Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է Խաղաղությու՞ն, թե՞ նոր զիջումներ Հայաստանից. Լևոն Գևորգյան (տեսանյութ) Հայաստանում լրագրողների մասնագիտական գործունեությունը պետք է լիարժեք երաշխավորված լինի․ ՄԻ պաշտպանի հայտարարությունը Էդգար Թորոսյանը հեռացվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնից Հայ մարմնամարզիկներն Աշխարհի գավաթում 3 մեդալ են նվաճել Աննա Ամրոյանը` Եվրոպայի փոխչեմպիոն, Խաչատրյանը դարձավ հրում վարժության արծաթե մեդալակիր Կոտայքի մարզի Կարենիս գյուղում իրականացվել են հարկադիր քարաթափման աշխատանքներ Հանցավոր խումբն իրացնելու նպատակով ձեռք է բերել շուրջ 35 կգ տարբեր տեսակի թմրամիջոց. Հետախուզվում է Իրանի քաղաքացին Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը կարևորել է Մուշեղ Բաբայանի ներդրումը կառույցի կայացման գործում և պարգևատրել Օտար քաղաքացիների անվերահսկելի ներհոսքը կարող է հանգեցնել լրտեսական բջիջների ակտիվացմանը․ Արմեն Այվազյան Մեր կյանքը Քրիստոսի գերեզմանից ճառագայթող հավիտենական կյանքով լցնենք․ Արամ Ա Հայրապետ Փաշինյանը Տավուշի մարզում «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունն է ներկայացրել 

Կոնգրեսի օրակարգում են Հայաստանի դեմ պատժամիջոցները. ո՞րը կլինի Փաշինյանի քայլը

Վերլուծական
Օրեր առաջ ՀՀ վարչապետ Փաշինյանի կատարած այցը Թեհրան՝ նպատակ էր հետապնդում կոտրել երկու երկրների միջև վերջին շրջանում ձևավորված սառույցը: Հանդիպման ավարտին արված հայտարարությունները փորձագետներն անվանեցին «էներգետիկ ճեղքում», քանի որ, ըստ էության, Հայաստանը պատրաստակամություն է հայտնել Իրանի հետ տարանցման համագործակցություն ծավալել և լինել իրանական գազի տարանցիկ երկիր: Այնուհետև Եվրախորհրդարանի նիստում, կարծես կանխազգալով Իրանյան այցի հավանական արձագանքները, Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի համար Թեհրանի դեմ արևմտյան պատժամիջոցները խիստ զգայուն հարց են, դրանով իսկ փորձելով կանխել Հայաստանի համար անցանկալի սցենարի իրագործումը: Հաջողե՞ց, թե ոչ Փաշինյանը: Պատասխանը տվեց ԱՄՆ պետդեպը՝ հայտարարելով, որ Կոնգրեսի օրակարգում է պատժամիջոցների նոր ցանկը, որում հատուկ, կարելի է ասել՝ նույնիսկ «պատվավոր» տեղ է հատկացվել մեր երկրին:
 
Պետդեպի որոշման մեջ չի հստակեցվում, թե կոնկրետ որ ոլորտներն են թիրախավորվելու,սակայն կասկածից վեր է, որ  պատժամիջոցների այս փաթեթը հարվածի տակ կդնի Հայաստանի տնտեսությունը: Ինչո՞ւ ԱՄՆ-ը որոշեց պատժել Հայաստանին, ընդ որում՝ միայն Հայաստանին, այլ ոչ Թուրքիային կամ Ադրբեջանին, չնայած այն հանգամանքին, որ այս երկրները Իրանի հետ ունեն տնտեսական համագործակցության շատ ավելի բարձր ցուցանիշներ և դինամիկա: Օրինակ, Թուրքիա-Իրան տարեկան առևտրաշրջանառությունը կազմում է 10 միլիարդ դոլար, մինչդեռ Հայաստան-Իրան նմանօրինակ ցուցանիշները շատ ավելի համեստ են՝ տարեկան 300 միլիոն դոլար: Ինչ վերաբերվում է Ադրբեջան–Իրան առևտրատնտեսական հարաբերություններին, ապա այստեղ բավական է միայն նշել, որ Ադրբեջանական Շահ-Դենիզ հանքավայրի 10 տոկոսը պատկանում է Իրանին: Այս ցուցանիշները բերում ենք, որպեսզի ավելի պարզ դառնա ԱՄՆ որոշման միակողմանի ուղղվածությունը:
 
Եվ այսպես՝ ինչո՞ւ: Թերևս քաջ հիշում ենք ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնի՝ Երևանում Հայաստանի նոր իշխանություններին արված մեսիջները: Բոլթոնը ստանձնեց Փաշինյանի արևմտյան ուղղության հովանավորի դերը՝ զուգահեռաբար նշելով նաև գինը։ Այդ գինը «պատմական կարծրատիպերից ազատվելն» էր (Բոլթոնը նկատի ուներ հայ–թուրքական և հայ–ռուսական հարաբերությունների վերանայումը՝ ի վնաս հայ–ռուսականի) ու հակաիրանական նախագծին մասնակցելը՝ Ադրբեջանի ախորժակը զուգահեռաբար բավարարելու պատրաստակամության գնով։ Փաշինյանն, ըստ ամենայնի, լավ չէր պատկերացրել Հայաստանի ու անձամբ իր համար այն վտանգավոր խաղի էությունը, որի մեջ մտել էր: Բացի այդ՝ Փաշինյանն ունի օբյեկտիվ մտավախություն, որ եթե շատ խորանա Բոլթոնի պլանի իրագործման հարցում՝ կկորցնի իշխանությունն այնպես, ինչպես Տեր-Պետրոսյանը կորցրեց 1998ին։ Այժմ Փաշինյանը փորձում է հետ քաշվել և ակնկալում է ՌԴ–ի ու ԵՄ–ի աջակցությունը: Դա ակնհայտ դարձավ Բրյուսել՝ Փաշինյանի կատարած այցի ընթացքում:
 
Այս մարտավարությունը, որը ԱՄՆ տեսանկյունից երկու աթոռին միաժամանակ նստելու փորձ է՝ շատ արագ արժանացավ հակազդեցության ի դեմս նոր պատժամիջոցների, որոնց ուժի մեջ մտնելու դեպքում Հայաստանի տնտեսության երկու՝ քիչ թե շատ կայուն և զարգացած համակարգերը հայտնվելու են լուրջ պրեսինգի տակ, ինչը իր ազդեցությունն է թողնելու ողջ տնտեսության վրա, որն այս օրերին, մեղմ ասած՝ լավագույն վիճակում չէ: Իհարկե,  ԱՄՆ դեղին քարտը Հայաստանին՝ պայմանավորված չէ միայն Իրանի հետ հարաբերություններով, քանի որ Բոլթոնի պլանի թիրախում էլ միայն Իրանը չէր: ԱՄՆ Պետքարտուղարությունը վերջերս բավական սուր է արձագանքել նաև Փաշինյանի՝ Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելու որոշմանը, թերևս առաջին անգամ բացասական քաղաքական գնահատական տալով Հայաստանի նոր իշխանություններին: Պատժամիջոցներն ընդամենը այդ գնահատականի բաղկացուցիչ մասն են, և ԱՄՆ-ն դեռևս փորձում է տարատեսակ մեսիջներով հասկացնել Փաշինյանին, որ եկել է ժամանակը հստակեցնելու՝ արտաքին քաղաքական վեկտորը և կատարել ձեռք բերված պայմանավորվածությունները: Սակայն արդյո՞ք Փաշինյանը աշխարհաքաղաքական այս իրավիճակում պատրաստ է դա անել:
 
Ի՞նչ կարող է անել վարչապետը: Մենք Իրանի շուրջ ձևավորված իրավիճակի ծանրության մասով մեկ անգամ նախադեպ ունեցել ենք 1990-ականներին, երբ Իրանը պատժամիջոցների տակ էր և ԱՄՆ նախագահի մակարդակով նամակ էր եկել ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, ըստ որի՝ Հայաստանը պետք է դադարեցներ իր շփումներն Իրանի հետ, որովհետև Իրանն ինչ-ինչ հարցերի շուրջ հակադրվում էր ԱՄՆ քաղաքականությանը։ Հայաստանի պատասխանն այն եղավ, որ գտնվում է պատերազմի և շրջափակման մեջ, Վրաստանի հետ ունի անկայուն փոխադրումների սահման, և Իրանի սահմանի միջոցով առևտուրն ու կապը արտաքին աշխարհի հետ՝ կենսական է։ Այդ պահից ի վեր իրավիճակը մեր շուրջ չի փոխվել, սակայն այն փոխվել է ԱՄՆ-ի համար: Հեղափոխության ընթացքում և հետո շատ էր խոսվում այն մասին, որ Փաշինյանի հաղթանակի մեջ իր «լուման» է ներդրել Արևմուտքը, այդ աջակցության դիմաց կոնկրետ քայլեր ակնկալելով Փաշինյանից: Հիմա, երբ Փաշինյանը փորձում է խաղալ իր սեփական խաղը՝ սեփական կանոններով՝ Արևմուտքն իրեն կարծես իրավունք է վերապահել դեղին քարտ ցույց տալ Հայաստանին, որը մոտ ապագայում կարող է վերածվել կարմիր քարտի՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Կկարողանա՞ այս նուրբ խաղը վարել Փաշինյանի իշխանությունը։ Մինչև այժմ նրա և Զոհրաբ  Մնացականյանի վարած գծից լավ հոտ չի եկել։ Չի՛ կարելի խնդիրներ ստեղծել, հետո փորձել հերոսաբար հաղթահարել դրանք՝ հարվածի տակ դնելով մեր երկրի անվտանգությունը...
 
Ստելլա Խաչատրյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Էներգաօբյեկտներին հարվածների մորատորիումի ժամկետը լրացել է․ ՊեսկովՍա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է Խաղաղությու՞ն, թե՞ նոր զիջումներ Հայաստանից. Լևոն Գևորգյան (տեսանյութ) Թրամփը չի բացառել, որ ԱՄՆ-ն կդադարեցնի ռազմական օգնությունն ՈւկրաինայինՀայաստանում լրագրողների մասնագիտական գործունեությունը պետք է լիարժեք երաշխավորված լինի․ ՄԻ պաշտպանի հայտարարությունը Էդգար Թորոսյանը հեռացվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնից Հայ մարմնամարզիկներն Աշխարհի գավաթում 3 մեդալ են նվաճել Աննա Ամրոյանը` Եվրոպայի փոխչեմպիոն, Խաչատրյանը դարձավ հրում վարժության արծաթե մեդալակիր Կոտայքի մարզի Կարենիս գյուղում իրականացվել են հարկադիր քարաթափման աշխատանքներ «ԱՄՆ-ն սղոցում է այն ճյուղը, որի վրա նստած է»․ Պեկինը Վաշինգտոնին խորհուրդ է տալիս նվազեցնել սակագներըՄիխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Հռոմը կհյուրընկալի Իրան-ԱՄՆ միջև բանակցությունների երկրորդ փուլը․ Օմանի ԱԳՆ Հանցավոր խումբն իրացնելու նպատակով ձեռք է բերել շուրջ 35 կգ տարբեր տեսակի թմրամիջոց. Հետախուզվում է Իրանի քաղաքացին ԱՄՆ-ն ոչնչացրել է հութիների նավահանգիստներից մեկը NYT-ն պարզել է՝ ինչ է ծրագրել Թրամփը Սիրիայի համարՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահը կարևորել է Մուշեղ Բաբայանի ներդրումը կառույցի կայացման գործում և պարգևատրել Դուբայի Բուրջ Խալիֆայի շոու ծրագիրը 5 ամսով փակվում էՕտար քաղաքացիների անվերահսկելի ներհոսքը կարող է հանգեցնել լրտեսական բջիջների ակտիվացմանը․ Արմեն ԱյվազյանՄեր կյանքը Քրիստոսի գերեզմանից ճառագայթող հավիտենական կյանքով լցնենք․ Արամ Ա Հայրապետ Փաշինյանը Տավուշի մարզում «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունն է ներկայացրել Սա անհապաղ պարզաբանում պահանջող հարց է. Արման Թաթոյան Անվանվել են WhatsApp-ում ամենահայտնի խարդախ սխեմաներըՊուտինը ուղերձ է հղել Իրանի առաջնորդինՄենք պատրաստ ենք մասնակցել Ուկրաինայում խաղաղությանն ուղղված աշխատանքներին ոչ առանց առաջընթացի. Ռուբիո Չինաստանը լիովին դադարեցրել է հեղուկացված գազի ներմուծումն ԱՄՆ-ից. Financial TimesԻնչո՞ւ Խաչատուր Սուքիասյանը նույն՝ ներում խնդրողի տոնով չի շփվում լրագրողների հետ. Ժաննա Ալեքսանյան Ռուսաստանում պատանի հոկեյիստներով ավտոբուսը վթարի է ենթարկվելCNN-ը պարզել է՝ ինչ է ծրագրել Թրամփը«Մայր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված նախագիծը՝ տրանսպորտի թանկացումը կասեցնող ստացավ ԴՐԱԿԱՆ եզրակացություն. Գևորգ ՍտեփանյանԴավթյանը և Ավետիսյանը արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել աշխարհի գավաթում«Պուտինը զգուշացրել է». ԱՄՆ-ում հայտարարություն են արել Ուկրաինայի վերաբերյալԽնածախում այս գիշեր ավելի ինտենսիվ կրակոցներ են լսվել Ֆրանսիայի դեսպանը այցելել է Վայոց ձորի մարզԹրամփն ընդունել է Մելոնիի հրավերը և կմեկնի Իտալիա Սյունիքում իրանցի վարորդը բեռնատարով բախվել է ծառերին և կողաշրջվել․ նրան տեղափոխել են հիվանդանոց Կոտայքի մարզում տուգանային հրապարակ են տեղափոխվել հայտնի անձանց թանկարժեք, «գոլդ» համարանիշերով ավտոմեքենաներ Ռուսաստանը ողջունում է իրանական միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնելու՝ ԱՄՆ-ի և Իրանի ցանկությունը. Լավրով Բագրատաշենի անցակետում Ուզբեկստանի կողմից հետախուզվողի են հայտնաբերել Տեղի է ունեցել ՀՀ ազգային զեկույցի շնորհանդեսը Քննարկվել են Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի կանխարգելմանն առնչվող հարցեր Ռուսաստանն ու Ուկրաինան կփոխանակեն գերիներինԳարիկ Գալեյանին ապօրինաբար պահում են անազատության մեջ Գերմանական տնտեսությունը խորը ճգնաժամի մեջ է (տեսանյութ) Հայաստանում մեկնարկել են Ղազախստանի մշակույթի օրերը ԱՄՆ-ը պատրաստ է մեղմել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները․ ի՞նչ է հայտնի Վաշինգտոնի նոր առաջարկների մասինՀամլետ Մանուկյանը՝ մարմնամարզության աշխարհի գավաթի հաղթող ԱՄՆ-ը կարող է «կառավարել ժամանակն ու տարածությունը»․ Սպիտակ Տուն (տեսանյութ) Հաստատվել են բուհերի 2025-2026 ուսումնական տարվա ընդունելության տեղերը Ուկրաինայում կսկսեն քաղաքացիական անձանց ռազմական պատրաստությունըԱրցախի իշխանությունները դեմ են ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը․ Սամվել Շահրամանյան
Ամենադիտված