Եթե ամոթանք է տվել, թողնում եմ իր խղճին․ ՀՔԾ պետը՝ Վիտալի Բալասանյանին
Քաղաքական
Եկեք այս տոնական օրով ես Վիտալի Բալասանյանի խոսքերին չանդրադառնամ։ Այս մասին այսօր, արձագանքելով Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի արած արտահայտությանը, ասել է Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը։
Դիտարկմանը, թե Վիտալի Բալասանյանը «Սահմանդրական կարգի տապալում» հոդվածը ծիծաղելի է որակել և ամոթանք է տվել Սասուն Խաչատրյանին, ՀՔԾ պետը պատասխանեց․
«Եթե ամոթանք է տվել, թողնում եմ իր խղճին: Եթե նա լուրջ իրավաբան է, ես հրավիրում եմ գա, նստենք, քննարկենք, եթե իրեն լուրջ իրավաբան է համարում, կարող ենք քննարկել իրավաբանական տեսանկյունից»:
