Դուբայի Բուրջ Խալիֆայի շոու ծրագիրը 5 ամսով փակվում է
Աշխարհ
Այսօրվանից 5 ամսով ամբողջովին փակվում է Դուբայի Բուրջ Խալիֆան շոու ծրագիրը, երգող շատրվանները և ամբողջ լուսային շոուն։ Այս մասին տեղեկացրել է Դուբայի գլխավոր շեյխին պատկանող հայտնի «Emaar» շինարարական ընկերությունը։
Ըստ աղբյուրի՝ շոու ծրագիրն ամբողջովին փակվում է վերանորոգման համար։ Ապրիլի 18-ին, ժամը՝ 18:00-ից մինչև 23:00-ն աշխարհի ամենամեծ շատրվանների լուսային և ջրային շոու ծրագիրը դիտելու վերջին հնարավորությունն է:
Աշխատանքների ավարտը նախատեսվում է մինչև հոկտեմբեր, հայտնել է Emaar-ը։
Վերանորոգումը կներառի տեխնիկական սարքավորումների արդիականացում, ջրային շիթերի խորեոգրաֆիայի բարելավում, լուսավորության և ձայնային համակարգերի արդիականացում:
