Ադրբեջանի դեմ ՀՀ–ի արդեն իսկ ներկայացրած հայցերից հրաժարումը կլինի պետական դավաճանություն․ Արմեն Այվազյան Ըմբիշ Մուշեղ Մկրտչյանը դարձավ Զինվորականների ԱԱ-ի երրորդ մրցանակակիր Ադրբեջանական «SOCAR»–ը վաճառում է Թուրքիայում իր բիզնեսի մի մասը Հայտնի է դարձել Հայաստանի հավաքականի մրցակիցն ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի փլեյ-օֆֆում «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում հրազենային վնասվածքից. մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Կուրեղյանը Քարոզվում է խաղաղություն-համակեցություն, զինվորը ո՞նց կողմնորոշվի` թշնամին ով է (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման Գողության և այլ դեպքերի պատճառով Իրան-Հայաստան 3-րդ էլեկտրահաղորդման գծի կառուցման վերջնաժամկետը երկարաձգվում է «Մայր Հայաստանն» ակցիա է իրականացնում Նոր Նորքում՝ ընդդեմ տրանսպորտի թանկացման (տեսանյութ) Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ․ Oragir.News Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 

Նոր մանրամասներ մարտի մեկի գործից․ նախկին բարձրաստիճան քննիչը ներգրավվել է որպես մեղադրյալ

Իրավունք

2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Վ. Հ.-ն, 2007-2011 թվականներին զբաղեցնելով ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչի պաշտոնը, իր վարույթում առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում կազմակերպել է քննչական խմբի կազմում ընդգրկված առանձին քննիչների հետ և ոստիկանության ծառայողների, այդ թվում` փորձագետ Ա. Հ.-ի օժանդակությամբ միասնական դիտավորությամբ ապացույցներ կեղծելը:

Ինչպես տեղեկացրին  ՀՀ հատուկ քննչական ծառայությունից, ըստ մեղադրանքների` Վ. Հ.-ն 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած դեպքերի առթիվ հարուցված քրեական գործը վարույթ ընդունելուց հետո նշանակվել է քննչական խմբի ղեկավար: Վերջինս նշված քրեական գործով նախաքննության ընթացքում ի պաշտոնե հայտնաբերել է, որ 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների՝ ցուցարարների և ոստիկանության միջև բախումների ժամանակ ակտիվ մասնակցություն են ունեցել ՀՀ ՊՆ զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներ, որոնք հիշյալ դեպքերի ընթացքում գործադրել են հրազեն: Մինչդեռ նա, հիշյալ իրադարձությունների ժամանակ ՀՀ զինված ուժերի հակասահմանադրական օգտագործման, այդ թվում՝ զինված ուժերի ծառայողների կողմից հրազենի ապօրինի գործադրման իրական հանգամանքները թաքցնելու, վերջիններիս կողմից կատարած գործողությունները հերքելու և տեղի ունեցածն իրավաչափության քողի ներքո ներկայացնելու խմբային շահերից ելնելով, այդ, ինչպես նաև իրադարձությունների ժամանակ մի խումբ անձանց սպանությունների հանգամանքները բացահայտելուն ուղղված որևէ գործողություն չի կատարել, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, քննչական խմբի որոշ քննիչների հետ և ոստիկանության այլ ծառայողների, այդ թվում` փորձագետ Ա. Հ.-ի օժանդակությամբ, կազմակերպել է քրեական գործով հանցագործության հետքեր պարունակող, հանցագործությունը հայտնաբերելու, գործի փաստական հանգամանքները պարզելու, մեղավորներին ի հայտ բերելու միջոց ծառայող, դեպքի վայրի զննություններով հայտնաբերված և վերցված ապացույցների կեղծելը:

Մասնավորապես, քրեական գործով 2008 թվականի մարտի 5-ի որոշմամբ նշանակված դատաձգաբանական փորձաքննության կատարման ընթացքում Վ. Հ.-ն և քննչական խմբի քննիչը ՀՀ հատուկ քննչական ծառայություն են հրավիրել ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարական կազմի պաշտոնատար անձին և հայտնել, որ ՀՀ զինված ուժերի մասնակցության ու վերջիններիս կողմից հրազենի ապօրինի գործադրման իրական հանգամանքները թաքցնելու և վերջիններիս կողմից կատարած գործողությունները հերքելու նպատակով անհրաժեշտ է դեպքի վայրի տարբեր տեղամասերից զննությամբ հայտնաբերված տարբեր տեսակի և տրամաչափի հրազեններից կրակված, իրեղեն ապացույց հանդիսացող շուրջ 1000 պարկուճները փոխարինել ՀՀ ոստիկանության զորքերի սպառազինության մեջ մտնող նույն տեսակի այլ հրազեններից կրակված պարկուճներով: Նշված պաշտոնատար անձը հիշյալ հանձնարարությունը ստանալուց հետո այն իր հերթին հանձնարարել է ՀՀ ոստիկանության զորքերի իրեն ենթակա ծառայողներին: Վերջիններս ՀՀ ոստիկանության զորքերի մի խումբ ծառայողների հետ ոստիկանության զորքերի՝ Արարատի մարզի Գետազատ գյուղում գտնվող մարտական կրակային դաշտում տարբեր տեսակի և տրամաչափի ինքնաձիգներից կրակել են պահանջվող քանակությամբ փամփուշտներ: Դրանից հետո կրակված փամփուշտների պարկուճները տարվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն և հանձնվել քննիչին: Այնուհետև պարկուճները տրամադրվել են ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձագետ, նշանակված դատաձգաբանական փորձաքննությունը կատարող Ա. Հ.-ին: Վերջինս, օժանդակելով Վ. Հ.-ին, նրա կազմակերպմամբ և անմիջական ցուցումներով նշված պարկուճներով փոխարինել է դեպքի վայրի տարբեր տեղամասերի զննությամբ հայտնաբերված ու առգրավված իրական պարկուճները: Հետագայում կեղծված ապացույցների հետազոտման արդյունքներն Ա. Հ.-ն ամրագրել է իր կողմից տրված՝ փորձագետի 2008 թվականի դեկտեմբերի 29-ի ակնհայտ կեղծ եզրակացությունում, որն էլ, որպես կեղծ ապացույց, 2008 թվականի դեկտեմբերի 30-ին կցվել է քրեական գործի նյութերին և դրվել շրջանառության մեջ։

Այնուհետև Վ. Հ.-ն անձամբ, ինչպես նաև իր ղեկավարման տակ գտնվող քննչական խմբի մյուս քննիչների միջոցով մինչև 2011 թվականի նոյեմբերի 17-ը, փոխարինված պարկուճները որպես կեղծված ապացույցներ և դրանց վերաբերյալ փորձագետի կեղծ եզրակացությունը հիմք ընդունելով, շարունակել է հիշյալ քրեական գործով նախաքննության կատարումը՝ վերը նկարագրված իրադարձություններին ՀՀ զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների մասնակցության, այդ ստորաբաժանումների ծառայողների կողմից հրազեն գործադրելու փաստերը հերքելու և բացառելու ուղղությամբ:

Առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույցներ կեղծելը կազմակերպելու համար Վ. Հ.-ն որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ նշված ապացույցները կեղծելուն օժանդակելու համար փորձագետ Ա. Հ.-ն որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Վ. Հ.-ի և Ա. Հ.-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություններ են ներկայացվել դատարան` նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: 

Նախաքննությունը շարունակվում է:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ադրբեջանի դեմ ՀՀ–ի արդեն իսկ ներկայացրած հայցերից հրաժարումը կլինի պետական դավաճանություն․ Արմեն ԱյվազյանՍտեղծվել է մարդկանց համար նախատեսված «լվացքի մեքենա»Ըմբիշ Մուշեղ Մկրտչյանը դարձավ Զինվորականների ԱԱ-ի երրորդ մրցանակակիրԱդրբեջանական «SOCAR»–ը վաճառում է Թուրքիայում իր բիզնեսի մի մասըՀայտնի է դարձել Հայաստանի հավաքականի մրցակիցն ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի փլեյ-օֆֆում «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում հրազենային վնասվածքից. մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Կուրեղյանը Քարոզվում է խաղաղություն-համակեցություն, զինվորը ո՞նց կողմնորոշվի` թշնամին ով է (տեսանյութ)«Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկմանԳողության և այլ դեպքերի պատճառով Իրան-Հայաստան 3-րդ էլեկտրահաղորդման գծի կառուցման վերջնաժամկետը երկարաձգվում է«Մայր Հայաստանն» ակցիա է իրականացնում Նոր Նորքում՝ ընդդեմ տրանսպորտի թանկացման (տեսանյութ)Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ․ Oragir.News Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ ՄեսրոպյանինԳարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում Մագա Հարությունյանն ու Սուրեն Փահլևանյանը Փարիզում են Ջուր չի լինիԱդրբեջանի և Գերմանիայի ԱԳ նախարարները հանդիպել են. քննարկել են նաև հայ-ադրբեջանական հարաբերությունները Բեռնատարը վնասել է Շամբի խմելու ջրի ջրագիծը և հայտնվել Որոտան գետում․ Իրանի քաղաքացին մահացել է Մեր երկրում Նիկոլ Փաշինյանը «сам дежурный, сам дневальный». Էդուարդ Շարմազանով Կյանքից անժամանակ հեռացել է Մկրտիչ Ղազարյանը Եթե Նեթանյահուն գա Կանադա, կձերբակալվի․ Թրյուդո«Ոսկե աքաղաղ պլյուս» ապրանքանիշի թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ Հայկ Մարությանն ընդունել է առաջարկը. Տիգրան Ավինյանի հետ կբանավիճի Էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է, վիրավnր կա․ Shamshyan Զելենսկին Կիրկորովին, Լորակին և ևս 32 արտիստի զրկել է պետական ​​պարգևներիցՍուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած Հայտնի է Հայաստանի հավաքականի մրցակիցն Ազգերի Լիգայի փլեյ-օֆֆում Հյուսիսային պողոտայից անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666 մլն. դրամի վնաս. մանրամասներ Վանաձոր-Դիլիջան ճանապարհին բեռնատար է այրվել․ մանրամասներ Միշտ աջակցելու ենք Իսրայելին. Բայդենը «վրդովվել» է Երբ դադարեն քաղաքական հետապնդումների պատվերները, գուցե իրոք պայքար սկսվի. փաստաբան Բաքուն «ադրբեջանական Երևան» միջոցառում է անցկացնելու COP29-ի շրջանակներում. Factor.am Արտագնա աշխատանքային. Աննա Հակոբյան (տեսանյութ) Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն այսօր հանդիպում է ունեցել «Արտաշատ» բժշկական կենտրոնի անձնակազմի հետ Հարցազրույց տվեցի․ Փաշինյան (տեսանյութ) Բոլորը կարծում էին, որ «Սիթին» չորս գոլ կխփի մեզ, բայց մենք շատ լավ խաղացինք և արժանի էինք ոչ-ոքիի կամ նույնիսկ հաղթանակի. Մխիթարյան Աշխարհը երրորդ համաշխարհային պատերազմի շեմին է. Լուկաշենկո ԱԺ նախագահի հայտարարությունը՝ Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին Տիգրան Դադունցը նոր պաշտոն ունի Մեր երկու երկրներն էլ ժողովրդավարության և օրենքի գերակայության ջատագովներ են. Պապոյանը՝ Նիդերլանդների դեսպանին Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին Մայր տաճարում կկատարվի քահանայական ձեռնադրություն ՀՀ որոշ շրջաններում ձյուն է սպասվում Արմենուհի Հարությունյանն ազատվել է պաշտոնից Մարդկանց Բաքվի բանտում տանջում եք, որ ընտրություններից առաջ գերիների առողջության գնով 2 ձայն պոկեք․ Մամիջանյան Եթե Նիկոլը ՀՀ վարչապետն է, էլ ի՞նչ կապ ունի` ով են ԱԳՆ և ՊՆ նախարարները. Շարմազանով (տեսանյութ) Շախմատի Մ12 ԱԱ. Հայաստանի մասնակիցների արդյունքները «Արտաշատի» ԲԿ-ի շուրջ սկանդալային զարգացումներ են Բացառիկ հանդգնություն․ Ադրբեջանը չի խորշում տարածքային հավակնություններ ներկայացել Երևանի նկատմամբ Միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է Տիգրան Մեծի պատկերով հազվագյուտ հայկական մետաղադրամ
Ամենադիտված