Երևանում «BMW X6»-ի վարորդը` ոչ սթափ վիճակում Սայաթ-Նովա պողոտայում ավտոմեքենաների ջարդի հեղինակ Հայաստանի և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային թեմաներ Ունեցել ենք ՃՏՊ-ների թվի նվազում 299-ով, զոհերի թիվը նվազել է 45-ով. ՆԳ նախարար Փաշինյանը պատասխանել է Սերժ Սարգսյանին Գյումրին ունի նոր քաղաքապետ․ փոփոխությունների քամին ուղարկում ենք Երևան․ Ռուբեն Մխիթարյան Առաջարկում ենք երկաթուղային կապը բացել մասնավորապես՝ Հորադիզ-Երասխ գծի վրա. Փաշինյան Նոր Սահմանադրության տեքստում չպետք է հղում լինի Անկախության հռչակագրին․ Փաշինյան Գյումրու նորընտիր համայնքապետ Վարդան Ղուկասյանի երդման արարողությունը տեղի կունենա ապրիլի 19-ին Սահմանազատման հետ կապված գրավոր առաջարկ ենք արել Ադրբեջանին․ Փաշինյան Տարադրամի փոխարժեքները ապրիլի 16-ին Փաշինյանն անդրադարձել է Գյումրու ընտրությունների արդյունքներին Աստղագուշակ ապրիլի 16-ի համար 

Ինչ-որ անձանց անհրաժեշտ է, որ Արտյոմ Կանևսկոյը գտնվի անազատության մեջ. փաստաբան

Իրավունք

Օրերս Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Արտյոմ Կանևսկոյ մականվամբ հայտնի Արտյոմ Հարությունովին  գրավով ազատ արձակելու՝ պաշտպանների ներկայացրած միջնորդությունը։ Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արտյոմ Հարությունովի փաստաբան Վարդուհի Էլբակյանը։

Փաստաբանին մտահոգում է իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը: Ըստ նրա՝ հարուցված քրգործը շինծու է, իսկ մեղադրանք ներկայացնելն ու կալանավորելը՝ անհեթեթություն. «Վստահ եմ՝ գործը դատարան ուղարկելու պարագայում, այն կլուծվի հօգուտ Հարությունովի։ Այս հոդվածը որպես պատիժ նախատեսում է տուգանք կամ ազատազրկում մինչև 4 տարի ժամանակով։ Հետևաբար, օրինակ, եթե մարդը նախկինում դատապարտված լիներ և այլն, այդ դեպքում նորմալ կլիներ խափանման միջոց ընտրել կալանավորումը: Ստացվում է՝ միջին ծանրության հանցագործության մեջ մեղադրվող անձը, որի մեղքն անգամ չի ապացուցվել, դատարանը գրավը բավարար չի համարում, այնինչ՝ վերջին ժամանակներում՝ մեծ թվով մարդիկ, ովքեր Քրեական օրենսգրքի ավելի լուրջ և հիմնավոր  հոդվածներով են մեղադրվում, գրավով ազատ են արձակվել, իսկ մեր միջնորդությունը պարոն դատախազն ու պարոն դատավորը մերժեցին առանց որևէ հիմնավորման»,- ասաց փաստաբանը՝ տեղեկացնելով, որ միջնորդության մերժման ոոշումը ստանալուց հետո պատրաստվում են հերթական բողոքը ներկայացնել Վճռաբեկ դատարան, քանի որ, ըստ իրենց, կայացված որոշումները «աղերս չունեն քրեական դատավարության հետ»։

«Զավեշտալին այն է, որ դատախազն ընդամենը 4 նախադասությամբ հայտարարեց, որ վերաքննիչ բողոքն անհիմն է, որը ենթակա է մերժման, վարույթն իրականացնող մարմինն, ըստ էության, հայտարարեց, որ միանում է դատախազի կարծիքին, միևնույն ժամանակ՝ նշելով՝ եթե դատարանը սահմանի գրավի բավարար չափ, այդ դեպքում կրկին թողնում են դատարանի հայեցողությանը։ Սա նշանակում է, որ կարող ենք ենթադրել՝ դեմ չեն, որպեսզի գրավը կիրառվի»,- ասաց փաստաբանը:

