Լուկաշենկոն «շնորհակալություն է հայտնել» արևմտյան ընկերություններին Բելառուսից հեռանալու համար
Աշխարհ
Բելառուսի տնտեսության աճի վրա որոշակիորեն ազդել է նաև արևմտյան ընկերությունների հեռանալը ռուսական և բելառուսական շուկաներից։ Այս մասին Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է «Միր» միջպետական հեռուստառադիոընկերությանը (MTRK) տված հարցազրույցում։
«Մենք պետք է արժանին մատուցենք և շնորհակալություն հայտնենք այն արևմտյան ընկերություններին, որոնք փախել են Բելառուսից և Ռուսաստանից, ինչից շահել են հայրենական արտադրողները։ Շատ կարևոր ոլորտ է մարդկանց ապահովումը, իսկ Բելառուսն ունի այն, ինչ անհրաժեշտ է մարդկանց ապահովելու համար»,- ընդգծել է պետության ղեկավարը։
