«Բավականին հաճախ են նման հանդիպումներ լինելու». ի՞նչ է քննարկվել 4 ժամ տեւած «Իմ քայլի» նիստում (տեսանյութ)
Քաղաքական
NEWS.am-ը գրում է. Նիստ չի եղել, եղել է հանդիպում վարչապետի եւ կառավարության անդամների հետ: Այս մասին այսօր՝ փետրվարի 2-ին, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության փակ նիստից հետո հայտարարեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Նշենք, որ նիստը տեւել է 4 ժամ:
«Զարմանալի ոչ մի բան չկա այստեղ, բավականին հաճախ են նման հանդիպումներ լինելու: Կարիք կա, որ օրենսդիրն ու գործադիրը իրենց անելիքները սինխրոնիզացնեն:
Տարբեր հարցեր են քննարկվել, խոսել ենք վարչապետի Դավոս եւ Գերմանիա կատարած այցելություններից, խոսել ենք պարգեւավճարների հետ կապված: Քանի որ հանդիպումներն աշխատանքային են, կարծում եմ՝ ըմբռնումով եք մոտենում, որ ես շատ մանրամասներ չեմ կարող ներկայացնել, թե որ պատգամավորն ինչ դիրքորոշում է հայտնել այս կամ այն հարցի հետ կապված: Բայց շատ կարեւորում եմ այս հարթակն ու այս գործելաոճը, որովհետեւ այստեղ այստեղ քննարկվում են բոլոր խնդիրները»,-հայտարարեց Մակունցը:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: