Ես այդ բռնել-բաց թողնելու պրոցեսների հետ որևէ կապ չունեմ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Քաղաքական«Ես դատական որոշումների հետ որևէ առնչություն չունեմ»,-այս մասին այսօր ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նշեց, որ գիտի՝ մարդկանց մոտ հարցեր են ծագում, թե բռնեցին, բաց թողեցին, հետո էլի բռնեցին, էլի բաց թողեցին։
«Գիտեմ, որ դա որոշակի նյարդայնություն է առաջացնում։ Հույս ունեմ, որ դուք բոլորդ գիտեք, որ ես ինքս այդ բռնել- բաց թողնելու պրոցեսների հետ կապ չունեմ, դրանք իմ որոշման տիրույթի հարցերը չեն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը նշեց, որ հավատում է, որ Հայաստանում անկախ դատական համակարգը պետք է գոյություն ունենա։
«Եթե ես չեմ զանգում դատարանին և հրահանգներ չեմ տալիս, դա դեռ երաշխիք չի, որ ոչ ոք չի զանգում և հրահանգներ չի տալիս»,- ասաց նա։