Հավատարիմ ենք մնում տարածաշրջանում խաղաղությանը նպաստելու մեր առաքելությանը․ ՀՀ-ում ԵՄ առաքելություն Պուտինը ստորագրել է 2025թ. առաջին փաստաթղթերը Ուկրաինայի ողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել Այսօր Արցախի հերոս Շահեն Մեղրյանի ծննդյան օրն է Հայաստանի 10 լավագույն շախմատիստները Իր երդմնակալությունից առաջ Թրամփը հանրահավաք կանցկացնի Պահպանեք կենցաղում բնական գազից օգտվելու անվտանգության պահանջները Սևակ Շահբազյանի ամանորյա մաղթանքը (տեսանյութ) Բլոգեր Մաշը դահուկորդուհու կերպարով ֆոտոսեսիայից լուսանկարներ է հրապարակել Լևոն Մալխասյանի 80-ամյակին նվիրված հոբելյանական համերգի համար հատկացվել է 19 միլիոն 80 հազար դրամ Դիմակավորված օպերացիա, ոստիկանություն է տեղափոխվել նաև «Մարիաննա» կաթնամթերքի սեփականատիրոջ որդին․ Shamshyan Տեսախցիկն արձանագրել է Երևանում «BMW»-ի մասնակցությամբ խոշոր ավտովթարի պահը (տեսանյութ) 

Հարուստ պատգամավորը. Գուրգեն Արսենյան

Վերլուծական

Արդյոք ովքե՞ր են…

Պատգամավորներ են, ովքեր նստած ԱԺ փափուկ աթոռներին, երևի թե հանուն ազգիս բարօրության կամ ի շահ իրենց, օրենքներ են ընդունում, մերժում, ասում, խոսում, քննարկում ու քննարկվում…

Արդեն 4 տարի է՝ 131 պատգամավոր ապրում է մեր վճարած հարկերի շնորհիվ ու, երևի թե, սրտատրոփ սպասում 2017-ին. մեկ էլ տեսար վերընտրվեց, մեկ էլ տեսար…

Քանի որ հաշված ամսիներ են մնացել մինչ ԱԺ ընտրությունները, մենք շարունակում ենք վերհիշել պատգամավորների գործունեությունը՝ ներկայացնելով նրանց անցած ուղին:

Lurer.com-ի դիտակետում հայտնված հաջորդ պատգամավորը ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանն է: 

Ծնվել է 1959 թ. նոյեմբերի 22-ին Երևանում:

1981-1982 թթ. ծառայել է խորհրդային բանակում:

1980 թ. ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը: Տնտեսագետ է:

1980-1981 թթ. Ռիբնիցա քաղաքի (Մոլդովա) ցեմենտ-շիֆերի գործարանում աշխատել է որպես տնտեսագետ:

1983-1986 թթ. եղել է Մասիսի շրջանի «Հայէլեկտրամեքմատ» միավորման ավագ տնտեսագետ:

1987-2000 թթ. զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ:

1992-1995 թթ. աշխատել է Մոսկվայում:

1997-1999 թթ. եղել է «Արսօյլ» ՀՁՓԲԸ և «Հայագրոբանկ»-ի խորհուրդների նախագահ, 1999-2001 թթ.՝ Ագրոարդյունաբերական բանկերի միջպետական ասոցիացիայի փոխնախագահ:

2007-2012 թթ. զբաղվել է քաղաքական և ձեռնարկատիրական գործունեությամբ:

1989 թ. անդամակցել է Անկախության բանակին:

1990-1994 թթ. եղել է Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, 1991-1992 թթ.՝ ՀՀԿ քաղաքական խորհրդի անդամ:

2002թ. հիմնադրել և գլխավորում է Միավորված աշխատանքային կուսակցությունը:

2000-2003 թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 29 ընտրատարածք):

2003-2007 թթ.՝  ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՄԱԿ):
2012 թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից:

Տնտեսագետ պատգամավոր, որ ԱԺ-ում աչքի է ընկնում հիմնականում զուսպ կեցվածքով՝ կռիվներ, վեճեր ու թթու խոսակցություններ նրա անձի շուրջ չեն ծավալվում: Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ նա ՀՀ ամենահարուստ քաղաքական գործիչներից մեկն է: Այդ մասին են վկայում նաև պաշտոնական տվյալները:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց՝ էթիկայի հանձնաժողով ներկայացրած նրա հայտարարագրի համաձայն, պատգամավորի ունեցվածքը 2013 թ. հարկային տարվա սկզբին կազմել է 414,5 միլիոն դրամ, որը, տարեվերջին նվազելով, դարձել է 60,6 միլիոն դրամ: Արսենյանի՝ արտարժույթով հայտարարագրված ունեցվածքը կազմել է 2,7 միլիոն դոլար և 21,4 հազար եվրո:
2013 թվականի հարկային տարում Գուրգեն Արսենյանը 448 հազար ԱՄՆ դոլար փոխառություն է տվել:
2012 թ.-ի մարտի 3-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայտարարագրի համաձայն՝ պատգամավորը հեկտարներով հողատարածքներ ունի Արմավիրի մարզում, գույք, բաժնետոմսեր և այլ ներդրումներ՝ տարբեր ընկերություններում:
Հայտարարագրված է 6 շենք-շինություն՝ ընդհանուրը 2088.39 քմ մակերեսով, որոնք գտնվում են Երևանում, Գյումրիում և Թբիլիսիում:

Նաև հայտարարագրված է 3 ավտոմեքենա, այդ թվում՝ «Լեքսուս LS600HL», «Ռենջ Ռովեր Super Gharego» և «Տոյոտա Պրադո» : Ունի նաև մեկ ինքնաթիռ:

Պատգամավորը 100% բաժնետոմս ունի «Արսօյլ» և «Յունիքորն թրեյդ» ՓԲԸ-ներում, 50%՝ «Յունիքորն գրուպ», «Յունիքորն փրինթ», «Յունիքորն ֆլորա», «Յունիքորն թեքնոլոջի», «Յունիքորն քոնսթրաքշն» և «Աննալուս» ընկերություններում, 85% բաժնետոմս «Գրանդ տոբակո» ՓԲԸ-ում (Տաջիկստան):

Նա 2012 թ-ին 51 միլիոն 300 հազար դրամով ձեռք էր բերել «Բրեգետ» ժամացույց, 28 հազար 500 դոլարով՝ բժշկական սարքավորումներ:

Հարուստ պատգամավորը գարնանը կրկին մամուլի ուշադրության կենտրոնում էր՝ սակայն կրկին ոչ քաղաքական հրաշք քայլերի շնորհիվ: Սակայն, հանուն արդարության նշենք, որ խոսքն այս դեպքում գովելի արարքի մասին է:

Մարտին համացանցում տեսանյութ տարածվեց, որտեղ երևում էր, թե ինչպես վաղ առավոտյան կիսադատարկ փողոցում մի քանի տղաներ դաժան ծեծի են ենթարկում մի երիտասարդի:Սա տեսնելով՝ անտարբեր չի լինում պատգամավորը, ում մեքենան անցնում էր Մաշտոցի պողոտայով: Արսենյանի շնորհիվ երիտասարդի կյանքը փրկվեց:

Հուսանք, որ եթե 2017-ին Արսենյանը լինի ԱԺ-ում, նրա քաջագործությունները միտված կլինեն նաև ազգիս խնդիրները հարթելուն:

Անի Սահակյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հավատարիմ ենք մնում տարածաշրջանում խաղաղությանը նպաստելու մեր առաքելությանը․ ՀՀ-ում ԵՄ առաքելությունՊուտինը ստորագրել է 2025թ. առաջին փաստաթղթերըՈւկրաինայի ողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվելԱյսօր Արցախի հերոս Շահեն Մեղրյանի ծննդյան օրն էՀայաստանի 10 լավագույն շախմատիստներըԻր երդմնակալությունից առաջ Թրամփը հանրահավաք կանցկացնիՊահպանեք կենցաղում բնական գազից օգտվելու անվտանգության պահանջներըՍևակ Շահբազյանի ամանորյա մաղթանքը (տեսանյութ)Բլոգեր Մաշը դահուկորդուհու կերպարով ֆոտոսեսիայից լուսանկարներ է հրապարակել Լևոն Մալխասյանի 80-ամյակին նվիրված հոբելյանական համերգի համար հատկացվել է 19 միլիոն 80 հազար դրամԴիմակավորված օպերացիա, ոստիկանություն է տեղափոխվել նաև «Մարիաննա» կաթնամթերքի սեփականատիրոջ որդին․ ShamshyanՏեսախցիկն արձանագրել է Երևանում «BMW»-ի մասնակցությամբ խոշոր ավտովթարի պահը (տեսանյութ)Խոշոր ավտովթար` Արարատի մարզում. կան տուժածներԲրիսբենի մրցաշար․ Էլինա Ավանեսյանը զիջեց աշխարհի նախկին երկրորդ ռակետին ԱՄՆ-ը շուտով կարող է հարձակվել Իրանի վրա․ ԱՄՆ հատուկ ներկայացուցչի նախկին տեղակալՈր դեպքում կարող է սահմանափակվել այցելությունը հիվանդանոցներ՝ բուժօգնություն ստանալու համար. նոր հրաման Լեհաստանը հունվարի 1-ից ստանձնել է Եվրամիության խորհրդի նախագահությունըԹող կատարվեն ձեր բոլոր երազանքները. Եվա Բաղդասարյան (լուսանկարներ)Սիրիայի նոր ղեկավարը հանդիպել է քրիստոնյա հոգևորականների հետՌուսական գազի մատակարարումների դադարեցման պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է ԱՄՆ–ը․ ՌԴ ԱԳՆՍաակաշվիլին գովաբանել է ԱլիևինԴեմոկրատները սնանկացրել են մեր ազգին, ԱՄՆ-ում քաոս է. Թրամփ«Արթնացիր, 2025 թվականն է»․ Մալենան ամանորյա լուսանկարներ է հրապարակելԻնչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինՍիամական երկվորյակ քույրերը երեխայի են սպասում Մոսկվայում փորձել են թունավորել Բաշար ալ–Ասադին․ ԶԼՄԲախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Volkswagen»-ը. կա վիրավոր «Ձեզ էլ եմ խորհուրդ տալիս»․ Փաշինյանը հեծանիվ է վարել երաժշտության ներքո (տեսանյութ)«Թող 2025-ը սիրո տարի լինի»․ Արփի Գաբրիելյանի ու Միհրան Ծառուկյանի ամանորյա ֆոտոշարքը Եղեք հանդուրժող, հավատացեք ու ամենակարևորը սիրեք կյանքը. Ռաֆայել ԵրանոսյանԲերիո Հայոց թեմի առաջնորդը հյուրընկալել է Հալեպի ղեկավարության պատասխանատուներինՄոսկվա-Նորիլսկ երթուղով ինքնաթիռը վայրէջքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղուց Արտաշ Ասատրյանի ընտանիքն Ամանորը դիմավորել է Դուբայում (լուսանկարներ) Չեռնոգորիայում հրաձգության հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվելԼարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար«Սրբազան պայքարն» այնպիսի վնաս է հասցրել Փաշինյանի իշխանությանը, որը նա որևէ պարագայում վերականգնել չի կարող․ Մարտիրոսյան (տեսանյութ)Ղազախստանում թմրավաճառները կդատապարտվեն ցմահ ազատազրկման․ Տոկաևն օրենք է ստորագրել Բելառուսը կարևոր է համարում ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի, ՇՀԿ-ի և ԲՐԻԿՍ-ի ինտեգրացիոն ներուժի զուգակցումը․ Լուկաշենկո «Ընթերցանության ժամ». Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստներըԵրևանում բախվել են «Mercedes»-ն ու «Chevrolet»-ը․ վերջինը գլխիվայր շրջվել է․ կա վիրավորՑանկանում եմ, որ բոլորն ապրեն ապահով ու հանգիստ պայմաններում․ Ալեքսանդր Բազարչյանի ուղերձը (տեսանյութ)Աբովյան քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցու մոտ դանակահարություն է տեղի ունեցել. կան վիրավորներՍաուդյան Արաբիան մահապատժի է ենթարկել Իրանի վեց քաղաքացուԵՄ–ն պաշտոնապես հրաժարվել է Հունգարիային 1,4 միլիարդ եվրո հատկացնել իր միջոցներից. AFP Վթար․ ո՞ր հասցեներում ջուր չի լինիՇնորհավոր Նոր Տարի․ Անդրեի կնոջ ամանորյա լուսանկարը և շնորհավորանքը Նոր Օռլեանում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 15-ի (տեսանյութ) Թող 2025 թվականը մեր հայրենիքի և աշխարհասփյուռ մեր ժողովրդի համար լինի խաղաղության տարի․ Արմեն ՍարգսյանԱհաբեկչություն՝ Նյու Յորքի ակումբներից մեկում․ կան տուժածներ
Ամենադիտված