Սաշիկ Սարգսյանի որդին 50 մլն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի
ԻրավունքԻնչպես արդեն տեղեկացրել ենք, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Աննա Դադիբեկյանի նախագահությամբ, քննվում էր ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի խափանման միջոցի փոփոխության հարցը։
Դատարանը Հայկ Սարգսյանի խափանման միջոց կալանքը փոփոխեց՝ նրա նկատմամբ կիրառելով գրավ։ Խորհրդակցության սենյակից վերադառնալով՝ դատավորը հայտարարեց, որ նրա նկատմամբ կիրառվում է 50 մլն դրամ գումար։
Այս գործով դատական հաջորդ նիստը տեղի է ունենալու սեպտեմբերի 17-ին. ժամը 16։00-ին։
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստում մեղադրող դատախազն առարկել էր խափանման միջոցի փոփոխության միջնորդությանը՝ պատճառաբանելով, թե Հայկ Սարգսյանը, լինելով ազատության մեջ, կարող է խոչընդոտել դատական քննության ընթացքին։