Փաստաբանի խոսքով՝ ակնհայտ խտրականություն է իրականացվում իր պաշտպանյալի և մյուսների նկատմամբ. «Արտյոմ Հարությունովը ապօրինի քրեական հետապնդման է ենթարկվում, բացակայում են կալանավորման հիմքերը: Պաշտպանյալիս բերած փաստարկներին չի ներկայացվում հակափաստարկ, ինչը նշանակում է՝ տեղի է ունենում արդար դատաքննության խախտում: Մեզ տրամադրված նյութերում առկա է մեկ զեկուցագիր, որը հիմք է տալիս ենթադրելու, որ Արտյոմ Հարությունովը կալանավորված է նրա համար, որ ինքը Արտյոմ Կանևսկոյն է։ Ենթադրում եմ, որ մեզ անհայտ ինչ-որ անձանց անհրաժեշտ է, որ Արտյոմ Հարությունովը գտնվի անազատության մեջ»,-նկատեց Էլբակյանը։

Նշենք, որ Արտյոմ Հարությունովը ձերբակալվել է այս տարվա հունիսի 28-ին, կալանավորվել` հուլիսի 1-ին: Նրան մեղադրանք է առաջադրվել է 38.308 հոդվածի առաջին մասով՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելու, դրդչություն կատարելու համար։

«Ըստ մեղադրանքի՝ Արտյոմ Հարությունովն, իբրև թե, մի շարք պաշտոնատար անձանց դրդել է կեղծ տեղեկատվություններ օգտագործելով՝ իրեն տրամադրել ակնհայտ կեղծ ՀՀ անձնագիր այլ մարդու անուն-ազգանունով։ Սակայն անձնագիրը մինչ օրս չի հայտնաբերվել, և կարծում եմ, որ այն գոյություն էլ չունի։ Արտյոմ Հարությունովը հայտնել է, որ չի եղել Վաղարշապատի անձնագրային բաժանմունքում, չի լուսանկարվել և չի տվել մատնահետք, ինչպես նաև այլ անձի անուն-ազգանունով անձնագրի կարիք չի ունեցել, քանի որ ունեցել է անձնագիր:

Իմ պաշտպանյալի լուսանկարով մեկ փաստաթուղթ է ներկայացվել վարույթ իրականացնող մարմնի կողմից, որն անձնագիր հանելու համար առաջին ձևի փաստաթուղթ է, այնտեղ առկա է Ա. Հարությունովի լուսանկարը, որով, սակայն, նույնացում չի կատարվել։ Այնտեղ առկա է նաև ստորագրություն, ուստի՝ պարզելու համար՝ դա Արտյոմ Հարությունովինն է, թե ոչ, վարույթ իրականացնող մարմինը ստորագրության նմուշ է վերցրել նրանից»,- նշեց Վարդուհի Էլբակյանը՝ ընդգծելով, որ փորձաքննության արդյունքները դեռևս չկան։

