Դդմաշեն, Ներքին Գետաշեն և Մաքենիս համայնքներում հայտնի են համայնքի ղեկավարի գրանցված թեկնածուները
ՔաղաքականԳեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն, Դդմաշեն եւ Մաքենիս համայնքներում 2018 թվականի հոկտեմբերի 21-ի կայանալիք համայնքի ղեկավարի հերթական ընտրություններում կմրցակցեն համայնքի ղեկավարի յոթ թեկնածուներ՝ 2-ը՝ Ներքին Գետաշենում, 2-ը՝ Դդմաշենում եւ 3-ը՝ Մաքենիսում:
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզի թիվ 20 եւ 21 տարածքային ընտրական հանձնաժողովներից, գրանցված բոլոր թեկնածուներն անկուսակցականներ են: Ներքին Գետաշենում կմրցակցեն համայնքի գործող ղեկավար Կարո Գեւորգյանը եւ «Մարտունիշին» ԲԲԸ տնօրեն Սպարտակ Գորանցյանը, Դդմաշենում՝ համայնքի գործող ղեկավար Ավետիս Ավետիսյանը եւ «Սեւան Ազգային պարկ»-ի տեսուչ Սերգեյ Սերգոյանը: Մաքենիսում համայնքի ղեկավարի պաշտոնի համար կպայքարեն երեքը՝ համայնքի գործող ղեկավար Հարություն Մանուկյանը եւ աշխատանք չունեցող թեկնածուներ Գոռ Նաջարյանը եւ Ռադիկ Ավետիսյանը: