«Հրապարակ». Պուտինը փաստաթուղթ է դեմ տվել
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է.
«Այսօր Մոսկվայում տեղի ունեցող Լուկաշենկո-Պուտին (այդ թվում եւ ընդլայնված կազմով) հանդիպումը Հայաստանի համար շատ կարեւոր է թե՛ գազի գնի, թե՛ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մասով:
«Վիճակը միանշանակ չէ։ Անկախ նրանից, որ Բելառուսը հասել է նրան, որ ՀԱՊԿ մյուս երկրներն իրենց աջակցությունն են հայտնել ու անգամ ստորագրություն են դրել Բելառուսի թեկնածության ներքո, Ռուսաստանը Բելառուսին դեմ է տվել 1999-ին ստորագրված ու այդպես էլ կյանքի չկոչված միութենական համաձայնագիրը եւ շատ ուղիղ ասում է նրան՝ եթե ցանկանում ես ՀԱՊԿ քարտուղարություն, գազի գնի իջեցում, 10 միլիարդ վարկ, ապա բարի եղիր կատարել համաձայնագրի դրույթները` նույնականացրու արժույթդ, անձնագրերդ` Ռուսաստանի հետ, ինչին, բնականաբար, Լուկաշենկոն համաձայն չէ։ Լարվածությունն առկա է, այսօրվա հանդիպումից կախված կլինի շատ բան, այդ թվում եւ 1 օր հետո Փաշինյան-Պուտին հանդիպման արդյունքները»:
Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ Ռուսաստանի հետ պայմավորվածությունը գնում է դեպի գազի գնի անփոփոխ վիճակ. «Գինը եւ10 տոկոս` Ռուսաստանից տրվող սուբսիդիայի հարցը քննարկվում է։ Մեզ բոլորիս արգելված է այդ առնչությամբ կարծիք հայտնել։ Խնդիրը բացառապես Փաշինյանի եւ նրա առաջին խորհրդական Արսեն Գասպարյանի տիրույթում է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում