Ջուր չի լինի Ադրբեջանի և Գերմանիայի ԱԳ նախարարները հանդիպել են. քննարկել են նաև հայ-ադրբեջանական հարաբերությունները Բեռնատարը վնասել է Շամբի խմելու ջրի ջրագիծը և հայտնվել Որոտան գետում․ Իրանի քաղաքացին մահացել է Մեր երկրում Նիկոլ Փաշինյանը «сам дежурный, сам дневальный». Էդուարդ Շարմազանով Կյանքից անժամանակ հեռացել է Մկրտիչ Ղազարյանը Եթե Նեթանյահուն գա Կանադա, կձերբակալվի․ Թրյուդո «Ոսկե աքաղաղ պլյուս» ապրանքանիշի թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ Հայկ Մարությանն ընդունել է առաջարկը. Տիգրան Ավինյանի հետ կբանավիճի Էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է, վիրավnր կա․ Shamshyan Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած Հայտնի է Հայաստանի հավաքականի մրցակիցն Ազգերի Լիգայի փլեյ-օֆֆում Հյուսիսային պողոտայից անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666 մլն. դրամի վնաս. մանրամասներ 

«Կինո» կինոյի մասին․ գլխավոր դերում Մշակույթի նախարարությունն է

Գիտություն և Մշակույթ

Պարալլելս Ֆիլմպրոդաքշն կինոընկերության հիմնադիր, ռեժիսոր Հովհաննես Գալստյանը արդեն երեք օր է՝ հացադուլի մեջ է: Ռեժիսորի բողոքն ուղղված է Ազգային կինոկենտրոնի կողմից «Տատիկիս վարսերը» հայ-բուլղարա-գերմանական կինոնախագծի արգելափակմանը։ Մշակույթի նախարարությունը պնդում է, որ պետությունը որևէ պարտավորություն չունի ֆիլմարտադրողի նկատմամբ։

Սակայն սկսենք սկզբից

Ռեժիսորը պնդում է, որ պետությունը պարտք է ֆիլմարտադրողին, այսինքն՝ իրենց ընկերությանը․ պետք է փոխանցեր 88 մլն դրամ, սակայն տրամադրել է 23 մլն-ը, որից 5 մլն-ը վերադարձվել է պետությանը՝ մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի հրահանգով։

«Հայաստանի ազգային կինոկենտրոնը, այսինքն՝ պետական կառույցը, իմ կինոնախագծի հանդեպ պարտավորություն է ստանձնել ֆինանսավորելու երեք տարում՝ բյուջեի 30 տոկոսի չափով։ Պարտավորությունը կատարվել է 2016 թվականին․ 2017 թվականին գումարի մի մասը՝ 5 մլն դրամը հետ է վերցրել մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը՝ պետական այլ ծախսի համար՝ ժամանակավոր, և չի վերադարձրել, որը պետական հանցագործություն է: Իմ ֆիլմը նկարահանումների փուլում չէր, և այդ գումարը մենք տրամադրեցինք՝ հուսալով, որ  խոստացված հաջորդ եռամսյակում կփոխանցվի, սակայն չփոխանցվեց»,-ԼՈՒՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում՝ մանրամասնեց Գալստյանը։

Արդեն 2018 թվականին՝ Արմեն Ամիրյանի հրաժարականից հետո, մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանի ղեկավարությամբ, մշակվել է նոր կանոնակարգ, որով, ռեժիսորի պնդմամբ, չեղարկվել է  2017 թվականի պարտավորությունները․ «Չեղարկումից հետո մենք հասկացանք՝ շատ լուրջ ֆինանսական խնդիրների առջև ենք կանգնելու․ մեր գործընկերները Բուլղարիայում և Գերմանիայում,  որոնք արդեն ներդրում էին արել ֆիլմի համար, որոշեցին սառեցնել գործն ու դատական գործընթաց սկսել Ազգային կինոկենտրոնի դեմ: Շուշանիկ Միրզախանյանը և Նազենի Ղարիբյանը հույս ունեին, որ իմ գործընկերներն ինձ հետ խնդիրներ կունենան, դուրս կգային պրոյեկտից: Սակայն դա չիրականացավ, իմ գործընկերներն ինձ օգնում են։ Իսկ այս ծայրահեղ միջոցին դիմել եմ, որպեսզի Հայաստանը չներքաշվի միջազգային դատի մեջ․ 2018-ին ավարտվում է Պարալլելս Ֆիլմպրոդաքշն կինոընկերության «Տատիկիս վարսերը» միջազգային կինոնախագծի հանդեպ Հայաստանի ազգային կինոկենտրոնի ստանձնած պարտավորության կատարման ժամկետը և եթե կինոկենտրոնը չստանձնի պարտավորությունը՝ Բուլղարիան և Գերմանիան դատի են տալու ՀՀ-ին»,- ասաց ռեժիսորը:

