Օտարերկրյա գործակալների և ԶԼՄ-ների ստանդարտների մասին օրենքները կխանգարեն Վրաստանի ինտեգրմանը ԵՄ-ին
Աշխարհ
ԵՄ-ում հայտարարել են, որ օտարերկրյա գործակալների եւ ԶԼՄ-ների ստանդարտների մասին օրենքները խանգարում են Վրաստանի ինտեգրմանը Վրաստանում ընդունված Օտարերկրյա գործակալների և ԶԼՄ-ների ստանդարտների մասին օրենքները կխանգարեն երկրի ինտեգրմանը Եվրամիությանը:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ ԿԱԻ Կալասի եւ ԵՄ ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսի համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակել Է Վրաստանում համայնքի ներկայացուցչությունը։
«Այդ քայլերը էլ ավելի են խարխլում Վրաստանում ժողովրդավարության հիմքերը։ Նման գործողություններն ըստ էության անհամատեղելի են Եվրամիության արժեքների հետ, ինչպիսիք են ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և ԶԼՄ-ների բազմակարծությունը, և հեռու են նրանից, ինչ մենք ակնկալում ենք թեկնածու երկրից: Այդ քայլերը բացասաբար կանդրադառնան դեպի ԵՄ Վրաստանի ուղու վրա» -նշված է հայտարարության մեջ:
