Սերժ Սարգսյանը հարցաքննվել է
ԻրավունքԼՈւՐԵՐ․com-ի տեղեկություններով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը օրերս եղել է Հատուկ քննչական ծառայությունում: Ըստ նույն տեղեկությունների՝ նա Մարտի 1-ի գործի շրջանակում հարցաքննվել է որպես վկա։ Հարցաքննությունը տեղի է ունեցել փետրվարի 1-ին, տևել է շուրջ 6 ժամ, սակայն այն դեռևս կշարունակվի:
Տեղեկությունը փորձեցինք ճշտել ՀՔԾ-ից, սակայն մեզ փոխանցեցին, որ չեն մեկնաբանում այս լուրը:
Հիշեցնենք, որ 2008 թ․ փետրվարին տեղի ունեցած ընտրություններում Սերժ Սարգսյանը դարձել էր նախագահ։ Ավելի վաղ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը լրագրողների հարցին ի պատասխան նշել էր, որ բոլորը հարցաքննվելու են, այդ թվում՝ Սերժ Սարգսյանը: