Ուկրաինայում խոսել են Թրամփի մաքսատուրքերին պատասխանելու մասին
Աշխարհ
Ուկրաինան մտադիր չէ արձագանքել ԱՄՆ-ի կողմից սահմանված մաքսատուրքերին։ Կիևը Վաշինգտոնի հետ երկխոսության ընթացքում կառաջարկի չեղարկել փոխադարձ մաքսատուրքերը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի էկոնոմիկայի փոխնախարար Տարաս Կաչկան, հայտնում է ուկրաինական Strana հրատարակությունը։
«Մենք բոլորս գիտենք, թե որքան զգայուն է մեր երկխոսությունը ԱՄՆ-ի հետ: Մեր շահագրգռվածությունը տուրքերի չեղարկումն է, այլ ոչ թե որոշակի էսկալացիան»,- ընդգծել է նա։
Ըստ Կաչկայի՝ Կիևի պատասխան մաքսատուրքերը կարող են հանգեցնել Միացյալ Նահանգների հետ առևտրային պատերազմի սրման։
