Չինաստանի վրա ԱՄՆ մաքսատուրքերը չեն սահմանափակի նրա առևտրային հնարավորությունները․ РИА Новости
Աշխարհ
Չինաստանի նկատմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մաքսատուրքերը չեն սահմանափակի նրա առևտրային հնարավորությունները, և Պեկինը կշարունակի համագործակցությունը մնացած աշխարհի հետ։ Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է ամերիկացի տնտեսագետ, Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Ջեֆրի Սաքսը։
«Եթե Թրամփի գործողությունները նպատակ ունեն մեկուսացնել Չինաստանը, նա կձախողվի։ ԱՄՆ-ն ուժ չունի խզելու Պեկինի առևտրային հարաբերությունները մնացած աշխարհի հետ։ ԱՄՆ-ի առևտրային դեֆիցիտը եկամտի նկատմամբ ավելցուկային ծախսերի արդյունք է, այլ ոչ թե երրորդ երկրների անարդարության»,-ասել է պրոֆեսորը:
