից, Կաղզվանից, Սուրմալուիից …

Ես հյուր էի մի բագրանցի տարեց ուսուցչի մոտ: 1896 թվականին «Արձագանք» հանդեսում տպվում էր Մուրացանի հոյակապ վերպը` «Գևորգ Մարզպետունին»: Ուսուցչի մոտ կային «Արձագանքի» համարները: ես դեռ չէի կարդացել վեպը. հյուրընկալս ոգևորված կարդում էր ինձ համար վեպից` իր սիրած էջերը: Համագյուղացիների համար նույնպես կարդացել էր և նրանք շատ խանդավառվել էին, ինչպես վկայում էր հյուրընկալս: Ջերմ հավատով և համոզված ձայնով ինձ ասաց, որ ժողովրդի մեջ այն ավանդությունը կա, թե Մարզպետունին թաղված է Բագրանում և մատուռի միջի գերեզմանը մեր զորավարինն է և ոչ թե քրիստոնեական հունական սուրբի:

«Ես մանկությունից լսել եմ այս ավանդությունը: Հայոց պատմագիրներից ոչ մեկի մոտ չկա գրված, թե ո՞ւր է թաղված Մարզպետունին: Ժողովրդի ավանդածը միշտ ճիշտ է: Միայն ժողովուրդը սրբացրել է հայ մեծ զորավարին և նույնացրել քրիստոնեական զորավարի հետ»:
Այս ավանդությունը հետաքրքրական է և պետք էր նշել, գրանցել: Մուրացանը ինքնամփոփ մարդ էր, հասարակությունից հեռու. չէր երևում ո՛չ թատրոններում, ո՛չ ժողովներում: Նրա ճանապարհը տնից գործի տեղն էր, գործի տեղից` տուն: Երբեմն պատահում էր փողոցում, մտախոհ դեմքով, մաքուր հագնված: Գլխարկս հանում, բարևում էի նրան` մեր մեծանուն վիպասանին առանց ծանոթ լինելու հետը, սոսկ հարգանքից մղված. մի վայրկյան հետաքրքիր նայում էր ինձ, ապա ժպտում և բարևիս պատասխանում:

Մուրացանի հետ ծանոթացա միայն 1902-1903 թվականներին, Հովհաննես Թումանյանի մոտ, մեր Վերնատանը: Երբեմնակի գալիս էր նա Թումանյանի մոտ: Շատ հարգալից էինք նրա հանդեպ: Նստում էր Թումանյանի կողքին և լուռ լսում էր մեզ: Վերնատան նահապետը` Ղազարոս Աղայանը բարձր ու հզոր ձայնով խոսում էր. Թումանյանը ուրախ բաներ էր պատմում, ու Մուրացանի աչքերը ժպտում էին մեղմորեն: Թվում էր, թե հաճելի էր նրան մեր շրջանը: Հաճախ մասնակցում էր մեր խոսակցություններին, զրույցին, հարցերին, սակայն, սովորաբար սակավախոս էր: Եվ երբեք չէր խոսում իր մասին, իր գործերի մասին: Առհասարակ հեզ, համեստ բնավորության տեր մարդ էր: Ես զգում էի, որ նա մի վիշտ ուներ իր սրտի խորքում, որ գաղտնի մաշում էր նրան, մի վիշտ` ոչ մեկին հաղորդած: Մեր մեջ նստած' միտքը ուրիշ բանի հետ էր, հայցքը մի հեռավոր կետի հառած:

Ավ. Իսահակյան «Երկերի ժողովածու» հատոր V

Նյութը` Ք. Ա-ի

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ֆրանցիսկոս պապը փետրվարի 14-ից հետո առաջին անգամ ներկայացել է Վատիկանի Սուրբ Պետրոս հրապարակումԻրանը պատրաստ է իր ողջ ուժով պատասխանել ցանկացած սպառնալիքի․ Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ«Վանը» երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Գանձասարի» դարպասը Ադրբեջանի ՊՆ ղեկավարը խորհրդակցություն է անցկացրել․ տրվել են մի շարք հանձնարարականներ ԱԺ են այցելել ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ․ քննարկվել է կրթական ոլորտում խնդիրները Գարնանացան-աշնանացանի աշխատանքների կազմակերպման համար Կառավարությունն աջակցություն է տրամադրում Իրանում Հայաստանի դեսպանը ներկա է եղել Նոուրուզին նվիրված պաշտոնական միջոցառմանը ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցություններն անիմաստ են․ Իրանի ԱԳ նախարարԿրասնոդարի գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է փոխարինել Սպերցյանին Եվրախորհրդարանի պատգամավորը կոչ է արել ուժեղացնել ճնշումը Էրդողանի վրաԼուռ ընդունում ենք և շարժվում առաջ․ Արամ MP3Մենք պատրաստ ենք ցանկացած պատերազմի, բայց ոչ մի պատերազմ չենք նախաձեռնի. Իրանի ԻՀՊԿ հրամանատար Օզգյուր Օզելը վերընտրվել Է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժի առաջնորդ Վրաստանում հայտնաբերվել է «Արթմեդ» ԲԿ-ից փախուստի դիմած «Ալավերդյանցի Կոկոն» Մեծամորի միջնաբերդից հայտնաբերված՝ կքանստած կնոջ արձանիկը Իրանի զինված ուժերը մարտական բարձր պատրաստության վիճակի են բերվել․ Reuters Ի՞նչ է ստացվում՝ որպես պետություն ԼՂՀ-ն չենք ճանաչել, բայց ԼՂՀ նախագահի ստորագրած հրամանագիրը ճանաչո՞ւմ ենք․ Մարուքյան Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն մեր երկրում տեղի ունեցողի նկատմամբ․ Ռուբեն Վարդանյան Միխայել Շումախերն առաջին անգամ պապիկ է դարձել (լուսանկար)Մեծ Պարնի գյուղի սկզբնամասում այրվել է «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենա Պատրիարք Կիրիլը Սիմոնյանին պարգևատրել է արքայադուստր Օլգայի շքանշանովՖԻՖԱ-ի նախագահը խոստացել է ներկա գտնվել Նիկիտա Սիմոնյանի 100-ամյակին Ինչպես է փոխվել եղանակը Մոսկվայում մեկ օրից էլ քիչ ժամանակում Երևանի քաղաքապետարանը տրամադրել է սուտ տեղեկատվություն՝ իրենց ապօրինությունը քողարկելու համար․ Արթուր ՉախոյանԹուրքիայում պատրաստվում են անվստահություն հայտնել Էրդողանին ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը խնդրագիր է հղել ԵԱՀԿ բարձրաստիճան պաշտոնյաներին Երկրաշարժ՝ ԻրանումՎթարային անջատումներ. ջուր չի լինելու Հռոմի պապը հիվանդանոցից դուրս գրվելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ (տեսանյութ)Իրանի արտգործնախարարն «անիմաստ» է անվանել ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունները Ադրբեջանի ԱԳՆ–ն միջազգային հանրությանը կոչ է արել «պատասխանատվության ենթարկել» ՀայաստանինՏարադրամի փոխարժեքները ապրիլի 6-ին «Ձեր անվերապահ աջակցությունը վայելող Արմեն Մելիքբեկյանի ղեկավարած ՀՖՖ-ն է, ու՞մից եք բողոքում». «Շիրակ»-ի պատասխանն՝ «Արարատ»-ին Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի խորհրդարանների միջև կստեղծվի եռակողմ համագործակցության մեխանիզմԱստղագուշակ՝ ապրիլի 6–ի համարԿադիրովը հայտնել է՝ ինչպես է վրեժ լուծել հոր սպանության համար Վերջին տարիներին մեր մարզիկները միջազգային հեղինակավոր մրցաշարերում բարձր են պահել Հայաստանի պատիվը․ ԿԳՄՍ նախարար Արթուր Ալեքսանյանը՝ 2024 թվականի Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ «Արարատ» ակումբը մտադիր է բողոքով դիմել ՀՖՖ, անհրաժեշտության դեպքում՝ ՖԻՖԱ մրցավարական կոմիտե Բաքուն հայտարարել է, թե օկուպացված Ակնայում ականի վրա քաղաքացի է պայթել Հայտնի են դարձել Ուկրաինայի հետ կապված ԱՄՆ–ի իրական նպատակներըՄոդել Լյուսի Հայրապետյանը ցույց է տվել` ինչպես է ամբողջովին մերկ ցնցուղ ընդունում «Միսս Եվրոպա–Կոսովոն» մահացել է ոստիկանությունից փախչելիս (լուսանկարներ)Որ ուժը քանի մանդատ կունենա. ԿԸՀ-ն ամփոփել է Գյումրու և Փարաքարի ՏԻՄ ընտրությունների վերջնական արդյունքները ՀՀ ԱԳՆ հայտարարությունը դժվար է այլ կերպ բնութագրել, քան՝ մանիպուլյատիվ․ Հակոբ Բադալյան Աննա Հակոբյանն ավագ դստեր հետ լուսանկարներ է հրապարակելԳրավոր և բանավոր պայմանավորվածությամբ Հայաստանը զիջել են Ադրբեջանին․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)Ես կարծում էի, որ կարող եմ փրկել ընտանիքը, սակայն նրա ագրեսիան միայն աճում էր․ Անդրեի նախկին կնոջ խոստովանությունըԵղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին Volkswagen-ը բախվել է քարերին և հայտնվել ձորումԱՄՆ Կոնգրեսում ցանկանում են իմպիչմենտ հայտարարել Թրամփին
Ամենադիտված