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ինչպես են փղերը երկրաշարժի ժամանակ պաշտպանում միակ ձագին (տեսանյութ)Երևանում «BMW X6»-ի վարորդը` ոչ սթափ վիճակում Սայաթ-Նովա պողոտայում ավտոմեքենաների ջարդի հեղինակ Հայաստանի և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային թեմաներ Ունեցել ենք ՃՏՊ-ների թվի նվազում 299-ով, զոհերի թիվը նվազել է 45-ով. ՆԳ նախարար Փաշինյանը պատասխանել է Սերժ ՍարգսյանինԳյումրին ունի նոր քաղաքապետ․ փոփոխությունների քամին ուղարկում ենք Երևան․ Ռուբեն Մխիթարյան Առաջարկում ենք երկաթուղային կապը բացել մասնավորապես՝ Հորադիզ-Երասխ գծի վրա. Փաշինյան ԱՄՆ-ն մեղմացրել Է Կիևի նկատմամբ իր պահանջները․ BloombergՆոր Սահմանադրության տեքստում չպետք է հղում լինի Անկախության հռչակագրին․ ՓաշինյանՄամիկոն Ասլանյանը շնորհավորել է Վարդան ՂուկասյանինԳյումրու նորընտիր համայնքապետ Վարդան Ղուկասյանի երդման արարողությունը տեղի կունենա ապրիլի 19-ին Պենտագոնը պատրաստվում է միջուկային միկրոռեակտորներ գնելՍահմանազատման հետ կապված գրավոր առաջարկ ենք արել Ադրբեջանին․ ՓաշինյանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 16-ին Փաշինյանն անդրադարձել է Գյումրու ընտրությունների արդյունքներինԱՄՆ-ը Չինաստանին սպառնացել է մինչև 245% մաքսատուրքերովԱստղագուշակ ապրիլի 16-ի համարՎարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրու համայնքապետ (տեսանյութ)ՀՀ ԱԳՆ-ում մեկնարկել է Արարատ Միրզոյանի առանձնազրույցը Սլովենիայի ԱԳ նախարարի հետՌԴ ԱԳՆ-ն գնահատել է ԵՄ-ին Ուկրաինայի տնտեսության ինտեգրման հետևանքներըԱրևմուտքն արձագանքել է Մոսկվայում Հաղթանակի շքերթի պատճառով ԵՄ-ի սպառնալիքներինՌուսաստանում կանխատեսել են՝ երբ կավարտվի ռուս-ուկրաինական պատերազմըՄեկնարկել է Արարատ Միրզոյանի առանձնազրույցը Սլովենիայի փոխվարչապետի հետՎարչական ռեսուրսով չկարողացան արդյունքի հասնել, հիմա էլ ասում են՝ նոր ընտրություններ. Գառնիկ ԴանիելյանԱռաջին անգամ ՀՀ-ում կներդրվի ուժային միջոցների գործադրման ստանդարտ. ՆԳ նախարար Փաշինյանն այցելել է ՆԳՆ Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման նորակառույց կենտրոնի վարչական համալիր (տեսանյութ)Թրամփը սպառնացել է մաքսատուրքեր սահմանել անսպասելի ապրանքների վրաՎթարային ջրանջատում․ որ հասցեներում ջուր չի լինի Գազամատակարարման ընդհատումներ՝ Երևանում և Արարատի մարզում․ «Գազպրոմ Արմենիա» Ժամանակներն ուրիշ են, բայց հnւդաների գործելաոճը նույնն է մնացել, մատնnւթյան գինն ու ձևերն են փոխվել. Հայր Զաքարիա Ծանրամարտի ԵԱ. մրցահարթակ դուրս կգա Գոռ Սահակյանը ԵՄ-ն բացահայտել է պաշտպանական ծախսերի ավելացման բացասական հետևանքներըԵս ոչ մեկի հետ խռով չեմ, որ հաշտեցնեն մեզ, իմ պրոբլեմն ադրբեջանցիներն են․ Վարդան ՂուկասյանԲուդապեշտը շարունակում է արգելափակել ԵՄ Խաղաղության հիմնադրամից ՀՀ-ին գումար հատկացնելու առաջարկը Թրամփը «կատաղած» է ԵՄ-ի վրա․ PoliticoՊարեկային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնը հանձնված է շահագործման․ Փաշինյան (տեսանյութ) ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին գործել օրենքի դաշտումԹրամփը կարող է արտերկրում շուրջ 30 դեսպանատներ և հյուպատոսություններ փակել. CNNԿառավարությունը վճռական է տրամադրված եզդիական համայնքի ինքնության պահպանմանն աջակցելու հարցում. Փաշինյան Ծառայել հանրությանն ու պաշտպանել յուրաքանչյուր անհատին՝ սա է ոստիկանի առաքելությունը․ ՆԳ նախարար«Մայր Հայաստանը», «Իմ հզոր համայնքը» և «Մեր քաղաքը» դաշինքը Գյումրու քաղաքապետի թեկնածու չառաջադրեցինԷլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում Տեղի կունենա ԱԺ արտահերթ նիստ Եթե չգտնենք «անտիԷՇ» կոնցեպցիան և չշարժվենք դրանով, ապա բոլորս հայտվելու ենք էշի կարգավիճակում․ Վահե Հովհաննիսյան ՔՊ-ն անկանխատեսելի է․ Կարեն Սիմոնյան ՈւՂԻՂ․ Գյումրի համայնքի նորընտիր ավագանու նիստ Ձեր 7 տարիների արվածը դաջված է ձեր ճակատին` կապիտուլյանտի և ուրացողի տեսքով․ Աբրահամյան Պետք է գնալ արտահերթ ընտրությունների. Սարիկ Մինասյան Ոստիկանությունը մշտապես առաջին գծում է՝ հանուն օրենքի և օրինականության․ Արամ ՀովհաննիսյանՍպիտակ քաղաքում գտնվող տոնական եղևնին հեռացրել են․ ահազանգ (տեսանյութ)
Ամենադիտված