«Գազպրոմը» նոր ռեկորդ է սահմանել
Աշխարհ
«Գազպրոմը» նոր ռեկորդ է սահմանել ապրիլ ամսվա համար ռուս սպառողներին գազի օրական մատակարարումների քանակով»-, հաղորդում է ընկերությունը։
«Գազպրոմը ապրիլին նոր ռեկորդ է սահմանել Ռուսաստանի միասնական գազամատակարարման համակարգից գազի օրական մատակարարումների առումով։ Ռեկորդը սահմանվել է ապրիլի 8-ին և կազմել 1,188 մլրդ խմ գազ»,- ասվում է զեկույցում։
Նշվում է, որ Ռուսաստանի բնակիչների կողմից գազի սպառման աճը կապված է Հյուսիսարևմտյան, Կենտրոնական և Հարավային դաշնային շրջաններում հաստատված անոմալ ցուրտ եղանակի հետ։-
