ՄԱԿ-ը հույս ունի, որ Իրան-ԱՄՆ բանակցությունները դրական հանգուցալուծում կունենան. Դյուժարիկ
Աշխարհ
ՄԱԿ–ը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև առաջիկա բանակցությունները դրական հանգուցալուծում կունենան: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի հայտարարությունը։
«Մենք մեծ հույս ունենք, որ Օմանում կայանալիք բանակցությունները դրական արդյունք կունենան: Կարևոր է, որ ԱՄՆ-ն և Իրանը դիվանագիտական խողովակներն օգտագործեն բոլոր չլուծված խնդիրները կարգավորելու համար», – ընդգծել է նա:
