Եվրոպայում ԱՄՆ տնտեսությանը «հարվածելու» միջոց են գտել
Աշխարհ
ԵՄ մի շարք երկրներ, ներառյալ Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան, հանդես են եկել ԱՄՆ-ից հեղուկացված բնական գազի ներմուծումից կախվածության նվազեցման օգտին՝ տարածաշրջանում վառելիքի գների կրճատման համար: Այս մասին հայտնում է Politico եվրոպական պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Զրուցակիցները հստակեցրել են, որ «գազի գնման գնի աճը զսպելու» արշավին աջակցել են նաև Ավստրիայի, Հունգարիայի, Սլովակիայի և Նիդեռլանդների ներկայացուցիչները:
Ըստ պարբերականի՝ ԵՄ-ի նման դիրքորոշումը «հարված է հասցնում» Սպիտակ տան պահանջներին։
