ԱՄՆ Կոնգրեսում ցանկանում են իմպիչմենտ հայտարարել Թրամփին
Աշխարհ
ԱՄՆ Կոնգրեսում ցանկանում են իմպիչմենտ հայտարարել գործող նախագահ Դոնալդ Թրամփին։ Համապատասխան հայցի ներկայացման մասին հայտարարել է Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ անդամ Էլ Գրինը, նրա խոսքերը մեջբերում է The Hill-ը։
Գրինը համոզված է, որ Թրամփը չպետք է լինի պետության ղեկավար։ «Մեզ պետք է սենատ, որը կդատապարտի նրան այս անգամ, և ես ուզում եմ՝ դուք իմանաք իմ սրտի խորքից, որ ես հասկանում եմ՝ նա Գողիաթն է (աստվածաշնչյան կերպար – խմբ․): Նա վերահսկում է Հանրապետական կուսակցությունը, բայց իմ ընկերներ, յուրաքանչյուր Գողիաթի համար կա Դավիթ», - ասել է Կոնգրեսի ստորին պալատի անդամը:
Գրինն ընդգծել է, որ Թրամփն արժանի չէ լինել Միացյալ Նահանգների առաջնորդը և հավելել, որ առաջիկա 30 օրվա ընթացքում իմպիչմենտ է հայտարարելու նրան։