Վերջինիս կարծիքով, կինոկենտրոնը և կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը «մատների վրա խաղացնում են Մշակույթի նախարարությանը՝ տալով փաստաթղթերի ոչ ամբողջական փաթեթը»․ «Մշակույթի նախարարությունը պետք է չեղարկի այն կետը, որով իրենք չեղյալ են համարել նախորդ ստանձնած պարտավորությունը։ Իսկ կինոկենտրոնը պետք է կատարի իր ստանձնած պարատավորությունները 2018 թվականին, կամ տա երաշխիքներ՝ այդ պարտարավորությունները կատարելու 2019 թվականին։ Այս երկու կետերը պետք է անեն, որ ես հացադուլս դադարեցնեմ։ Այսպիսի նախադեպերը նշանակում են, որ առաջիկա 20 տարում ոչ մի ներդրող, ֆիլմարտադրող Հայաստան մուտք չի գործելու, որովհետև մենք ապահովելու ենք այդ դատի միջազգային հնչեղությունը»,- ամփոփելով՝ ասաց Գալստյանը:

Ստեղծված իրավիճակին այլ մեկնաբանություն ունի մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանը։

Վերջինս մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ նոր կանոնակարգով ամեն ինչ ըստ օրենքի է, և այդ կանոնակարգը, որը մշակվել է կինոկենտրոնի կողմից՝ կինոգործիչների հետ, դրվել է քննարկման, լրամշակվել է և որոշվել է միջանկյալ կանոնակարգ, որով այս տարվա հայտերն են դիտարկվել։

«Պարոն Գալստյանի հայտարությունների 90 տոկոսը չի համապատասխանում իրականությանը։ Ինչո՞ւ է իր ֆիլմը դեռ մեր մրցույթի մեջ, ինչո՞ւ է որպես հայտ դիտարկվել․ որովհետև իր պայմանագիը կինոկենտրոնի հետ եղել է 2016-17 թվականների համար, որով կինոկենտրոնը չի պայմանավորվել, որ պետք է 88 մլն տա իրեն, կինոկենտրոնն ասել է՝ մենք կարող ենք ֆինասավորել ընդհանուր բյուջեի մինչև 30 տոկոսը․ դա չի նշանակում հենց երեսուն տոկոսը։ Իր պայմանագիրը 23 մլն է, որի տակ նա ստորագրել է։ 2018-ի համար նա դիմել է, և այդ ֆիլմը եկել է որպես նոր հայտ։ Չավարտված ֆիլմի համար նա ուզում 60 մլն, որպեսզի  ֆիլմն ավարտին հասցնի։ Բայց դա նոր հայտ է, մենք պարտք չենք իրեն»,- ասաց Ղարիբյանը։ 

Խոսելով նախկին Մշակույթի նախարարի՝  5 մլն դրամ  վերադարձնելու մասին հրահանգին՝ Ղարիբյանը պարզաբանեց․ «Պարոն Գալստյանը խոսում էր սկզբում 7 մլն-ի մասին, թե ինչպես է իջել 5 մլն՝ չգիտենք։ Հարցն այն է, որ պետք է Հայաստանը Կաննի միջազգային կինոփառատոնին մասնակցեր։ Ես չգիտեմ՝ իրենց մեջ ինչպես է եղել պայմանավորվածությունը՝ գրավոր թե բանավոր, գուցե Ամիրյանն ասել է՝ քեզ 15 մլն ենք տվել, գնացեք Կանն, հետ կգաք, կվերադարձնենք։ Ես դա չգիտեմ, բայց եթե նույնիսկ այդպես է՝ նրանք գնացել են Կանն և ոչինչ չեն արել, և նա Հայաստանի  կինոկենտրոնի համար ոչինչ չի արել»։

Հարցին՝ իսկ ի՞նչ է լինելու ռեժիսորի նոր հայտի ճակատագրի հետ, փոխնախարարը պատասխանեց․ «Նա դեռ պետք է իր պարտքը կատարի, մյուս չկատարված ֆիլմերը բերի․ 2010-14 թթ․ պետք է մեկ այլ ֆիլմ հանձնած լիներ, որի համար վերցրել է 93 մլն դրամ, բայց մինչև հիմա այդ ֆիլմը ստացել է տարբեր վերնագրեր ու դեռ չի հանձնվել։ Այդ 93 մլն-ից 40 մլն-ը տվել է իր կնոջը, որպեսզի իր կինը վերջացնի իր ֆիլմը, որը կոչվում էր «Կիսալուսնի ծովածոց», որի համար կինոկենտրոնն արդեն իսկ ֆինանսավորել էր իր կնոջը»։

Փոխնախարարը նաև նկատեց, որ նոր կանոնակարգով կա կետ, որ այն արտադրողները, որոնք ունեն չկատարած պարտավորություններ, իրենց ֆիլմերը չեն դիտարկվում ֆինանսավորման համար։

Ինչ վերաբերում է ռեժիսորի կողմից դատարան դիմելուն, փոխնախարարը նշեց, որ ռեժիսորն է միայն պատասխանատու, իրենք ունեն համապատասան փաստաթղթերը. «բացի այդ 5 մլն-ից, մնացած հարցերի համար նա է պատասխանատու»։

Նշենք, որ ԼՈՒՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում  Հայաստանի ազգային կինոկենտրոնից հայտնեցին, որ պատրաստվում են հրապարակել վերոնշյալ հարցի շուրջ բոլոր փաստաթղթերը։

Արմինե Արմենակյան

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ջուր չի լինիԱդրբեջանի և Գերմանիայի ԱԳ նախարարները հանդիպել են. քննարկել են նաև հայ-ադրբեջանական հարաբերությունները Բեռնատարը վնասել է Շամբի խմելու ջրի ջրագիծը և հայտնվել Որոտան գետում․ Իրանի քաղաքացին մահացել է Մեր երկրում Նիկոլ Փաշինյանը «сам дежурный, сам дневальный». Էդուարդ Շարմազանով Կյանքից անժամանակ հեռացել է Մկրտիչ Ղազարյանը Եթե Նեթանյահուն գա Կանադա, կձերբակալվի․ Թրյուդո«Ոսկե աքաղաղ պլյուս» ապրանքանիշի թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ Հայկ Մարությանն ընդունել է առաջարկը. Տիգրան Ավինյանի հետ կբանավիճի Էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է, վիրավnր կա․ Shamshyan Զելենսկին Կիրկորովին, Լորակին և ևս 32 արտիստի զրկել է պետական ​​պարգևներիցՍուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած Հայտնի է Հայաստանի հավաքականի մրցակիցն Ազգերի Լիգայի փլեյ-օֆֆում Հյուսիսային պողոտայից անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666 մլն. դրամի վնաս. մանրամասներ Վանաձոր-Դիլիջան ճանապարհին բեռնատար է այրվել․ մանրամասներ Միշտ աջակցելու ենք Իսրայելին. Բայդենը «վրդովվել» է Երբ դադարեն քաղաքական հետապնդումների պատվերները, գուցե իրոք պայքար սկսվի. փաստաբան Բաքուն «ադրբեջանական Երևան» միջոցառում է անցկացնելու COP29-ի շրջանակներում. Factor.am Արտագնա աշխատանքային. Աննա Հակոբյան (տեսանյութ) Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն այսօր հանդիպում է ունեցել «Արտաշատ» բժշկական կենտրոնի անձնակազմի հետ Հարցազրույց տվեցի․ Փաշինյան (տեսանյութ) Բոլորը կարծում էին, որ «Սիթին» չորս գոլ կխփի մեզ, բայց մենք շատ լավ խաղացինք և արժանի էինք ոչ-ոքիի կամ նույնիսկ հաղթանակի. Մխիթարյան Աշխարհը երրորդ համաշխարհային պատերազմի շեմին է. Լուկաշենկո ԱԺ նախագահի հայտարարությունը՝ Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին Տիգրան Դադունցը նոր պաշտոն ունի Մեր երկու երկրներն էլ ժողովրդավարության և օրենքի գերակայության ջատագովներ են. Պապոյանը՝ Նիդերլանդների դեսպանին Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին Մայր տաճարում կկատարվի քահանայական ձեռնադրություն ՀՀ որոշ շրջաններում ձյուն է սպասվում Արմենուհի Հարությունյանն ազատվել է պաշտոնից Մարդկանց Բաքվի բանտում տանջում եք, որ ընտրություններից առաջ գերիների առողջության գնով 2 ձայն պոկեք․ Մամիջանյան Եթե Նիկոլը ՀՀ վարչապետն է, էլ ի՞նչ կապ ունի` ով են ԱԳՆ և ՊՆ նախարարները. Շարմազանով (տեսանյութ) Շախմատի Մ12 ԱԱ. Հայաստանի մասնակիցների արդյունքները «Արտաշատի» ԲԿ-ի շուրջ սկանդալային զարգացումներ են Բացառիկ հանդգնություն․ Ադրբեջանը չի խորշում տարածքային հավակնություններ ներկայացել Երևանի նկատմամբ Միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է Տիգրան Մեծի պատկերով հազվագյուտ հայկական մետաղադրամ Կրեմլը հայտնել է՝ ինչու են Ռուսաստանին անհրաժեշտ միգրանտներըԵրևանի մի շարք փողոցներում կտեղադրվեն ռետինե կանգնակներ Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր դնելու դիմումը ներկայացրել է ԱԺ նախագահինՊարեկները հայտնաբերել են մեքենայի անսթափ վարորդին Թրամփը կարո՞ղ է վերջ դնել պատերազմներին (տեսանյութ)ՀՀ նախագահը ստորագրել է 2024-ի պետբյուջեի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը Պահեստազորայինների վարժական հավաքներ կլինեն․ մանրամասներ Ռուսական հարվածի հավանականության պատճառով՝ Գերագույն Ռադան չեղարկել է նիստը2018-2023-ին ՀՀ-ն զգալի առաջընթաց է գրանցել մամուլի ազատության ոլորտում Մասիս քաղաքում հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է Օրվա խորհուրդ․ նոյեմբերի 22Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 99 000 դոլարը Հայաստանը՝ հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներում Նոյեմբերի 22-ի աստղագուշակԿիմ Չեն Ընն ասել է, որ առանց զինված ուժերի` երկիրը չի կարող ինքնիշխան լինել
Ամենադիտված