ԵՄ-ն պատասխան մաքսատուրքեր կսահմանի ԱՄՆ-ի դեմ․ Politico
Աշխարհ
Եվրամիությունը կարող է պատասխան մաքսատուրքեր սահմանել ԱՄՆ-ի նկատմամբ, ինչը կհարվածի երկրի նախագահ Դոնալդ Թրամփի ընտրազանգվածին։ Այս մասին գրում է Politico-ն՝ հղում անելով Եվրահանձնաժողովի փաստաթղթին։
Հրատարակության համաձայն՝ Եվրահանձնաժողովը կարող է մինչև 25 տոկոս մաքսատուրքեր սահմանել ԱՄՆ-ից մոտ 22,1 միլիարդ եվրո արժողությամբ մի շարք ապրանքների վրա։ Ենթադրվում է, որ հնարավոր մաքսատուրքերը կազդեն 13,5 միլիարդ դոլարի «կարմիր նահանգներից» արտահանման վրա, որոնցից ամենաշատը տուժում են Լուիզիանան, Միչիգանը, Ֆլորիդան, Կանզասը և Նեբրասկան։
Սահմանափակումները կվերաբերեն գյուղատնտեսական և արդյունաբերական ապրանքներին՝ լոբի, միս, ծխախոտ, երկաթ, պողպատ և ալյումին։
