Ջուր չի լինի 5 լրագրող տուժող են ճանաչվել․ օրվա մամուլ (տեսանյութ) Գնդակը Հայաստանի դաշտում է․ Ալիև Վրաերթի հետևանքով հիվանդանոց տեղափոխված հետիոտնը մահացել է. պարզվել է նրա ինքնությունը Կասկածներ ունենք, որ Աշոտյանի կալանքը հսկող սարքի մեջ գաղտնալսող միջոց կա տեղադրված․ Զոհրաբյան (տեսանյութ) Պարեկներն իրականացրել են ուժեղացված ծառայություն․ 1390 վարորդ տուգանվել է (տեսանյութ) ՊԵԿ-ը հյուրընկալել է ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների կինոլոգիական ստորաբաժանումների ղեկավարներին Հայտնի է ռուսական և ամերիկյան պատվիրակությունների միջև բանակցությունների վայրը Հայտնի է հայ ծանրորդների ելույթների ժամանակացույցը Եվրոպայի առաջնությունում ՈւՂԻՂ. Խորհրդարանական լսումներ «Ճանապարհային երթեւեկության անվտանգությունը ՀՀ-ում» թեմայով ՀՀ-ն պատրաստ է ստուգել ականապատ տարածքների քարտեզների ճշգրտությունը․ ԱԳՆ Հայ շախմատիստուհիների արդյունքները՝ Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում 

«168 ժամ». Ադրբեջանական հետք եւ ինվոյսների խարդավանք՝ բանանի շուկայում

Հայկական Մամուլ

«168 ժամի» «Բանանի շուկայում գին թելադրողը Սամվել Ալեքսանյանն է» հրապարակումից հետո նորանոր մանրամասներ ի հայտ եկան։ Մենք գրել էինք, որ հայտնի օլիգարխը «Սիթի» անվամբ նոր ընկերություն է ստեղծել այս տարվա մայիսին եւ նոյեմբերին սկսել է բանան ներմուծել հարեւան Վրաստանից, եւ հենց «Սիթիի» ներկրած խմբաքանակի «շնորհիվ» բանանի գինը վերջերս կտրուկ թռիչք է գրանցել՝ 350 դրամից դառնալով 600 դրամ (1 կիլոգրամը)։

Ըստ որոշ նոր աղբյուրների՝ Սամվել Ալեքսանյանն իսկապես գին է թելադրել, սակայն ոչ թե թանկացման առումով, այլ՝ սպասվող թանկացումը որոշ չափով մեղմելու։ Բանան ներկրող ընկերություններն ասում են, որ այս սեզոնին բանանն ամբողջ աշխարհում է թանկանում, եւ ընդունում են, որ, եթե Ալեքսանյանը չսահմաներ այդ գինը, ապա այժմ խանութներում բանանն ավելի թանկ կվաճառվեր, քան 600 դրամը։ 

Ինչեւէ։ Ներմուծողները մեզ հետ զրույցներում այլ՝ առավել կարեւոր խնդիր մատնանշեցին` շուկայում անհավասար մրցակցություն է։

Ապրիլյան թավշյա հեղափոխությունից հետո վրացական ընկերություններն ակտիվացան հայկական շուկայում իրենց հայ գործընկերների միջոցով, եւ նրանց իրականացրած դեմպինգի հետեւանքով բանանի 1 կիլոգրամի գինը դարձավ 350 դրամ։ Այդ ժամանակվանից մինչեւ վերջերս հայկական ներկրողները, որոնք բանանը բերում են անմիջապես Էկվադորից ու Կոստա Ռիկայից, պարտադրված վնասով են աշխատել եւ հիմա նոր «ուշքի են գալիս»։ Այլ հարց է, որ հայկական շուկան ողողելուց հետո այդ բանանները գերհագեցրեցին նաեւ վրացական շուկան, ու այնտեղ էլ «ակամա» դեմպինգ է եղել։

Վրաստանից բանան ներմուծող հայկական ընկերությունները պարզագույն խարդավանք են կիրառում՝ վրացական կողմից մաքսակետն անցնելիս ներկայացնում են իրական հաշիվ-ապրանքագրերը (ինվոյսները), չեզոք գոտում փոխում են դրանք ու հայկական մաքսավորներին ներկայացնում ավելի ցածր արժեքով հաշիվ-ապրանքագրեր, արդյունքում՝ մաքսազերծումն ավելի մատչելի գնով են իրականացնում։

Հուսով ենք՝ ՀՀ պետեկամուտների կոմիտեում (ՊԵԿ) անտեղյակ չեն ու համապատասխան քայլեր կձեռնարկեն՝ հավասար մրցակցային դաշտ ապահովելու համար։ Իսկ լուծումը շատ պարզ է՝ ընդամենը պետք է հարցում ուղարկել վրացի գործընկերներին ու համեմատել երկու կողմերին ընկերությունների ներկայացրած հաշիվ-ապրանքագրերի տվյալները։

Վրացիների ակտիվացումը հայկական շուկայում նաեւ որոշ առումով սպառնալիք է պարունակում։ Մասնավորապես, ըստ մեր տեղեկությունների, հայկական ընկերություններին բանան մատակարարող վրացական 2 ընկերությունների՝ «Patara Mze» եւ «ALB trading», սեփականատերերը Վաժա Բադագաձեն եւ Ադրբեջանի քաղաքացի ոմն Իմադն են։ Վերջինս Ալիեւների կլանի մտերիմն ու գործընկերն է։ Նրանց բանանը՝ «Akebana», «Ecuasabor», «Kassandra», գրավել է Գյումրին ու Վանաձորը, լայն սպառում ունի նաեւ Երեւանում եւ, քանի որ նրանց ապրանքն ավելի ցածր գնով է մուտք գործում Հայաստան, որեւէ հայկական ընկերություն չի կարողանում այնտեղ մրցակցել նրանց հետ։

Հարկ է նկատել, որ մեր աղբյուրներից ոմանք պնդում են, որ Ալեքսանյանի ընկերության գործընկերը «Patara Mze»-ն է, սակայն այլ աղբյուրներ պնդում են, որ Բադագաձեի ու Իմադի գործընկերը «Ցիտրուս-Մ» ընկերությունն է, որը բավականին ակտիվ գործունեություն է ծավալում։

Բանանը սովորաբար տեղափոխում են կանաչ վիճակում, իսկ արդեն վաճառքից առաջ մշակում էթիլեն գազով, որպեսզի այն հասունանա ու դեղնի։ Մասնագետները նշում են, որ վերամշակման ժամանակ չի բացառվում նաեւ առողջության համար վտանգավոր այլ ներգործությունը։ Վրաստանից Հայաստան վերաարտահանվող բանանը չպետք է ենթարկվի որեւէ մշակման։ Իսկ մեր աղբյուրների հավաստմամբ՝ Բադագաձեի ու Իմադի մատակարարած բանանը ոչ միշտ է կանաչ։

Ինչպես անցած տարի Հայաստան ներկրված ադրբեջանական խնձորը սպառողների տագնապը հարուցեց եւ արժանացավ պատկան մարմինների ուշադրությանը, ճիշտ կլիներ՝ նաեւ բանանի ու ընդհանրապես մյուս մթերքների դեպքում հսկողությունն առավել խստացվեր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Չինաստանի վրա ԱՄՆ մաքսատուրքերը չեն սահմանափակի նրա առևտրային հնարավորությունները․ РИА НовостиԱդրբեջանը ԱՄՆ-ին կփոխանցի ԱՄՆ USAID-ի անօրինական գործունեության մասին փաստերըՋուր չի լինի 5 լրագրող տուժող են ճանաչվել․ օրվա մամուլ (տեսանյութ) ԵՄ-ն պատասխան մաքսատուրքեր կսահմանի ԱՄՆ-ի դեմ․ PoliticoԳնդակը Հայաստանի դաշտում է․ ԱլիևԵթե Մատենադարանի դահլիճը դա լսում և հանդուրժում է, նա էլ իրավունք ունի նման բան ասելու. Վահե ՀովհաննիսյանՎրաերթի հետևանքով հիվանդանոց տեղափոխված հետիոտնը մահացել է. պարզվել է նրա ինքնությունըԿասկածներ ունենք, որ Աշոտյանի կալանքը հսկող սարքի մեջ գաղտնալսող միջոց կա տեղադրված․ Զոհրաբյան (տեսանյութ) Պարեկներն իրականացրել են ուժեղացված ծառայություն․ 1390 վարորդ տուգանվել է (տեսանյութ) ՊԵԿ-ը հյուրընկալել է ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների կինոլոգիական ստորաբաժանումների ղեկավարներին Հայտնի է ռուսական և ամերիկյան պատվիրակությունների միջև բանակցությունների վայրըՀայտնի է հայ ծանրորդների ելույթների ժամանակացույցը Եվրոպայի առաջնությունում ՈւՂԻՂ. Խորհրդարանական լսումներ «Ճանապարհային երթեւեկության անվտանգությունը ՀՀ-ում» թեմայովՌադայի պատգամավորը հայտնել է՝ ինչու է Զելենսկին շտապում ընտրություններ անցկացնել «Չի կարա մի կերպար էսքան իդեալական լինի»․ Գրիգի հուզիչ շնորհավորանքըՀՀ-ն պատրաստ է ստուգել ականապատ տարածքների քարտեզների ճշգրտությունը․ ԱԳՆՄենք այս տարի լավ պրծանք. Գագիկ Սուրենյան Հայ շախմատիստուհիների արդյունքները՝ Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում Մեդվեդևը մեկնաբանել է Թրամփի դեմ մահափորձըՄա՛մ ջան, տոնդ շնորհավոր. զինծառայող որդու անակնկալը՝ զինծառայող մորը (տեսանյութ) Ուկրաինան կվերանա քարտեզից. ԴուբինսկիԱրժանապատվություն չունենալն ապացուցած մարդիկ գերիներին մեղադրում են ինքնասպան չլինելու համար Մենք չենք պատկերացնում, թե ինչպես կարող ենք ընկերանալ Հայաստանի հետ․ դա անիրատեսական է․ ԱլիևԶախարովան մեկ բառով գնահատել է Թրամփի սահմանած մաքսատուրքերը Անցած տարվա հարկային եկամուտները գցել են այս տարվա առաջին ամիսների վրա, որ կարողանան գոնե իրանց լափը ապահովեն․ Արթուր Դանիելյան«Հարսս շատ համեստ, խելոք երեխա է». Մարինա Թագակչյանը՝ իր և Անդրեի մոր զրույցի մասին Եվրոպան ցանկանում է վերանայել հարաբերությունները Չինաստանի հետ․ BloombergՓորձեք Նիկոլից տարանջատվել՝ առանց ընդդիմադիր ներուժը պառակտելու, այլապես, դրանից շահում է միայն Ադրբեջանը․ Զաքարյան Աստղագուշակ ապրիլի 9-ի համարՕրվա խորհուրդՈւՂԻՂ. Աշոտյանի գործով դատական նիստը շարունակվում էՀարավային Կովկասում բաժանարար գծեր գծելու փորձերը հաջողությամբ չեն պսակվի․ ԱլիևՈվքե՞ր են մեզ դրդում էս խելագար ինքնասպանությանը. Լիլիթ Բլեյան «Քաղաքական անասնագողություն»՝ Գյումրիո՞ւմ․ Սուրեն Սուրենյանց Խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խմբի անդամները կալանավորվել են Գետինը մտնեք ավելի լավ ա, արա՛, սենց բան են անո՞ւմ, Ավինյա՛ն․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ) Կադիրովը կարգադրել է Չեչնիայից վտարել ՃՈ-ի վրա հարձակում գործած տղամարդու ընտանիքինՏարադրամի փոխարժեքները ապրիլի 9-ին Ադրբեջանը զորավարժություններ է անցկացնում, ՀՀ կառավարիչները՝ հեծանվավազք․ Աբրահամյան Աննան արդեն Մատենադարանում է, Հայոց ռահվիրաներին վարպետության դասեր է տալիս․ Լևոն ՋավախյանՆա երկար փորձել է լռել, թաքցնել, դիմանալ․ Լուսինե ԹովմասյանԽոշոր գողություն Դիլիջանում, վնասի չափը գերազանցում է 1,5 մլն դրամը․ Shamshyan Հայաստանյան հանրությունը հաշտ չէ արցախցիների հանդեպ տարվող քարnզի հետ․ Ստեփանյան ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել «Հրապարակ». Մարտուն Գրիգորյանը «կատաղել է»«Հրապարակ». Մեղրիում Փաշինյանի ախրանան 4 օր է՝ դեսանտ է իջել«Ժողովուրդ». Հինգ լրագրող տուժող է ճանաչվել«Ժողովուրդ». Արագածոտնի մարզպետի մասնակցությամբ գործը դեռ քննվում է. ի՞նչ են փորձում պարզել«Հրապարակ». Սարիկ Մինասյանին բարձր պաշտոն կտան
Ամենադիտված