Հայաստանի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Ինչ է կատարվել իրականում․ ՆԳՆ-ից պարզաբանել են աղմուկի պատճառ դարձած տեսանյութի իրադարձությունները Սպասվում է կարճատև անձրև Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանն արդարացվեց խարդախության և կաշառք ստանալու գործով․ Aravot.am ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները հանրային ծառայություններ կմատուցեն Արմավիրի և Արագածոտնի մարզերում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մնում է չլուծված․ Կանադայի ԱԳ նախարար Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում Բարձր վտանգավորությամբ թմրանյութերի շրջանառությունն աճել է ՀՀ-ում Ոստիկանության Գառնիի բաժնի պետը Նոր Հաճնի կամրջի վրա փրկել է ինքնասպանության փորձ կատարող 35-ամյա տղամարդու կյանքը ՊԵԿ-ի տուգանքների դեմ ներկայացված հայցերը մեծամասամբ՝ մոտ 70 տոկոսով բավարարվում են․  «Փաստինֆո» Հայտնի են Հայաստանի ֆուտբոլի գավաթի կիսաեզրափակչի մասնակից բոլոր ակումբները Վտանգն օրհասական է, Թուրքիան ու Ադրբեջանը պատրաստվում են վերացնել մեր պետականությունը․ Վարուժան Գեղամյան 

Խնդիրների մասին բարձրաձայնողից ստանձնում են խնդիրները լուծողի դերը. Նոր ԱԺ-ի լրագրող-պատգամավորները

Քաղաքական

Հունվարի 14-ից իր աշխատանքները սկսող 7-րդ գումարման Ազգային ժողովի 132 պատգամավորների շարքում քիչ չեն նախկին լրագրողները, որոնք տարբեր պատճառներով թողել են իրենց աշխատանքը և որոշել են զբաղվել քաղաքականությամբ:

«Արմենպրես»-ը զրուցել է նրանցից մի քանիսի հետ` պարզելու, թե որն է եղել այդպիսի որոշում կայացնելու պատճառը:

«Իմ քայլը» խմբակցության անդամ, «Ժողովուրդ» օրաթերթի նախկին խմբագիր Թագուհի Թովմասյանն արդեն գլխավոր խմբագրի պարտականությունները փոխանցել է իր գործընկերուհուն և պատրաստվում է խորհրդարանի անդամի կյանքին:

«Մոտավորապես 15 տարի խորհրդարանի աշխատանքները լուսաբանող լրագրող եմ աշխատել: Խորհրդարանական գործունեության մեջ երևի չկա մի բան, որն ինձ անհայտ է, ուղղակի, ինչպես ասում են` բարիկադների մյուս կողմից եմ եղել խորհրդարանում, հիմա կլինեմ այլ կողմում, և այն խնդիրները, որոնք լուսաբանել եմ որպես լրագրող ու խմբագիր, կփորձեմ արդեն վերածել ելույթների, օրենսդրական նախաձեռնությունների։ Այսինքն՝ այն հարցերը, որոնք հնարավոր չէ լուծել հոդվածների միջոցով, կփորձեմ որպես իշխանական պատգամավոր այլ խողովակներով լուծումներ գտնել»,- ասաց Թովմասյանը:

«Հայկական ժամանակ»-ի նախկին լրագրող Վահագն Հովակիմյանի կարծիքով` քաղաքական թեմաներ լուսաբանող լրագրողն ու քաղաքականություն իրականացնող գործիչն իրար շատ մոտ են կանգնած:

«Քաղաքական թեմաներ լուսաբանող լրագրողը քաղաքականությամբ զբաղվում է, բայց զբաղվում է հարցեր տվողի տեսանկյունից, որովհետև իր պատրաստած նյութից կարող է որևէ մեկի քաղաքական կարիերան շահի կամ տուժի: Լրագրողից քաղաքական գործչի անցումը տեղի է ունենում, երբ լրագրողը հարցեր տվողից որոշում է դառնալ խնդիրներ լուծող»,- նշեց Հովակիմյանը:

Ամիսներ առաջ լրագրողի աշխատանքը թողնելով քաղաքականություն մտած Գայանե Աբրահամյանն այդ որոշումը կայացրել է իր բարձրաձայնած և մի շարք այլ խնդիրներին լուծում տալու համար:

«Ինչ-որ մի փուլում հասկացա, որ, եթե կարող եմ ներգրավվել մի գործում, որտեղ իրապես կունենամ լծակ հարցերի լուծման, և ոչ միայն բարձրաձայնման, որոշեցի, որ, այնուամենայնիվ, այս պահին պետք է վերցնել ոչ միայն բարձրաձայնելու պատասխանատվությունը, այլև խնդիրները լուծել փորձելու»,- ասաց Գայանե Աբրահամյանը:

«Իմ քայլը» խմբակցության կազմում նախկին լրագրողների առկայությունը հաղորդավարուհի Լուսինե Բադալյանն առավելություն է համարում:

«Եթե նրանք շատ-շատ լինեին, ես դա չէի համարի առավելություն, բայց քանի որ նրանք մեկ տասնյակի շրջանակում են, կարծում եմ, որ անհրաժեշտություն է, որովհետև բոլոր լրագրողներն էլ գիտեն, որ լրագրողից լավ որևէ մեկը չի տիրապետում խնդիրներին: Այս առումով կարծում եմ, որ լրագրողների առկայությունն ԱԺ-ում կարող է շատ օգնել, որպեսզի խնդիրներին այլընտրանքային մոտեցում ցուցաբերվի»,- նշեց Լուսինե Բադալյանը:

Այս կարծիքին է նաև Սարգիս Խանդանյանը, ով արդեն մեկընդմիշտ որոշել է` լրագրություն չի վերադառնալու:

«Լրագրող լինելու փորձը բավական օգնելու է թեկուզ ընթացակարգերի իմացության առումով, մանավանդ, որ լրագրողի մասնագիտությունն այնպիսին է, որ ուզած, թե չուզած բավական շատ ոլորտների է առնչվում, և այս առումով բավական շահեկան դիրքում են լինելու լրագրող-պատգամավորները: Սա նաև դաշինքին առավելություն կտա, որովհետև կան նախկին լրագրողներ, ովքեր մասնագիտացված են իրավունքի, տնտեսագիտության ոլորտներում: Երբեմն նախանձով ու խանդով եմ վերաբերում լրագրող գործընկերներիս, հատկապես հիմա, երբ լրիվ այլ որակի, այլ քաղաքական մշակույթում են աշխատելու, բայց ամեն դեպքում հստակ որոշում ունեմ, որ երբևէ չեմ վերադառնալու լրագրություն»,- ասաց Խանդանյանը:

Մասնագիտությամբ տնտեսագետ և երկար տարիներ լրագրության ոլորտում աշխատած Բաբկեն Թունյանը 

տարիներ շարունակ բարձրաձայնել է տնտեսության մեջ իշխանության թերացումների մասին, և այսօր արդեն իշխանական պատգամավորի կարգավիճակով պատրաստ է լսել առողջ քննադատությունը:

«Ես մատնանշել եմ օբյեկտիվ թերությունները: Այսինքն` ցույց եմ տվել դրանք ոչ թե բամբասանքների կամ խոսակցությունների հիման վրա, այլ փաստերով, ուրախ կլինեմ, եթե մեր հասցեին էլ կողքից ունենանք առողջ քննադատություն»,- նշեց Բաբկեն Թունյանը:

Լրագրող-պատգամավորներից շատերն արդեն կարոտում են իրենց հիմնական մասնագիտությունը, սակայն օրենսդրական գործունեությամբ զբաղվելու ընթացքում իրենց սիրելի աշխատանքով զբաղվելու հնարավորություն չեն ունենա:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են Դամասկոսի հետազոտական ​​կենտրոնի վրաՀայաստանի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Լը Պենը պատրաստվում է դիմել ՄԻԵԴԻնչ է կատարվել իրականում․ ՆԳՆ-ից պարզաբանել են աղմուկի պատճառ դարձած տեսանյութի իրադարձություններըՍպասվում է կարճատև անձրև Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանն արդարացվեց խարդախության և կաշառք ստանալու գործով․ Aravot.am Երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 3000-ըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները հանրային ծառայություններ կմատուցեն Արմավիրի և Արագածոտնի մարզերումԻրանը փակում է օդային տարածքն ու բանակը բերում մարտական պատրաստության Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մնում է չլուծված․ Կանադայի ԱԳ նախարարԷլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում Բարձր վտանգավորությամբ թմրանյութերի շրջանառությունն աճել է ՀՀ-ում Աշակերտով տարված ուսուցչուհին 25000 հաղորդագրություն է ուղարկել նրան և բռնաբարելԺան-Կլոդ Վան Դամն անցնում է մարդկանց թրաֆիքինգի քրեական գործով. ԶԼՄ-ներՈստիկանության Գառնիի բաժնի պետը Նոր Հաճնի կամրջի վրա փրկել է ինքնասպանության փորձ կատարող 35-ամյա տղամարդու կյանքը ՊԵԿ-ի տուգանքների դեմ ներկայացված հայցերը մեծամասամբ՝ մոտ 70 տոկոսով բավարարվում են․  «Փաստինֆո» Հայտնի են Հայաստանի ֆուտբոլի գավաթի կիսաեզրափակչի մասնակից բոլոր ակումբները Վտանգն օրհասական է, Թուրքիան ու Ադրբեջանը պատրաստվում են վերացնել մեր պետականությունը․ Վարուժան Գեղամյան Գյումրիի ընտրությունն այլևս քաղաքական շարունակականություն չունի. Վլադիմիր Մարտիրոսյան Պարեկները քաշքշելով հանում են վարորդին մեքենայից և «փռում ասֆալտին» (տեսանյութ) Գյումրիում Եվրադաշինքի անցողիկ շեմը չհաղթահարելը ապացուցեց՝ ՀՀ-ի եվրոպական ապագան մշուշոտ է. Էդմոն Մարուքյան Պաշտոնանկություն՝ վարչապետի աշխատակազմում Արման Հովհաննիսյանն այցելել է Արա Մարտիրոսյանի շիրիմին (տեսանյութ) Պուտինը շնորհավորել է ԼուկաշենկոյինԳիտնականները զգուշացնում են՝ սոցիալական ցանցերը ոչնչացնում են ուղեղըԹրամփը հայտնել է, որ Մասկն առաջիկա շաբաթներին կլքի պաշտոնը․ PoliticoՇախմատի կանանց հավաքականի անդամ Աննա Սարգսյանն այսուհետ հանդես կգա ԱՄՆ դրոշի ներքո Բաքվի «ապտակն» Ուկրաինային․ ինչ որոշում է կայացվելԻսրայելի վարչապետը հայտարարել է Գազայի հատվածում նոր տարածքներ գրավելու մասինԳիտնականները պարզել են Երկրի ու Լուսնի համար վտանգ ներկայացնող աստերոիդի պարամետրերըՀայաստանում խուլիգանության դեպքերն աճել են 17.2 տոկոսով Իտալիայի վարչապետը կոչ է արել խուսափել ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմիցԻնքնաթիռ է կործանվելԲերիո Հայոց թեմի առաջնորդը քննարկել է Քեսապում ստեղծված իրավիճակը Փնթիության և պոպուլիզմի դրսևորում է Գերմանիայի նախագահի հայտարարութունը. Լաուրա Բաղդասարյան (տեսանյութ)Լանսի՝ Սպերցյանի տրանսֆերի համար առաջարկած գումարը սարսափելի էր․ Տկաչենկո Ապրիլյան պատերազմի մասնակիցների, հայրենի հողի համար նահատակված մեր քաջորդիների սխրագործությամբ սերունդներ պետք է դաստիարակվեն. Արման Թաթոյան Օտարերկրյա գործակալների և ԶԼՄ-ների ստանդարտների մասին օրենքները կխանգարեն Վրաստանի ինտեգրմանը ԵՄ-ինՇտապօգնության մասնակցությամբ խոշոր վթար է տեղի ունեցել Երևանում 2025 թ. Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի. քաղաքապետարան (տեսանյութ) Տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանը Դատախազություն բողոք է ներկայացրել Վարդան Ղուկասյանի դեմ. «Հրապարակ» «Չենք վստահում Նիկոլ Փաշինյանին». ակցիա` մայրաքաղաքում (տեսանյութ) Իրանի և ՌԴ ԱԳ փոխնախարարները քննարկել են միջուկային ծրագրի շուրջ բանակցություններըՎաղինակ Գալուստյանը վերընտրվել է ԵՕՀՊՄ քոլեջի տնօրենի պաշտոնումԱՄՆ-ը պատրաստվում է հարվածներ հասցնել Իրանի տարածքին․ DMԳաբրիելյանը լրագրողին վիրավորելու համար մանդատը վայր դրեց, Քոչարյանը ինչու՞ չպետք է նույնն անի. Քրիստինե Վարդանյան (տեսանյութ) Պուտինը թույլատրել է Ամարյան եղբայրներին Goldman Sachs-ից գնել ռուսական մի շարք ընկերությունների բաժնետոմսերըՉինական կողմը Բաքվում հայտարարել է՝ «Զանգեզուրի միջանցքի» գործարկումը ռազմավարական նշանակություն ունի Բաքու է ժամանել ԱՄՆ Պետքարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչըԱրդյո՞ք Փաշինյանին և իր թիմին կհաջողվի 2026 թվականի ընտրություններում հաղթանակ տոնել․ հարցում (տեսանյութ)
Ամենադիտված