«Վանը» երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Գանձասարի» դարպասը Ադրբեջանի ՊՆ ղեկավարը խորհրդակցություն է անցկացրել․ տրվել են մի շարք հանձնարարականներ ԱԺ են այցելել ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ․ քննարկվել է կրթական ոլորտում խնդիրները Գարնանացան-աշնանացանի աշխատանքների կազմակերպման համար Կառավարությունն աջակցություն է տրամադրում Իրանում Հայաստանի դեսպանը ներկա է եղել Նոուրուզին նվիրված պաշտոնական միջոցառմանը Կրասնոդարի գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է փոխարինել Սպերցյանին Մենք պատրաստ ենք ցանկացած պատերազմի, բայց ոչ մի պատերազմ չենք նախաձեռնի. Իրանի ԻՀՊԿ հրամանատար Վրաստանում հայտնաբերվել է «Արթմեդ» ԲԿ-ից փախուստի դիմած «Ալավերդյանցի Կոկոն» Մեծամորի միջնաբերդից հայտնաբերված՝ կքանստած կնոջ արձանիկը Իրանի զինված ուժերը մարտական բարձր պատրաստության վիճակի են բերվել․ Reuters Ի՞նչ է ստացվում՝ որպես պետություն ԼՂՀ-ն չենք ճանաչել, բայց ԼՂՀ նախագահի ստորագրած հրամանագիրը ճանաչո՞ւմ ենք․ Մարուքյան Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն մեր երկրում տեղի ունեցողի նկատմամբ․ Ռուբեն Վարդանյան 

Պոլիկլինիկայի տնօրենը վերականգնել է 15մլն դրամի վնասը. խափանման միջոց կալանքը փոխվել է

Իրավունք

Երևանի թիվ 16 պոլիկլինիկայի տնօրենը վերականգնել է 15մլն դրամի վնասը և ներկայացել նախաքննական մարմնին. դատախազի կողմից փոխվել է նրա նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը։

«Երևանի թիվ 16 պոլիկլինիկայում առերևույթ տեղի ունեցած կոռուպցիոն հանցագործության փաստերի առթիվ 2018թ. մայիսի 31-ին ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի վարույթում։

Մինչդատական քրեական վարույթում իրականացված քննչական, դատավարական, օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Երևանի թիվ 16 պոլիկլինիկայի տնօրեն Մ. Ս.-ն օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, պոլիկլինիկայի տեղամասային մանկաբույժին 2015թ. հունվարի 1-ից մինչև 2018թ. ապրիլ ամիսը ներառյալ գրանցելով պոլիկլինիկայի մանկական բաժանմունքի վարիչի պաշտոնակատարի հաստիքին, իրականում վերջինիս կողմից բաժանմունքի վարիչի պարտականությունները չկատարելու պայմաններում, նրանից ամսական ստացել և յուրացման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ 3.200.000 ՀՀ դրամ աշխատավարձի գումար։

Գրեթե նույն կերպ, տնօրենը պոլիկլինիկայի տեղամասային մանկաբույժին 2014թ. դեկտեմբերի 18-ից մինչև 2018թ. մայիսի 28-ը, համատեղության կարգով գրանցելով պոլիկլինիկայի ֆիզիոթերապևտի հաստիքին, տեղյակ լինելով վերջինիս կողմից ֆիզոթերապևտի պարտականությունները չկատարելու մասին, իր պաշտոնեական դիրքի հեղինակությունն օգտագործելով, ներգործելով վերջինիս վրա, 41 ամիս շարունակ, ֆիզիոթերապևտի հաստիքի յուրաքանչյուր ամսվա համար նախատեսված 120.000 ՀՀ դրամ աշխատավարձը՝ ընդհանուր 4.920.000 ՀՀ դրամ գումարը, նրանից ստացել և յուրացրել է:

Մեկ քաղաքացու էլ տնօրենը 2015թ. հունվարի 1-ից մինչև 2018թ. մայիսի 18-ը, գրանցելով պոլիկլինիկայի քաղպաշտպանության պետի հաստիքին, իրականում վերջինիս կողմից քաղպաշտպանության պետի պարտականությունները չկատարելու պայմաններում, 41 ամիս, յուրաքանչյուր ամսվա 54.000 ՀՀ դրամ աշխատավարձը՝ ընդհանուր 2.214.000 ՀՀ դրամ գումարը յուրացրել է՝ պետության օրինական շահերին պատճառելով էական վնաս:

Բացի այդ նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով պոլիկլինիկայի տնօրենը 2008թ. հուլիս ամսվա վերջերին իր աշխատասենյակում քաղաքացուց անձամբ ստացել է 500 ԱՄՆ դոլար կաշառք և վերջինիս ներկայացրած անձին՝ նշանակել է ինֆեկցիոն կաբինետի բուժքույր։

Փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև, որ տնօրենը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 2015-2017թթ ընթացքում բուժհաստատության մի քանի աշխատակիցներից պահանջել և ստացել է կաշառքներ՝ նրանց վերապատրաստման դասընթացների ուղարկելու համար: 

Մեկ այլ դեպքում տնօրենը նույն պոլիկիլինիկայի էնդոկրինոլոգի՝ 2017թ. հոկտեմբերից մինչև 2018թ. ապրիլ ամիսը ներառյալ աշխատանքի չհաճախելու և էնդոկրինոլոգի պարտականությունները չկատարելու պայմաններում նրան չի ազատել աշխատանքից, փոխարենը վերջինս 7 ամիս շարունակ իր յուրաքանչյուր ամսվա 54.000 դրամ աշխատավարձը ստանալով բանկային քարտի միջոցով, հանձնել է տնօրենին՝ վերջինիս պահանջով, որը ևս յուրացվել է:

Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ Երևանի թիվ 16 պոլիկլինիկայի տնօրենը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, առանց պոլիկլինիկայի արհեստակցական կազմակերպության ընդհանուր ժողովի որոշման, նշված կազմակերպության նախագահ Ն. Գ.-ի միջոցով կանխիկացրել է պոլիկլինիկայի 2017 թվականի արհեստակցական կազմակերպության խոշոր չափերի հասնող՝ 524.000 ՀՀ դրամ գումարը և յուրացրել։

2018թ. հուլիսի 19-ին որոշում է կայացվել Մ. Ս.-ին որպես մեղադրյալ ներգրավվելու մասին և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է։

Նախաքննության ընթացքում առգրավվել են Երևանի թիվ 16 պոլիկլինիկայի 2012-2018 թթ. ընկած ժամանակահատվածում աշխատավարձերի վճարման տեղեկագրերը, բանկային փոխանցումների վերաբերյալ և այլ փաստաթղթերը, որոնցով ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից իրականացվում է ստուգում, որի արդյունքները դեռևս չեն ստացվել։

2019թ. հունվարի 24-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունում ստացվել է մեղադրյալ Մ. Ս.-ի դիմումը, որով վերջինս խնդրել է վերացնել իր նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը՝ հնարավորություն ընձեռելով ազատորեն ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին։

Փետրվարի 1-ին նա ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին և ցուցմունք տվել այն մասին, որ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով՝ 5 դրվագ, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ 1 դրվագ, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ 2 դրվագ, 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ 3 դրվագով առաջադրված մեղադրանքներում իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զղջացել է կատարած արարքների համար, փոխհատուցել է պատճառված նյութական վնասը և ներկայացրել 15.000.000 ՀՀ դրամ վճարում կատարելու վերաբերյալ անդորրագրերը, որից 11․500․000 դրամ մուծել է ՀՀ գլխավոր դատախազության, իսկ մնացածը՝ ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին։

Նկատի ունենալով, որ մեղադրյալ Մ. Ս.-ն ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին, զղջացել է կատարած հանցանքների համար, նախկինում դատված չի եղել, ունի մշտական բնակության վայր, փոխհատուցել է պատճառված նյութական վնասը և ազատության մեջ մնալով չի խուսափի քննությունից, 2019թ. փետրվարի 1-ին դատախազի որոշմամբ վերացվել է Մ. Ս.-ի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը և նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը»,– ասվում է հաղորդագրությունում։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Վանը» երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Գանձասարի» դարպասը Ադրբեջանի ՊՆ ղեկավարը խորհրդակցություն է անցկացրել․ տրվել են մի շարք հանձնարարականներ ԱԺ են այցելել ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ․ քննարկվել է կրթական ոլորտում խնդիրները Գարնանացան-աշնանացանի աշխատանքների կազմակերպման համար Կառավարությունն աջակցություն է տրամադրում Իրանում Հայաստանի դեսպանը ներկա է եղել Նոուրուզին նվիրված պաշտոնական միջոցառմանը ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցություններն անիմաստ են․ Իրանի ԱԳ նախարարԿրասնոդարի գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է փոխարինել Սպերցյանին Եվրախորհրդարանի պատգամավորը կոչ է արել ուժեղացնել ճնշումը Էրդողանի վրաԼուռ ընդունում ենք և շարժվում առաջ․ Արամ MP3Մենք պատրաստ ենք ցանկացած պատերազմի, բայց ոչ մի պատերազմ չենք նախաձեռնի. Իրանի ԻՀՊԿ հրամանատար Օզգյուր Օզելը վերընտրվել Է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժի առաջնորդ Վրաստանում հայտնաբերվել է «Արթմեդ» ԲԿ-ից փախուստի դիմած «Ալավերդյանցի Կոկոն» Մեծամորի միջնաբերդից հայտնաբերված՝ կքանստած կնոջ արձանիկը Իրանի զինված ուժերը մարտական բարձր պատրաստության վիճակի են բերվել․ Reuters Ի՞նչ է ստացվում՝ որպես պետություն ԼՂՀ-ն չենք ճանաչել, բայց ԼՂՀ նախագահի ստորագրած հրամանագիրը ճանաչո՞ւմ ենք․ Մարուքյան Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն մեր երկրում տեղի ունեցողի նկատմամբ․ Ռուբեն Վարդանյան Միխայել Շումախերն առաջին անգամ պապիկ է դարձել (լուսանկար)Մեծ Պարնի գյուղի սկզբնամասում այրվել է «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենա Պատրիարք Կիրիլը Սիմոնյանին պարգևատրել է արքայադուստր Օլգայի շքանշանովՖԻՖԱ-ի նախագահը խոստացել է ներկա գտնվել Նիկիտա Սիմոնյանի 100-ամյակին Ինչպես է փոխվել եղանակը Մոսկվայում մեկ օրից էլ քիչ ժամանակում Երևանի քաղաքապետարանը տրամադրել է սուտ տեղեկատվություն՝ իրենց ապօրինությունը քողարկելու համար․ Արթուր ՉախոյանԹուրքիայում պատրաստվում են անվստահություն հայտնել Էրդողանին ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը խնդրագիր է հղել ԵԱՀԿ բարձրաստիճան պաշտոնյաներին Երկրաշարժ՝ ԻրանումՎթարային անջատումներ. ջուր չի լինելու Հռոմի պապը հիվանդանոցից դուրս գրվելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ (տեսանյութ)Իրանի արտգործնախարարն «անիմաստ» է անվանել ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունները Ադրբեջանի ԱԳՆ–ն միջազգային հանրությանը կոչ է արել «պատասխանատվության ենթարկել» ՀայաստանինՏարադրամի փոխարժեքները ապրիլի 6-ին «Ձեր անվերապահ աջակցությունը վայելող Արմեն Մելիքբեկյանի ղեկավարած ՀՖՖ-ն է, ու՞մից եք բողոքում». «Շիրակ»-ի պատասխանն՝ «Արարատ»-ին Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի խորհրդարանների միջև կստեղծվի եռակողմ համագործակցության մեխանիզմԱստղագուշակ՝ ապրիլի 6–ի համարԿադիրովը հայտնել է՝ ինչպես է վրեժ լուծել հոր սպանության համար Վերջին տարիներին մեր մարզիկները միջազգային հեղինակավոր մրցաշարերում բարձր են պահել Հայաստանի պատիվը․ ԿԳՄՍ նախարար Արթուր Ալեքսանյանը՝ 2024 թվականի Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ «Արարատ» ակումբը մտադիր է բողոքով դիմել ՀՖՖ, անհրաժեշտության դեպքում՝ ՖԻՖԱ մրցավարական կոմիտե Բաքուն հայտարարել է, թե օկուպացված Ակնայում ականի վրա քաղաքացի է պայթել Հայտնի են դարձել Ուկրաինայի հետ կապված ԱՄՆ–ի իրական նպատակներըՄոդել Լյուսի Հայրապետյանը ցույց է տվել` ինչպես է ամբողջովին մերկ ցնցուղ ընդունում «Միսս Եվրոպա–Կոսովոն» մահացել է ոստիկանությունից փախչելիս (լուսանկարներ)Որ ուժը քանի մանդատ կունենա. ԿԸՀ-ն ամփոփել է Գյումրու և Փարաքարի ՏԻՄ ընտրությունների վերջնական արդյունքները ՀՀ ԱԳՆ հայտարարությունը դժվար է այլ կերպ բնութագրել, քան՝ մանիպուլյատիվ․ Հակոբ Բադալյան Աննա Հակոբյանն ավագ դստեր հետ լուսանկարներ է հրապարակելԳրավոր և բանավոր պայմանավորվածությամբ Հայաստանը զիջել են Ադրբեջանին․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)Ես կարծում էի, որ կարող եմ փրկել ընտանիքը, սակայն նրա ագրեսիան միայն աճում էր․ Անդրեի նախկին կնոջ խոստովանությունըԵղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին Volkswagen-ը բախվել է քարերին և հայտնվել ձորումԱՄՆ Կոնգրեսում ցանկանում են իմպիչմենտ հայտարարել ԹրամփինՄոուրինյոն որակազրկվել է թուրք մարզչի քթից բռնելու համարՍահմանին լարվածությունը Նիկոլ Փաշինյանի սողացող կապիտուլյացիայի հետևանքն է. լրագրող
Ամենադիտված