Հռոմը կհյուրընկալի Իրան-ԱՄՆ միջև բանակցությունների երկրորդ փուլը․ Օմանի ԱԳՆ
Աշխարհ
Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ապրիլի 19-ին կկայանա Իրանի Իսլամական Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայացուցիչների միջև բանակցությունների երկրորդ փուլը։ Այս մասին հայտնել է Օմանի արտգործնախարարության խոսնակը։
«Այս բանակցությունները նպատակ ունեն առաջընթաց գրանցել արդար, պարտավորեցնող և կայուն համաձայնության հասնելու ուղղությամբ», - նշել է խոսնակը։
