Ղրղզստանում կանխել են պետական հեղաշրջման փորձը
Աշխարհ
Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի աշխատակիցները կանխել են երկրում պետական հեղաշրջման փորձը: Այս մասին հայտնում Է Gazeta-ն։
«Հիմնական նպատակը հասարակական-քաղաքական իրադրության ապակայունացումն էր՝ դրան հաջորդած պետական հեղաշրջման փորձով», - ասված է հաղորդագրության մեջ:
Տեղի ունեցածի մանրամասները կոմիտեում չեն հստակեցրել։
