17-ից ավելի ավտոմեքենա է բախվել. խոշոր և շղթայական ավտովթար Երևանում
Արտակարգ ՊատահարԵրեւանում այսօր՝ փետրվարի 3-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթարն է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 02:00-ի սահմաններում Սարալանջից դեպի Ավետիսյան փողոց տանող ճանապարհահատվածում բախվել են մեկ տասնյակից ավելի ավտոմեքենաներ:
Բախման հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ:
Նշված վայրում բախվել էին 17-ից ավելի ավտոմեքենաներ, որոնց մի մասը, չսպասելով ԱՊՊԱ ներկայացուցիչներին, իրենց ավտոմեքենաները տարել էին դեպքի վայրից: Վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնութունը:
Մանրամանսերը՝ սկզբնաղբյուր կայքում։