Ըմբիշ Մուշեղ Մկրտչյանը դարձավ Զինվորականների ԱԱ-ի երրորդ մրցանակակիր
ՍպորտՀայաստանի հունահռոմեական ոճի հավաքականի ներկայացուցիչ Մուշեղ Մկրտչյանը դարձավ Երևանում ընթացող Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնության բրոնզե մեդալակիր:
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնության ազատ ոճի 92 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում Հայաստանից Մուշեղ Մկրտչյանը մրցեց Հնդկաստանից Փատիլ Պրուտվիրաջի հետ: Հայ մարզիկը հաղթեց հնդիկ մարզիկին և դարձավ ԱԱ-ի բրոնզե մեդալակիր:
Մինչ այս Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունում Հայաստանի Հանրապետության ԶՈՒ հավաքականի մարզիկները նվաճել են 3 ոսկե, 3 արծաթե և 7 բրոնզե մեդալ։ Մասնավորապես, Գասպար Տերտերյանը (67 կգ), Սուրեն Աղաջանյանը (60 կգ) և Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ) նվաճել են ոսկե, Էլեն Բաբաջանյանը, (53 կգ), Տիգրան Մինասյանը (55 կգ) և Սարգիս Բեգոյանը (61 կգ)՝ արծաթե, իսկ Աշոտ Խաչատրյանը (77 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ) և Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սամվել Գրիգորյանը (82 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ), Կարեն Խաչատրյանը (87 կգ)՝ բրոնզե մեդալներ։