Իսրայելը նոր հարվածներ է հասցրել Գազայի հատվածին
Աշխարհ
Իսրայելի զորքերի կողմից Գազայի հատվածում խաղաղ բնակիչների տների ռմբակոծության հետևանքով 38 պաղեստինցի է զոհվել, ևս տասնյակ մարդիկ վիրավորվել են։ Այս մասին հայտնել է Al Jazeera-ն։
Զոհերի մեծամասնությունը գրանցվել է իսրայելական ուժերի կողմից Գազա քաղաքի արևելքում գտնվող Շուջաիյա թաղամասի թիրախավորման հետևանքով։
Նշվում է, որ 55 մարդ վիրավորվել է, ևս 80-ն անհետ կորել են։
