Լը Պենը պատրաստվում է դիմել ՄԻԵԴ
Աշխարհ
«Մենք պատրաստվում ենք գործը հասցնել Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդ և Մարդու իրավունքների եվրոպական դատարան»,- այս մասին Le Parisien թերթին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մարին Լը Պենը։
Ավելի վաղ Le Figaro թերթը հայտնել էր, որ Ֆրանսիայի բնակիչների ավելի քան 60%-ը Լը Պենի համար անհիմն խիստ դատավճիռ է համարել։
Հիշեցնենք, որ Լը Պենը և նրա «Ազգային ճակատ» կուսակցության 24 այլ պաշտոնյաներ մեղադրվում են Եվրամիության խորհրդարանական օգնականների համար նախատեսված գումարները 2004-ից 2016 թվականներին կուսակցության աշխատակիցներին վճարելու մեջ՝ խախտելով 27 անդամ երկրներից կազմված միության կանոնակարգերը: Լը Պենը և նրա համախոհները հերքում են իրենց մեղադրանքները։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)