Հարավային Կովկասում բաժանարար գծեր գծելու փորձերը հաջողությամբ չեն պսակվի․ Ալիև (տեսանյութ) Խոշոր ավտովթար՝ Վայոց ձորի մարզում. «Toyota»-ն մխրճվել է երկաթե ագելապատնեշի մեջ Ի՞նչ եղավ Մելիքբեկյանի խոստացած 700 մարզադաշտը (տեսանյութ) Նորմալ է կարդալն ու չնկատելը. Աննա Հակոբյանը՝ ամուսնու սխալի մասին Ալիևը խոսել է Հայաստանի հետ «նոր ռազմական առճակատման վտանգի» մասին 2023-ի համեմատությամբ 2024-ին ՃՏՊ-ների թիվը նվազել է 299-ով կամ 6,5 տոկոսով, զոհերի թիվը՝ 45-ով. ՀՀ ոստիկանապետ Ադրբեջանը չի կատարի ՄԻԵԴ–ի որոշումները․ Ալիև Սպասվում է անձրև, քամու ուժգնացում․ օդի ջերմաստիճանը կնվազի Կրթական գործընթացների թվայնացմանը պետք է մոտենալ քաղաքացու տեսանկյունից. Ժաննա Անդրեասյան «Փաշինյանի թշնամի՞ն եք, այս խոստումն էլ եք ձախողելու՞», «Ես ոչ մի խոստում չեմ ուզում ձախողել» (տեսանյութ) Ոչ մեկս ՔՊ-ի քաղաքական թիմը չի ներկայացնում․ ՀՖՖ-ն քաղաքական հարցերով չի զբաղվում․ Մելիքբեկյան (տեսանյութ) Լավրովը և Ֆիդանը Թուրքիայում կքննարկեն իրավիճակը Հարավային Կովկասում 

Ապրիլի 1-ից Հայաստանում գազը կվաճառվի կիլոգրամներով (տեսանյութ)

Տնտեսություն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատեց Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է ավտոգազալցակայաններում ակցիզային հարկը հաշվարկել ոչ թե սպառողին հասցված  գազի ծավալով, այլ քաշով: Փետրվարի 15-ին կառավարության նիստի ընթացքում օրենքի նախագիծը գործադիրի անդամների քննարկմանը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Նա հայտնեց, որ այս պահին գազալցակայաններում գազը սպառողին վաճառվում է քաշով, սակայն ակցիզային հարկի համար հաշվարկը կատարվում է ծավալով, իսկ առաջարկվող փոփոխության նպատակը վաճառքի ու հարկման չափման միավորների ներդաշնակեցումն է: «Առաջարկվում է, որպեսզի հարկային օրենսգրքում կատարվի փոփոխություն և ակցիզային հարկի պարտավորությունը հաշվելուց հաշվարկը նույնպես կատարվի քաշով, քանի որ վաճառքը նույնպես քաշով է իրականացվում: Փոխակերպումը կատարվում է, օգտագործելով այն կանոնները, որոնք առկա են այդ բնագավառում: Սեղմված գազը նույն քաշի պարագայում կարող է տարբեր ծավալներ ունենալ՝ կախված տարբեր գործոնների ազդեցությունից՝ ճնշում, ջերմաստիճան և այլն»,-մանրամասնեց Ջանջուղազյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, թե ինչու են գնում այս լուծմանը: Նա ընդգծեց, որ կառավարությունը բազմաթիվ բողոքներ է ստանում, որ տարբեր գազալցակայաններում գազի ծավալների հետ կապված կան տարբերություններ:

«Մեր ուսումնասիրություններով արձանագրվել է, որ այդ տարբերությունները կապված են խտության հետ: Նույն քաշի գազը կարող է տարբեր ծավալներ ունենալ, և հիմա, որպեսզի մենք այս խնդրը լուծենք, ասում ենք, որ գազը վաճառվում է կիլոգրամով և կիլոգրամով էլ պետք է կարգավորվեն հարաբերությունները հարկային դաշտում: Մի պահ աղմուկ եղավ, որ գազի նկատմամբ ակցիզային հարկը ուզում են բարձրացնել, ես ուզում եմ արձանագրել, որ ոչ մի ավելացում չկա, պարզապես այն նույն չափաբաժինները, որոնք կիրառվել են ծավալի նկատմամբ, հիմա կիրառվում են՝ այդ ծավալը տրանսֆորմացնելով քաշի: Այսինքն, որևէ հարկային ավելացում տեղի չի ունենում: Հիմա հարց՝ կարո՞ղ է այս փոփոխությունը բերել սպառվող գազի գնի ավելացման: Եթե բերի սպառվող գազի գնի ավելացման, սրանով գազալցակայանները հայտարարում են, որ մինչ այս բոլոր սպառողներին խաբել են: Այսինքն, եթե գինն այս փոփոխությամբ փոխվում է, գազալցակայանն այդ դեպքում ասում է՝ ես իմ ստեղծման օրից խաբել եմ սպառողներին: Սա մեզ համար պետք է լինի առանձնահատուկ ուշադրության հայտարարություն, իրենք այդպես չեն հայտարարելու, սակայն իրենց գործողություններից դա է բխելու, որը մեր հարկային մարմինները ուշադրության կենտրոնում պետք է պահեն»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց՝ եթե գազի գինն, այնուամենայնիվ, բարձրանա, սպառողը դրանից չի տուժելու, որովհետև սպառողը, վճարելով x գումար, կստանա այնքան գազ, ինչքան ինքը ենթադրում է, որ պետք է ստանա: «Մինչդեռ նախկինում ինքը x գումար վճարելով ենթադրում էր, որ պիտի ստանա x քանակությամբ գազ, բայց գործնականում ստանում էր «x-y» քանակությամբ գազ: Հետևաբար, այստեղ սպառողի շահերը ոչ միայն չեն ոտնահարվում, այլ պաշտպանվում են: Ես սա ասում եմ նրա համար, որովհետև համոզված եմ, որ այսօր ձեզ հայտնի շրջանակները, լրատվամիջոցները մեծ փոթորիկ են անելու, թե հերթական թանկացումն է, կառավարությունն այս արեց, այն արեց: Սա շատ կարևոր է արձանագրել»,- ընդգծեց Փաշինյանը:

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ևս մեկ անգամ արձանագրեց, որ ակցիզային հարկի դրույքաչափ չի բարձրանում, ընդամենը չափման միավորն է փոխվում: «Այսօրվա կարգավորման համաձայն ծավալն է, առաջարկվող փոփոխությունից հետո դա կլինի քաշը: Այսօր սեղմված գազի մեկ խորանարդ մետրը սահմանված է 25 դրամ, 1 կիլոգրամը՝ 34 դրամ է սահմանվում, սակայն սա չի նշանակում, թե ավելացում է լինում, այդ 34 դրամը համարժեք է 25 դրամին: Գնի դիմաց ստացված ապրանքին համարժեք գնի ավելացում նույնպես չի լինում: Այսինքն, նույն գնով տրանսպորտային միջոցը տեղաշարժվելու է նույնքան կիլոմետր, որքան նախկինում»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ փոփոխությունից հետո քաղաքացին, 1000 դրամի գազ լցնելով, նույնիսկ ավելի շատ կարող է քշել, «որովհետև առաջ այդ 1000 դրամի մեջ խաբում էին, հիմա չեն կարողանալու խաբել»:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հարավային Կովկասում բաժանարար գծեր գծելու փորձերը հաջողությամբ չեն պսակվի․ Ալիև (տեսանյութ) Թրամփի վրա մահափորձ կատարողը փորձել է Ուկրաինայում հրթիռային կայան գնելԽոշոր ավտովթար՝ Վայոց ձորի մարզում. «Toyota»-ն մխրճվել է երկաթե ագելապատնեշի մեջ Ֆրանսիայում արձագանքել են ռուս դիվանագետի ձերբակալությանըԻ՞նչ եղավ Մելիքբեկյանի խոստացած 700 մարզադաշտը (տեսանյութ) Եվրոպայում մտահոգված են ԱՄՆ-ի որոշմամբՆորմալ է կարդալն ու չնկատելը. Աննա Հակոբյանը՝ ամուսնու սխալի մասինԱլիևը խոսել է Հայաստանի հետ «նոր ռազմական առճակատման վտանգի» մասին2023-ի համեմատությամբ 2024-ին ՃՏՊ-ների թիվը նվազել է 299-ով կամ 6,5 տոկոսով, զոհերի թիվը՝ 45-ով. ՀՀ ոստիկանապետԱդրբեջանը չի կատարի ՄԻԵԴ–ի որոշումները․ ԱլիևՍպասվում է անձրև, քամու ուժգնացում․ օդի ջերմաստիճանը կնվազի Եվրոպայում ԱՄՆ տնտեսությանը «հարվածելու» միջոց են գտելՈւկրաինայում խոսել են Թրամփի մաքսատուրքերին պատասխանելու մասինԼուկաշենկոն «շնորհակալություն է հայտնել» արևմտյան ընկերություններին Բելառուսից հեռանալու համարԿրթական գործընթացների թվայնացմանը պետք է մոտենալ քաղաքացու տեսանկյունից. Ժաննա Անդրեասյան «Փաշինյանի թշնամի՞ն եք, այս խոստումն էլ եք ձախողելու՞», «Ես ոչ մի խոստում չեմ ուզում ձախողել» (տեսանյութ)Ոչ մեկս ՔՊ-ի քաղաքական թիմը չի ներկայացնում․ ՀՖՖ-ն քաղաքական հարցերով չի զբաղվում․ Մելիքբեկյան (տեսանյութ) Լավրովը և Ֆիդանը Թուրքիայում կքննարկեն իրավիճակը Հարավային ԿովկասումԴատախազությունը պահանջում է ԱԺ նախկին պատգամավորից բռնագանձել 8 գույք, 5 մեքենա, 5,5 միլիարդ դրամ Մարտուն Գրիգորյանը չի շտապում հայտարարել ավագանու մանդատից հրաժարվելու մասին (տեսանյութ) Ալիևը Հայաստանին մեղադրել է «կեղծավորության» մեջ, հայտարարել՝ «մենք դա հիշում ենք»Եվրահանձնաժողովի ղեկավարը հույս է հայտնել, որ Իտալիայի վարչապետը կայցելի Թրամփին․ WPՀենրիխ Մխիթարյանն անկախ Հայաստանի ֆուտբոլի պատմության ուժեղագույն ֆուտբոլիստն է. ՄելիքբեկյանԹրամփի ձեռնարկած քայլերը շատ խոստումնալից են, բայց սա դեռ վերջը չէ․ ԱլիևՈՒԵՖԱ-ի ձեր աշխատանքը ի՞նչ կտա, բացի 20 000 եվրո աշխատավարձից․ հարց ՀՖՖ նախագահին (տեսանյութ)Փաստաբան Ռոման Երիցյանն արցախցիների մասին գրառման վերաբերյալ հաղորդում է ներկայացրել ՔԿ Շոյգուն Օմանի ներկայացուցչի հետ քննարկել Է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըԱՄՆ-ը դեռ որոշում չի կայացրել եվրոպական երկրներում իր ռազմական կոնտինգենտը կրճատելու վերաբերյալ (տեսանյութ) Անդրանիկ Քոչարյանի վարքի մասով Էթիկայի հանձնաժողով կստեղծվի Ես և Կոբիաշվիլին հանդիպել ենք ՈՒԵՖԱ-ի նախագահի հետ․ ՈՒԵՖԱ-ն աջակցում է մեր հայտին․ Մելիքբեկյան (տեսանյութ)Հայաստանն ու Ադրբեջանը 2024թ. վերահաստատել են հետախուզումների դադարեցման 2007-ի հանձնառությունը. ՆԳՆ Կրեմլը անդրադարձել է Ֆրանսիայում ՌԴ ԱԳՆ աշխատակցի ձերբակալությանըԹրամփը ԱՄՆ-ին մղում է մեկուսացման. փորձագետԱկադեմիայում ամենացածր վարձատրվող մարզիչը իմ եղբայրն է․ Նիկողոսյան (տեսանյութ)ԱՍՀ նախարարության Տելեգրամ ալիքում գործարկվել է նոր հարթակ՝ 114 տեղեկատուԶախարովան՝ հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասինՄեծ Բրիտանիայում թաղման բյուրոյի սեփականատիրոջը մեղադրել են մի քանի տասնյակ մարմին թաքցնելու մեջՆոր մաքսատուրքերը օրական 2 միլիարդ դոլար են բերում ԱՄՆ-ին․ ԹրամփՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան չպիտի ունենա ակադեմիա․ Արմեն Մելիքբեկյան (տեսանյութ)Հայ ժողովրդին մի աչքով չնայեք. ինչ արեցիք Ղարաբաղում, Հայաստանում չի ստացվելու. Ալեն Սիմոնյան Ֆրանսիայում սահմանապահները ձերբակալել են Ռուսաստանի ԱԳՆ աշխատակցուհուՌաուլը եղել է ՀՀ մարզչի թեկնածուների ցուցակում, իսկ ինչու չպետք է լիներ․ Արմեն Նիկողոսյան (տեսանյութ)Հօգուտ ՀՀ–ի բռնագանձվել է Երևանում գտնվող ավտոտնակը՝ որպես ապօրինի ձեռքբերված գույք․ ՓաշինյանՄինչև մայիս համաձայնության կգանք Սյունիքում ՌԴ հյուպատոսության բացման ժամկետների շուրջ. Զախարովա (տեսանյութ)Բացառիկ հնարավորություն` ծանոթանալու ՀՀ–ում առաջատար կառուցապատողների հետ. Սոբչակը՝ Վրույր Փենեսյանի նախագծի մասին (տեսանյութ)Բաքվին այս պահին ամենաշատը ձեռնտու Երևանի իշխանությունն է․ Զատուլին (տեսանյութ)Իմ աշխատավարձը UEFA-ում 20 հազար եվրո չէ, ավելի քիչ է. Արմեն Մելիքբեկյան (տեսանյութ)Միքայել Սրբազանին վիրավորանքներ հասցեագրելու գործողությունները խիստ դատապարտելի են. Արա ԶոհրաբյանՄիրզոյանը կմեկնի Թուրքիա․ նախատեսված են երկկողմ հանդիպումներՈւկրաինական ավելի քան 160 ԱԹՍ գրոհել է Ռուսաստանը՝ հարվածելով 3 ռազմական օդանավակայանի
Ամենադիտված