Թրամփը չի բացառել, որ ԱՄՆ-ն կդադարեցնի ռազմական օգնությունն Ուկրաինային
Աշխարհ
Ամերիկայի Միացյալ Նահանգները կարող է դադարեցնել ռազմական աջակցությունն Ուկրաինային. Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է РИА Новости-ն։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ ղեկավարն ընդգծել է, որ ուկրաինական ճգնաժամի կարգավորման հասնելու լավ հնարավորություններ կան:
Սակայն նա ընդգծել է , որ Վաշինգտոնը չի մասնակցի բանակցություններին, եթե դրանց մասնակիցները «ձգձգեն ժամանակը» կամ արգելափակեն առաջընթացը։
ԱՄՆ առաջնորդը նշել է, որ Միացյալ Նահանգները «օրերի որոշակի քանակ» չի սահմանում Ուկրաինայի հարցով գործարքի հստակության համար, սակայն ցանկանում է արագ համաձայնության գալ կարգավորման հարցում։
